Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր՝ մեկնարկային առաջին օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռախիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ, փոխանցում է armsport-ը:
Մեկնարկային գոտեմարտում Վազգենը (65 կգ) 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին։
Այսօր Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։ 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջել էր գերմանացի Էրիկ Տիելին։ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից։ Մեր մարզիկը 1:2 հաշվով պարտվեց մոլդովացի մրցակցին: