Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսվածքի ուսումնասիրությունն ամբողջացավ

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերենը աշխարհի հնամենի, ճոխ, գեղեցիկ ու հարուստ լեզուներից է: Մեր մայրենին հարուստ հատկանիշի կրողն է ոչ միան հարյուր հազարներով հաշվվող բառապաշար եւ լեզվական միավորների ստեղծման ու լեզվական արտահայատամիջոցների հզոր ու անսպառ զինանոց ունենալու, այլեւ իր ընդերքում տասնյակների հասնող բարբառներ պարփակելու շնորհիվ. իսկ բարբառները, հայտնի ճշմարտություն է, լեզվի հարստությունն են: Հայ լեզվաբանությունը իր գոյության ընթացքում ուսումնասիրել է հայերենի մեծաթիվ բարբառներ, ենթաբարբառներ ու խոսվածքներ, այնուհանդերձ դեռեւս կան մեր լեզվի չուսումնասիրված կամ ոչ բավարար չափով ուսումնասիրված տարածքային տարբերակներ: Դրանցից էր Համշենի բարբառի Ջենիկի խոսվածքը: Վերջերս ամբողջացավ նաեւ այս խոսվածքի գիտական ուսումնասիրությունը. հրապարակ եկավ Խաչատուր Թահմազի «Համշենի բարբառի Ջենիկի խոսվածքը» (Երեւան, 2023, «Լուսակն» հրատարակչություն) աշխատությունը:

Կարեւոր փաստ է այն, որ աշխատության հեղինակը այդ խոսվածքի կրողն է: Համշենահայ Խաչատուր Թահմազը 2014 թ. հրատարակում է իր մայրենի լեզվի՝ Ջենիկի խոսվածքի բառարանը («Ջենիկի բարբառի բառարան», Սոչի, 2014): Բարբառակիր հեղինակը, սակայն, դրանով չի սահմանափակվում. ձեռքի տակ ունենալով բավարար քանակի բարբառային նյութ, կատարում է եւս մեկ ուսումնասիրություն՝ նվիրված Համշենի բարբառի Ջենիկի խոսվածքին: «Պոնտահայերենի Ջենիգի խոսվածքն իմ մայրենին է: Հետեւելով Հրաչյա Աճառյանի՝ «Ջենիգի խոսվածքը կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրությունների» մտքին՝ այս աշխատանքով նպատակ ունենք մեր լուման ներդնելու ի նպաստ համշենագիտության»,- նախաբանում գրում է հեղինակը:  Եվ իրոք, չնայած Հրաչյա Աճառյանի «Քննություն Համշենի  բարբառի» ուսումնասիրության մեջ Մալայի, Տրապիզոնի տարածաշրջանի  բարբառային հատկանիշները ներկայացնելիս զուգահեռաբար անդրադարձ է կատարվել նաեւ Ջենիկի խոսվածքի լեզվական առանձնահատկություններին, այնուհանդերձ նման աշխատանքն անհրաժեշտաբար լրացնում եւ ամբողջացնում է խոսվածքի բարբառագիտական նկարագիրը: Բարբառակիր Խաչատուր Թահմազի աշխատանքը բարբառային նյութերով համալրել, խմբագրել եւ հրատարակության է պատրաստել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հայկանուշ Մեսրոպյանը: Համալրումն արվել է ինստիտուտի բարբառային ձեռագիր նյութերով, որի շնորհիվ նաեւ հնարավոր է դարձել հանրայնացնել անտիպ նյութերի արժեքավոր տվյալները:
Մեզ հետաքրքրող աշխատությունը բաղկացած է «Ներածություն», «Հեղինակի նախաբանը», «Գլուխ  առաջին. հնչյունաբանություն», «Գլուխ երկրորդ. բառագիտություն», «Գլուխ երրորդ. քերականական զուգաբանություններ», «Գլուխ չորրորդ. շարահյուսական իրողություններ», «Հավելված» (Սուդասօնը//Սուդլիգը ((«Սուտասանը»). ըստ Հովհաննես Թումանյանի) եւ «Գրականության ցանկ» բաժիններից:

Ջենիկի խոսվածքը խնդրո առարկա աշխատության մեջ ուսումնասիրվել է լեզվական բոլոր մակարդակներով՝ հնչյունական, բառային, քերականական:

Հիշյալ աշխատության մեջ տիկին Մեսրոպյանը խոսել է համալրված բարբառային նյութերի, Համշենի եւ համշենահայերի մասին, ներկայացրել համշենցիներին եւ Համշենի բարբառը համաշխարհայնացման արդի  պայմաններում, տվել Համշենի բարբառի ընդհանուր բնութագիրը, արել Աբխազիայի հայերի  խոսվածքների  զուգադրական համեմատություն:

«Հավելված» բաժնում զետեղվել է Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը՝ Ջենիկի խոսվածքով: Գրականության ցանկը ներառում է 85 անուն գիրք եւ 1 կայքի հասցե:
Գիրքը հրատարակվել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»ի հովանավորությամբ: Գրախոսներն են  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը եւ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարիկ Մկրտչյանը:
Հեղինակը մահացավ գրքի հրատարակումից ամիսներ առաջ, եւ այս գիրքը յուրօրինակ հարգանքի տուրք է նրա հիշատակին:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ համերգի օրը

Հաջորդ գրառումը

Գիտական աստիճաններ ունեցողներին կենսաթոշակի հավելավճարի հարցի մասին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գիտական աստիճաններ ունեցողներին կենսաթոշակի հավելավճարի հարցի մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

ՆՈՒՊԱՐԱՇԷՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՒ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԷՆ ՎԵՐ ԵՒ ԱՆԴԻՆ ԿԱ՛Յ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԴԻՄՈՒՄ-ՆԱՄԱԿ ՀՀ Երևան Քաղաքի Քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանին Կրկնօրինակը՝...

ԿարդալDetails

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական