Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արբեջանցիները վաղուց  արդեն խրախճանք են անում ՀՀ գործող իշխանությունների ամեն մի արածի, ամեն մի որոշման համար. Արմենուհի Կյուրեղյան

17/04/2023
- Քաղաքականություն

Իշխանական պատգամավորները վաղուց արդեն հայ ազգի հասցեին այնպիսի բաներ են ասել և այնպիսի բաներ արել, որ զարմանալ այլևս հնարավոր չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին՝նորմա՞լ է, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ  Աղազարյանն Ադրբեջանի դրոշը Երևանում այրելու արարքը դատապարտող իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայ ազգին «վայրի ու մարդակեր» ցեղ է անվանում։

 «Հովիկ Աղզարյանն այն մարդը չէ, որի արարքներն իմաստ եմ գտնում մեկնաբանելու։ Նա բազմիցս այնպիսի հայտարարություններ է արել, որոնք որևէ տրամաբանությունից զուրկ են։ Հովիկ Աղազարյանը կարող է վաղն էլ միջազգային հանրությունից ներողություն խնդրելու համար ներողություն խնդրել. նրանից ամեն ինչ կարելի է սպասել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ ադրբեջանցիների համար ոգևորիչ են ՀՀ գործող իշխանությունների գրեթե բոլոր քայլերը, այդ թվում՝ հայ պատգամավորի կողմից հայ ազգին «վայրի և մարդակեր ցեղ» կոչելը։

«Իսկ ադրբեջանցիները սրանց ո՞ր արարքի վրա խրախճանք չեն սարքել. երկիրը հանձնում են, նրանք խրախճանք են սարքում։ Պարզ չէ՞, որ պետք է խրախճանք սարքեն։ Ադրբեջանցիները վաղուց  արդեն խրախճանք են անում ՀՀ գործող իշխանությունների ամեն մի արածի, ամեն մի որոշման համար։

Իսկ Հովիկ Աղազարյանները վաղը պատասխան են տալու, այդ օրն անպայման գալու է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ  ՔՊ-ական պատգամավոր Հովիկ  Աղազարյանն Ադրբեջանի դրոշը Երևանում այրելու արարքը դատապարտող իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայ ազգին «վայրի ու մարդակեր» ցեղ էր անվանել՝ ներողություն խնդրելով միջազգային հանրությունից։
«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։

Ամոթ ինձ»,- գրել էր իշխանական պատգամավորը։

Նախորդ գրառումը

Ես չեմ ուզում խոսել, ես դա չեմ մեկնաբանում. Արման Եղոյանը՝ Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան հայտնի գրառման մասին

Հաջորդ գրառումը

Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել Ոստիկանության համակարգում, որքան այսօր. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել Ոստիկանության համակարգում, որքան այսօր. Փաշինյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական