Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Անգամ ցողունից կտրված ծաղիկներին կասկածող վարչապետի «հարգանքի տուրքը» քանի՞ գրոշ արժե

Մինչ Նիկոլ Փաշինյանի Ծիծեռնակաբերդ այցը, հուշահամալիրի անմար կրակի շուրջը խոնարհված ծաղիկները հատուկ սարքի միջոցով մանրազնին ստուգվել են։ Ավելին՝ երեկ ջահերով երթ է եղել, որի մասնակիցները հազարավոր ծաղիներ են խոնարհել։ Դրանք հավաքվել են, որպեսզի ստուգելու անհրաժեշտությունը նվազագույնի հասցվի։

Շատերն են հիշում, որ ամեն տարի, ջահերով երթից հետո՝ ապրիլի 24-ի վաղ առավոտյան, հուշահամալիրի անմար կրակը շրջապատված է լինում անհամար ծաղիկներով։

Այսօր դրանք հավաքվել էին՝ «ապահավության համար»։

Եվ պարզ հարց է ծագում՝ եթե վարչապետն անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ ցողունից կտրված ծաղիկներին է կասկածում, վախեցած սրտով, կասկածների մեջ խճճված «հարգանքի տուրք» մատուցելը քանի՞ գրոշ արժե։