Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքուն «անցանկալի անձ» ճանաչած 4 իրանցուց պահանջել է 48 ժամում լքել Ադրբեջանը

Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել։

Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Այս մասին ասված է հինգշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածված հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին հայտնել են, որ դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ կապված դիվանագիտական ​​կարգավիճակին եւ 1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության հետ։ Այդ աշխատակիցները պարտավոր են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը»,- ասվում է հաղորդագրությունում։