Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացառված չէ, որ Փաշինյանը, պայծառատեսության ինչ-որ պահի, նաև իրեն Մեսիա (Փրկիչ) հռչակի և վերջ․ Լևոն Տեր-Պետրոսյան

23/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը Ilur.am–ում հրապարակված հոդվածում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությանը եկեղեցու եւ իշխանությունների լարված հարաբերությունների մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանը ասել էր. «Անընդհատ փորձ են անում ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա՝ համաձայն քրիստոնական տեսության»:

«Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցին (Հրապարակ, 22.03.2023): Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան:

Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում ունեցած մի ելույթում նա մասնավորապես, ի լուր աշխարհի, հանդես է եկել հետևյալ դարակազմիկ հայտարարությամբ. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»՝ որպես հիմնավորում բերելով Աստվածաշնչից քաղված հետևյալ հատվածը. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռոմ., 1-2), ապա ավելացնում. «Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի»:

Թվում է, թե իր կուռ (իրականում՝ մանիպուլյատիվ) տրամաբանությամբ Փաշինյանն անելանելի վիճակի մեջ է դրել Եկեղեցուն: Հարց չկա, Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից: Սակայն նա գաղափար անգամ չունի այն մասին, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը: Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի (Հայաստանում՝ Կաթողիկոսի, լատինական աշխարհում՝ Հռոմի Պապի, հունադավանների տիրույթում՝ Կոստանդնուպոլսի Պատրիարքի) օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը եւ օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը: Որպես նմուշ, ընթերցողին եմ ներկայացնում Հայոց Լևոն 1-ին թագավորի երդման բնագիրը.

«Ես Լեւոն…, որ կամաւքն Աստուծոյ լինելոց եմ թագաւոր Հայոց, խոստանամ, ուխտեմ եւ երդնում առաջի Աստուծոյ եւ երանելոյն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ լինիմ ես յայսմհետէ պահապան եւ զերծանօղ՝ քահանայապետին եւ սուրբ եկեղեցոյն Հայոց եւ ամենայն կղերիկոսաց նորայ, ի յամենայն կարիս եւ ի յաւգուտս իւր, պահելով եւ խնամելով զհայրենիս, զպատիւս, որչափ կարողացայց աւգնութեամբն Աստուծոյ, ըստ գիտութեան եւ կարողութեան իմոյ ուղել յստակ հաւատով, այնպէս Աստուած աւգնէ ինձ եւ այս սուրբ Աւետարանս Աստուծոյ» (Անուշաւան Դանիէլեան, Մայր Ցուցակ հայերէն ձեռագրաց Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1984, էջ 97):

Թարգմանություն. «Ես՝ Լևոնս…, որ Աստծու կամքով կարգվելու եմ Հայոց թագավոր, խոստանում, ուխտում և երդվում եմ Աստծու և երանելի Սբ. Գրիգոր Լուսավորչի առջև, որ այսուհետև լինելու եմ Քահանայապետի, Հայոց սուրբ Եկեղեցու և նրա ողջ հեգևորականության պաշտպանն ու բոլոր կարիքների և շահերի հոգացողը, պահպանելով ու խնամելով նրանց կալվածքներն ու պատիվները, որքան կկարողանամ Աստծու օգնությամբ, իմ գիտելիքների և հնարավորությունների սահմաններում՝ առաջնորդվելով հստակ հավատով, ինչպեսև օգնական ունենալով Աստծուն և աստվածային այս սուրբ Ավետարանը»:

Փաշինյանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև: Ըստ պահի, մի դեպքում նա համարում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ընտրվել է ժողովրդի կողմից, մի այլ պահի, ըստ հայեցողության, որ ինքը Հայաստանի առաջնորդ է կարգվել Աստծու կողմից: Այստեղից բխում է, որ երկրորդ տարբերակի դեպքում նա պարտավոր է ենթարկվել Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Փաշինյանի հոգեկան տվայտանքների ելքը միակն է՝ նա պետք է ընտրություն կատարի նշված տարբերակներից կամ մեկի կամ մյուսի միջև: Թեև բացառված չէ, որ նա, պայծառատեսության ինչ-որ պահի, նաև իրեն Մեսիա (Փրկիչ) հռչակի և վերջ»,- ասվում է նախագահի անդադարձում:

Նախորդ գրառումը

Փոփոխական եղանակ է սպասվում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը հերքում է, որ իրենց կրակոցից է զոհվել հայ զինծառայողը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը հերքում է, որ իրենց կրակոցից է զոհվել հայ զինծառայողը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական