Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Լավրովն ապրիլի 6-ին կմեկնի Թուրքիա. քննարկվելու են նաև հայ-թուրքական հարաբերությունները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի բանակցություններին։

«Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։