Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ

20/03/2015
- 20 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղեց Ս. Ս.

Քննարկում` նախաձեռնությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում մարտի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կազմակերպեցին եւ անցկացրեցին կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով:

Կլոր սեղանի նպատակն էր քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության կանչելու հնարավորությունը եւ դրան հասնելու գործառնական ուղիները: Մասնավորապես, արդի աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում քննարկման դնել միջազգային իրավունքի անվանի մասնագետ պրոֆ. Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» հիմնարար գիտական աշխատության կիրառման ասպեկտները:

Զեկույցներով եւ ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը , ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ք.գ.դ., պրոֆ. Հայկ Քոթանջյանը , ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը : Քննարկմանը ներկա էին ցեղասպանագետներ, գիտական, ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Կլոր սեղանի մասնակիցները քննարկման արդյունքներով կդիմեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովինՙ առաջարկելով ստեղծել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որը աշխատանքներ կիրականացնի Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հետ կապված իրավական փաստաթղթային փաթեթի մշակման ուղղությամբ:

Քննարկմանը Ռուսաստանի հայերի միության կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը նշեց, թե իրենց նպատակն է քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության հարցը եւ դրան հասնելու գործնական ուղիները:

Նա մասնավորապես անդրադարձավ միջազգային իրավունքի մասնագետ պրոֆեսոր Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» հիմնարար գիտական աշխատությանը:

«Յուրի Բարսեղովն աշխատություն է ներկայացրել մեզ, որտեղ ոչ միայն առկա են 65 երկրների արխիվներից հավաքված փաստաթղթեր, այլ նաեւ մեկնաբանել է միջազգային իրավական տեսանկյունից Թուրքիային պատասխանատվության կանչելու հնարավորությունը»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը խոսեց նաեւ պրոֆեսորի թողած մեկ այլ աշխատության մասին, որը դեռեւս տպագրված չէ: «Այս աշխատության մեջ լիովին ներկայացված է, թե միջազգային որ դատարան կարելի է դիմել, որըՙ ոչ, որպեսզի Թուրքիան այդ հարցում լինի մասնակից»,- ասաց նա:

Ուսումնասիրելով անվանի գիտնականի աշխատությունները` Արամ Սարգսյանը եկել է մի եզրակացության, որ պետք է Գերմանիայի Բունդեսթագին ու կանցլերին ներկայացնել հիմնավոր փաստարկներ, որոնք ցույց կտան Գերմանիայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության իրականացմանը:

Պատմաբան Արմեն Մարուքյանի դիտարկմամբ` Յուրի Բարսեղովի աշխատանքների շնորհիվ մշակվել են Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տեսական գիտելիքներ: «Յուրաքանչյուր աշխատանք, որ կկատարվի, պետք է խարսխվի Բարսեղովի աշխատությունների վրա»,- շեշտեց Արմեն Մարուքյանը:

Խոսելով «Հայոց ցեղասպանության հետեւանքներ» եզրույթի մասին` պատմաբանը նշեց, որ այն բաղկացած է հինգ կարեւոր մասերից: «Առաջինը հայրենազրկումն է, մեր հայրենիքի կորուստը, երկրորդը` պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, որ շարունակվում է մինչ օրս, երրորդը` մարդկային կորուստները, ինչը մեծապես ազդել է մեր ժողովրդի հետագա կենսագործունեության վրա, չորրորդը` նյութական կորուստներն են, որին զուգահեռ ընթացել է հայ ժողովրդին զանգվածաբար ունեզրկելը, եւ վերջապես հոգեկան խեղումներն են, ինչից զերծ չի մնացել հայ ժողովուրդը»,- նշեց Արմեն Մարուքյանը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է Թուրքիային ուղղված թղթածրար մշակել, որին զուգահեռ կազմել նաեւ մարտավարական փաստաթուղթ, որում կմատնանշվեն այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել նշյալ հետեւանքների վերացմանը:

Նա ընդգծեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին մեր շեշտադրումները փոխվել են. այժմ մենք խոսում ենք ցեղասպանության հետեւանքների վերացման մասին: «Իսկ աշխարհի տարբեր երկրների կողմից հարցի ճանաչումը ինքնանպատակ լինել չի կարող, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ երկրները ճանաչում են իրենց նպատակահարմարությունից ելնելով: Խնդիրը նրանում է, որ հարցը ճանաչեն ավելի ազդեցիկ դերակատարներ, որոնք իրենց ճանաչումով ճնշում կգործադրեն նաեւ հանցագործ պետության վրա»,- եզրափակեց Արմեն Մարուքյանը: (Ա. Մարուքյանի զեկույցը տեսնել 8-րդ եւ 9-րդ էջերում):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԿՀԱՋՈՐԴԵՆ ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ԿԱՐՊԻՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ԿԱՐՊԻՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական