Ղազախստանն այս տարի զինվորական զորահանդես չի անցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությանը։
«Ղազախստանը 2023-ին զինվորական զորահանդես չի անցկացնի՝ հաշվի առնելով տնտեսական սուղ միջոցներն ու առաջնահերթ այլ խնդիրներ կյանքի կոչելու հրամայականը։ Խոսքը, մասնավորապես, Ղազախստանի զինուժի մոբիլիզացիայի ու բանակը «ուժեղացնելու» մասին է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ որպես կանոն՝ Ղազախստանը մայիսյան զորահանդեսն ամեն տարի մայիսի 7-ն էր անկացնում։ Այս տարի, փաստորեն, Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված տոնական երթ Աստանայում տեղի չի ունենա։
Ս․Վ․