Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՌԱՆՑ ՁԵԶ»-Ը «ՄԻԱՍԻՆ» ՉԷ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսական «gazeta.ru» կայքը հղում անելով գերմանական աղբյուրներիՙ տեղեկացնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է կայացրել չմասնակցել մայիսին Մոսկվայում կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակին նվիրված հաղթանակի շքերթին: Մերկելն, ըստ աղբյուրի, իր այս որոշումը հիմնավորել է «Ուկրաինայի իրավիճակով»:

Հաղթանակի շքերթին իրենց մասնակցության կամ չմասնակցության մասին ոչինչ չեն հայտարարել արեւմտյան առաջնորդներից դեռ ոչ ոք: Բայց ենթադրում ենք, որ Հաղթանակի 70-ամյակը նախագահ Պուտինը կտոնի ամենեւին էլ ոչ պատերազմում ԽՍՀՄ դաշնակից եւ հակառակորդ երկրների այսօրվա ղեկավարների հետ: Դե ԱՄՆ նախագահը չի գա, Մեծ Բրիտանիայի վարչապետը հազիվ թե, թագուհին նման տեղեր չի գնում, իսկ արքայազն Չարլզը ապրիլին լինելու է Թուրքիայում եւ եթե երկու շաբաթ հետո էլ Մոսկվա ժամանի, բա էլ ո՞վ կխնամի Բուքինգհեմյան պալատի այգու ծառերը, կամ ո՞վ կկերակրի թագուհու սիրելի «արքայական դոգերին», բա ձիուկների՞…

Այնպես որ Արեւմուտքը, ենթադրում ենք, կբոյկոտի մոսկովյան Հաղթանակի շքերթը միեւնույն պատճառով` «ելնելով Ուկրաինայում տիրող իրավիճակից»: Ի դեպ, նույն իրավիճակից ելնելով` մայիսին հազիվ թե Մոսկվա ժամանի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն: Չնայած բավականին հետաքրքրական կլիներ, որ վերջինս ժամաներ, քանի որ այդ հաղթանակը նաեւ ուկրաինացիների հաղթանակն է, նրանցից շատերի կյանքի գինը, բայց այ արեւմտյան ղեկավարները… Տեսնես նրանք որտեղի՞ց գիտեն, որ իրավիճակն Ուկրաինայում շարունակելու է լարված մնալ նաեւ մայիսին…:

Գերմանիայի կանցլերի չմասնակցությունը Հաղթանակի շքերթին մոտավորապես նույնն է, որ նախագահ Էրդողանը չի մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլսքսանչորսյան երեւանյան հավաքին: Այսինքն, Տարելիցի հիշատակումը լինելու է անգամ առանց Էրդողանի, արծաթափայլ եղեւնիներ տնկողներ առանց նրա էլ լինելու են, անմեղ զոհերի հիշատակի առջեւ խոնարհվողներ` եւս: Ճիշտ այնպես, ինչպես առանց Մերկելի էլ մոսկովյան Հաղթանակի շքերթին մասնակցողներ, Անհայտ զինվորի հուշարձանի առջեւ էլ ծաղկեպսակներ դնողներ լինելու են:

Հարցն այստեղ այլ է: Ո՞ւմ է պետք այդ Հաղթանակի շքերթը, եթե դրան չի մասնակցելու Գերմանիայի կանցլերը: Չէ, մի քանի տասնյակ հոգի այդ օրը կպարգեւատրվեն` հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ավելի շատերը` շնորհակալագրեր կստանան, ոմանք էլ կստանան հրաշալի առիթ տեսնելու իրենց վաղեմի ընկերներին եւ, ինչպես հին ու բարի ժամանակներում, միասին, կողք-կողքի քայլել Կարմիր հրապարակով: Բայց գործնական առումով, ո՞ւմ է պետք այս ամենը: Օրինակ, տարիներ առաջ Հաղթանակի հերթական մոսկովյան միջոցառման ընթացքում կողք-կողքի կանգնել եւ ջերմորեն զրուցել էին պատերազմի ռուս եւ գերմանացի վետերանները: Ռուսական հեռուստաընկերության լրագրողն էլ նշեց, որ նրանք երկուսն էլ նույն պատերազմի վետերաններ են, ավելինՙ գերմանացին նշեց, որ ինքն իրեն այդ պատերազմում պարտված չի համարում, քանի որ այդ պատերազմը պարտված մեկ կողմ ունի` ֆաշիզմը:

Հիմա, Մերկելը որոշում է կայացրել չմասնակցել այդ` ընդհանուր հաղթանակին նվիրված միջոցառմանը: Կնշանակի իր այս քայլով Գերմանիայի կանցլերը կոչ է անում, հնարավոր է` ակամայից, բոլոր գերմանացիներին եւս չմասնակցել այդ շքերթին: Կնշանակի այսօր, թող որ դա լինի Ուկրաինայի պատճառով, բայց գերմանացիները կրկին հակադիր խրամատում են, գուցե այդ խրամատը ֆաշիստակա՞ն է կոչվում, գուցե այն կա, որպեսզի պայքարի՞ ֆաշիզմի դեմ… Մենք չգիտենք: Բայց գիտենք, որ անկախ թե ինչ իրավիճակ է հիմա Ուկրաինայում եւ ինչպիսին կլինի այնտեղ մայիսին, Մերկելը պարտադիր պետք է մասնակցեր Հաղթանակի շքերթին` դրան իմաստ տալու համար: Գիտենք նաեւ, որ Էրդողանն էլ ապրիլին չի լինի Երեւանում: Գիտենք նաեւ,որ ինչպես Մերկելը, այնպես էլ Էրդողանը նշված ժամկետներում չեն լինելու համապատասխանաբար Երեւանում եւ Մոսկվայում: Գիտենք եւ հիացած չենք, որովհետեւ սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել, համենայն դեպս խաղաղություն դեռ չկա` ամբողջ աշխարհում եւ… Ուկրաինայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ, ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ ԱՎԵԼԻՆՙ ԱՄՍԱԿԱՆ 3500 ԴՐԱՄՈՎ ԵՎ ՍՄԱՐԹՖՈՆՙ ՍԿՍԱԾ 1 ԴՐԱՄԻՑ

Հաջորդ գրառումը

ՄԻԱՑՅԱԼ ՃԱԿԱՏՈՎՙ ԱՄՆ-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻԱՑՅԱԼ ՃԱԿԱՏՈՎՙ ԱՄՆ-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական