Սառնորակ աղբյուրներով ու քաղցրահամ ջրերով հարուստ Սառնակունք բնակավայրում հիմա ջուրը սակավ է: 21-րդ դարի գյուղացին ստիպված է կենցաղի համար անհրաժեշտ ջուրը դույլով տուն հասցնել:
«90 տարեկամ եմ: Միայնակ մարդ եմ: Տարին 12 ամիս էդ մարդու հայաթեն կրում եմ ճուրը: Օրը 10 վեդրո ճուր եմ կրում: Շորերս տազի մեջ եմ լվանալ: Այ ցավդ տանեմ, վա՞ր մե հարց է լուծվե, էդի ի մնացե»,- ասում է Ռազմիկ պապը:
5 երեխաներին ամուսնացրել է: Մի քանի տարի առաջ էլ կինն է մահացել: Գնալ տղաների, աղջիկների հետ ապրելու բոլոր հրավերները մերժում է: Մեկ-երկու օրով հյուր է գնում, էլի իր ձեռքով սարքած տուն վերադառնում:
Քո 4 պատից լավ տեղ չկա. ասում է 90-ամյա սառնակունքցին: 60.000 դրամ թոշակ է ստանում: Հող է մշակում, 2 կով պահում:
«Էդ իմ խոտի տեզն ի: Մի կիպը 800 դրամով եմ առե»,- նշում է նա:
Գյուղում խնդիրներ շատ կան, ասում է, բայց գյուղացուն ընտրությունից ընտրություն են հիշում:
«Գոնե էդ ժողովրդի մասին մի փոքր էլի, մի փոքր մտածեն: Հարցը պաշտոնը չի: Մեղք են էդ ժողովուրդը, մեղք են»,- նեղսրտում է Ռազմիկ Մնացականյանը: