Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մեր պայքարը նոր թափ է ստանում. 44-օրյայում զոհված զինվորների հարազատները դիմում են հանրությանը

Լրացավ մեկ տարին, ինչ բռնել ենք պայքարի իրավական ուղին՝ համոզված լինելով դավաճանական խմբի ազգակործան գործունեության մեջ։

Հույս ունեինք, որ ազգային պետության իրավական համակարգը և ուժային կառույցները հետևում են մեր պետության ստեղծման գաղափարներին ու արժեքներին. հաղորդագրություն է տարածել «Որդիների կանչ» հկ-ը։

44-օրյա պատերազմում զոհված զինվորի ծնորղները նաև նշել են.

Եւ ինչի՞ արժանացանք մեկ տարվա ընթացքում՝ արհամարհանքի, անարգանքի, ստի և զրպարտանքի, բանսարկության, կեղծիքի, սրբությունների ոտնահարման, անտարբերության, բիրտ ուժի կիրառման, օրենքների բացարձակ ու կոպտագույն խախտման:

Համակարգն ամբողջովին ծառայում է մեկ մարդու՝ Նիկոլին:

Բոլոր նրանք, ովքեր ծառայում ու լուռ կատարում են ազգակործանի ապօրինի հրամանները, այսուհետ չեն խուսափելու պատասխանատվությունից:

Ինչևէ, մեզ խփում են, մենք նորից կանգնում ենք. այս հողում մեր որդիներն են, նրանք մեզ ամեն անգամ նոր ուժով հանում են ոտքի:

Սիրելի հայրենակիցներ, այսուհետ մեր պայքարը նոր թափ է ստանում:

Լինելով մեկ տարի պայքարի մեջ, մենք համոզվեցինք, որ միայն քաղաքական պայքարով կարելի է փրկել անհուսալի վիճակում հայտնված Հայկական պետականությունը և Հայրենիքը:

Մեզ հաջողվել է բազմաթիվ զրկանքների գնով փակ պահել Եռաբլուրը դավաճան իշխանությունների առջև:

Մարտիրոսված մեր տղաներին դավաճանած վերնախավը չի կարող խուսափել պատասխանատվությունից։

Վրեժխնդրություն ընդդեմ բոլոր նրանց, ովքեր հայրենիքը հասցրել են այս ողբերգական վիճակին:

Բոլոր առողջ ուժերին, ովքեր չեն հանդուրժում այս դավաճանական իշխանությանը, հրավիրում ենք քննարկումների, որպեսզի միացյալ ուժերով հասնենք Տղերքին արժանի հայրենիք ունենալուն։

Միաժամանակ շարունակելու ենք բողոքի ակցիաները, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը:

Պատրաստակամ ենք մասնակցել ազգային օրակարգով ցանկացած պայքարի:

Փա՛ռք մեր տղաներին, միասի՛ն դեպի հաղթանակ: