«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն։
Աշոտ Հակոբյանը ծնվել է 1964 թ. հունիսի 29-ին: 1971–1981 թթ. սովորել եւ ավարտել է ք. Էջմիածնի Մ. Գորկու անվ. № 5 ռուսական միջնակարգ դպրոցը: 1981–1986 թթ. սովորել եւ ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթաքիմիական եւ գազի արդյունաբերության պետական ինստիտուտի Գազամուղերի, գազահորերի եւ նավթապահեստարանների բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1986–1991 թթ.՝ ճարտարագետ, առաջատար ճարտարագետ, բաժնի պետ՝ «ՍոյուզԳազՊրոյեկտ» միութենական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տեխնոլոգիական բաժնում:
1991–1996 թթ.՝ «Նաիրի» ՓՁ՝ շուկայագիտության բաժնի պետ:
1996–2004 թթ. աշխատել է «ԱրմԳազՊրոյեկտ» ինստիտուտի (վերանվանումների հետեւանքով՝ 1998թ. —ԱրմԳազՊրոյեկտ-ից ՀայԳազՆախագիծ ինստիտուտ, 2001թ. —ՀայԳազՆախագիծ-ից ԴԱՄԱՌ ՓԲԸ) կոմպլեքսային նախագծման բաժնի առաջատար ճարտարագետ, 1997թ.՝ ինստիտուտի նախագծերի Գլխավոր ճարտարագետ (ГИП):
2004 թվականի ապրիլից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ:
2011–2014 թթ.՝ Տեխնիկական վարչության պետ, այնուհետեւ՝ ընկերության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վարչությունները բաժինների փոխվելուց հետո 2014թ. փետրվարից՝ Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ:
2016 թ. հոկտեմբերից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետի ժամանակավոր պաշտոնակատար:
2016 թ. դեկտեմբերից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ: