Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիին. հայտնում Ադրբեջանի նախագահի կայքէջը։
Նախօրեին Ադրբեջանը հերթական ահաբեկչությունն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ կրակ բացելով Տեղ գյուղի հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով ունենք 4 զոհ և 6 վիրավոր։
Բույար Օսմանին Բաքվում ասել է. «Ես տեղեկացա հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին. ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները կողմերի միջև շփումներն ապահովելու և նման միջադեպերը կանխելու համար»:
Բնականաբար, Ադրբեջանում ոչ ոք չի շտկել Օսմանիի հնչեցրած սխալը՝ ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին է եղել «միջադեպը», այլ ՀՀ ինքնիշխան տարածքում, և ոչ թե «միջադեպ», այլ հարձակում հայկական տարածքում գտնվող հայկական դիրքերի վրա, ինչը միջազգային տերմինով անվանում են առնվազն ահաբեկչություն, իսկ ավելի ճշգրիտ՝ պատերազմական գործողություն։
Օսմանին այցելելու է նաև Հայաստան։ Նախօրեին նա Վրաստանում էր։