Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Exif_JPEG_420

Exif_JPEG_420

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գրքի շնորհանդեսը

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Մարտի 18-ին Երեւանի Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ թանգարանի հրատարակած «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» («Հայաստան» հրատարակչություն-«Գրական հայրենիք» ՓԲԸ, 2023 թ., 200 էջ) գրքի շնորհանդեսը, որը կազմվել էր դեռեւս 1980-ական թվականներին՝ թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ, երջանկահիշատակ Վիլենա Մելիք-Օհանջանյանի կողմից, սակայն տպագրվեց միայն այս տարի (գրքի լույսընծայմանը «Ազգ»-ն անդրադարձել է փետրվարի 24-ի համարում):
Բացման խոսքում թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը շեշտեց, որ գրքում զետեղված հուշերի հեղինակները (Ալեքսանդր Ֆեւրալսկի, Դանիել Դզնունի, Գեորգի Մդիվանի, Հենրիկ Մալյան, Իլյա Վայսֆելդ, Լեյլա Բադիրբեկովա, Վերիկո Անջափարիձե, Եֆիմ Ձիգան եւ ուրիշներ), լինելով տարբեր ժողովուրդների արվեստի գործիչներ, մեկ հարցում միակարծիք են. մենք  գործ ունենք մեծագույն մի անհատականության հետ, որի շնորհիվ կինեմատոգրաֆում շատ նորարարություններ են արվել: Սարգսյանը հատուկ դրվատանքով խոսեց Վիլենա Մելիք-Օհանջանյանի մասին, որը կարեւոր ներդրում է ունեցել ԳԱԹ-ի կինոֆոնդերի համալրման գործում (մասնավորապես, նրա նախաձեռնությամբ է թանգարանում հանգրվանել Բեկնազարյանի գրեթե ողջ արխիվային ժառանգությունը):

Կինոգետ, գրքի խմբագիր եւ առաջաբանի հեղինակ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սիրանույշ Գալստյանը նշեց, որ Բեկնազարյանի պես կինոգործիչին եւ մարդուն լավագույնս կարելի է ճանաչել ժամանակակիցների պրիզմայով: Այսօր առավել, քան երբեւէ, գնահատելի է այդ հուշերի պատմական արժեքը, դրանք ցույց են տալիս, որ Բեկնազարյանի մարդկային կերպարը գերազանցել է նույնիսկ նրա ստեղծագործությունը: «Շատ կուզեի, որ նաեւ այլ լեզուներով, մասնավորապես ռուսերեն եւ անգլերեն տպագրվի այս գիրքը, որպեսզի օտարներին էլ հասանելի լինի: Կինոյի պատմության մեջ շատ կան հանճարեղ ռեժիսորներ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ Համո Բեկնազարյանի տեսակի հանճար չկա: Նա այն անհատն էր, որը կարողացավ մի քանի ժողովուրդների կերպարը, դիմապատկերը, կենսակերպը եւ էությունը տեսախցիկի միջոցով հայտնագործել, մշակութային տարածքներ նվաճել. ահա թե ինչու եմ նրան համարում կինոյի հայ աշխարհակալ»: Կինոգետն ընդգծեց Բեկնազարյանի դերը որպես զանգվածային տեսարանների վարպետ, դերասաններ հայտնագործող ու ձեւավորող, կինոյում ազգագրական գծի ընդլայնող արվեստագետի: Մինչ այդ էլ Բեկնազարյանը հասցրել է նախահեղափոխական կինոյի ասպարեզում չափազանց հետաքրքրական ճանապարհ անցնել, խաղացել է յոթ տասնյակ ֆիլմերում, եղել է կինոաստղ, իսկ դրանից առաջ հանդես է եկել որպես կասկադյոր՝ մշտապես իրեն դրսեւորելով իբրեւ բազմաբնույթ որոնումների արվեստագետ:

Exif_JPEG_420

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի խոսքերով՝ Բեկնազարյանը որպես ռեժիսոր ստեղծել է հայ կինոարվեստը, եւ մինչեւ այսօր (չհաշված էժանագին սերիալները), այն գնում է Բեկնազարյանի հետքերով: Նա կարողացել է ե՛ւ հիանալի օպերատորական խումբ ստեղծել, ե՛ւ ներգրավել լավագույն կոմպոզիտորներին ու դերասաններին, ինչպիսին էր Հրաչյա Ներսիսյանը, որն էկրանին փայլեց Պեպոյի դերով: Իսահակյանը դրվագներ ներկայացրեց Բեկնազարյանի հետ իր պապի՝ Ավետիք Իսահակյանի եւ հոր՝ բեկնազարյանական ֆիլմերի երկրորդ ռեժիսոր Վիգեն Իսահակյանի մտերմությունից: Նա պատմեց ռեժիսորի հետ իր հանդիպումների մասին, ինչպես նաեւ, թե ինչպես է Բեկնազարյանի շնորհիվ իր մայրը՝ Բելա Իսահակյանը, սկսել իր կինոդերասանական կարիերան: Իսահակյանը նշեց, որ այսօր էլ նայելով Բեկնազարյանի ֆիլմերը՝ վերստին համոզվում է, որ իրական արվեստը չի հնանում:

Հայագետ, կինոպատմաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը նշեց, որ թերեւս չափազանցություն չի լինի Համո Բեկնազարյանին համեմատել մի կողմից՝ Մաշտոցի, մյուս կողմից՝ Կոմիտասի հետ: Ողջունելով գրքի ծնունդը՝ նա հիշեցրեց, որ վերջերս ֆրանսիական սինեմատեկը ցուցադրել է Բեկնազարյանի երեք՝ պակաս հայտնի գործերը՝ «Երկիր Նաիրի», «Տունը հրաբխի վրա» եւ «Դուստրը»: Բանասերը նշեց, որ սպասում է, թե երբ հրաշքով Մոսկվայի Պետկինոֆոնդում հայտնաբերված եւ ցայժմ կորած համարվող Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմի վերականգնված (ոչ ամբողջական) տարբերակը նոր կյանք կստանա: Նա պատմեց Բեկնազարյանի ժամանակակիցներ Գուրգեն Թոնունցի եւ Հայֆիլմի առաջին հաստիքային դերասանուհի Արուս Պապյանի հետ իր հանդիպումների մասին, եւ մի հատված ընթերցեց վերջինիս հուշերից, որոնք այժմ հրատարակության է պատրաստում: Բախչինյանը կարեւորեց ժամանակի արեւմտյան եւ խորհրդային մամուլում Բեկնազարյանի ֆիլմերի մասին եղած հիացական արձագանքների ներկայացումը օտար լեզուներով: Այդ առումով նա հատուկ կարեւորեց Բեկնազարյանի «Հուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» մեծարժեք գիրքը, որի անգլերեն թարգմանությունը մնացել է կիսատ եւ Սիրանուշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. պատմությունը եւ ներկան»  աշխատությունը (որի ամենամեծ գլուխը նվիրված է Բեկնազարյանին). այն հրատարակվել է անգլերեն, իսկ իսպաներեն թարգմանությունը դեռեւս անտիպ է. մնում է, որ համակարգված աշխատանքներ ձեռնարկվեն դրանք աշխարհին ներկայացնելու համար:

Կինոգետ,  խմբագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մաթոսյանը հիշեց, թե ինչպես է հայաստանաբնակ ադրբեջանցի կինոգետ Սաբիր Ռիզաեւի հոդվածից իմացել, որ Բեկնազարյանը նաեւ ադրբեջանական կինոյի հիմնադիրն է, այնինչ Ադրբեջանում նրա նկարահանած «Սեւիլ» ֆիլմը ներկայումս ցուցադրվում է առանց սկզբնական տիտրերի եւ ռեժիսորի անվան հիշատակության: Վաստակաշատ կինոգետի խոսքերով՝ Բեկնազարյանը «կինո է հիմնել երեք հանրապետության (եւ ոչ միայն այդ երեքի) համար»: Մաթոսյանը ներկաների համար մի պատառիկ կարդաց իր գրառումներից, որոնցում այսպիսի ձեւակերպում կա. «Համո Բեկնազարյանը ազգային կինոյի միջոցով էկրան բարձրացրեց համամարդկայինը»:

Գրքի կազմող Վիլենա Մելիք-Օհանջանյանի մասին հուշեր պատմեցին ե՛ւ Մաթոսյանը, ե՛ւ Մելիք-Օհանջանյանի դուստրը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նանա Պողոսովան, որը գրքի տպագրության հովանավորն է: Պողոսովան ներկայացրեց, թե ինչ դժվարությամբ է մայրը Մոսկվայում Բեկնազարյանի ընտանիքին համոզել՝ ռեժիսորի արխիվը փոխանցել Հայաստանին եւ ինչպես են իրենք այդ ծանր արկղերը մոր հետ միասին բերել Երեւան:
Երեկոյի ընթացքում Բեկնազարյանի եւ այլ հայկական ֆիլմերում հնչած երաժշտության կատարումներով հանդես եկավ քամանչահար Հակոբ Խալաթյանը՝ արժանանալով ջերմ ծափահարությունների:

Իսկ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ներկայացված էին հայ կինոյին եւ անվանի կինոգործիչներին վերաբերող ծրարներ, բացիկներ, նամակներ եւ նամականիշներ՝ Ժան Գյուլբենկյանի մեծարժեք հավաքածուից:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Կապույտի հորիզոններում

Հաջորդ գրառումը

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն»

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն»

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական