Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՙ ՍԽԱԼ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քաղաքագիտության մեջ ճշմարիտ մի խոսք կաՙ երկրները կարող են իրարից տարբեր լինել բազմաթիվ գործոններովՙ ռազմական, տնտեսական, ազդեցիկությամբ, մեծությամբ, գրավչությամբ եւ այլն, սակայն մի բանում նրանք բոլորն էլ հավասար ենՙ պետական արժանապատվությամբ: Այս առումով առանց Հայաստանի նախագահի մասնակցության մարտի 20-ին Աստանայում կայացած ԵՏՄ ղեկավարների ժողովը իսկապես անարգանք էր մեր երկրին, հեռանկարում ունենալով նաեւ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵՏՄ ղեկավարների նոր հանդիպումը, որին դեռեւս չի հրավիրվել նախագահ Սերժ Սարգսյանը: Որքան ինձ է հայտնի, ԵՏՄ տիրույթում հիմնադիր անդամների առանձին կարգավիճակ չկա եւ, հետեւաբար, Հայաստանի մասնակցության հրավեր չստանալը որեւէ արդարացում չունի, ինչ էլ լինեն Աստանայում քննարկված օրակարգի խնդիրները: Ընդհակառակն, իմ տպավորությամբ, Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանն ի՛նքը կարող էր դնել օրակարգի հարց, որը, անկասկած, ԵՏՄ գործընկերներին ու հատկապես Ռուսաստանին անհագստացնելու էր: Դա Ադրբեջանին անհակակշիռ կերպով ռուսական սպառազինություն վաճառելու հարցն էր, որը առավել լկտի է դարձնում Իլհամ Ալիեւին սահմանային ռազմական իր շահատակություններում, որոնց հերթական ռաունդը մարտի 19-ին Գյուլիստանի ուղղությամբ պատահած արյունոտ բախումն էր:

Թե ի՞նչն էր պատճառը Հայաստանի չհրավիրվելունՙ պաշտոնական բացատրության բացակայության պայմաններում դժվար է ասել, սակայն կարելի է ենթադրություններ անել. եվրոպական շավղից Հայաստանի չհրաժարվե՞լը, կամ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությո՞ւնը, որով մեր երկիրը կարող է խորհրդարանական-վարչապետական կառավարման դրության անցնել, ինչը ԵՏՄ մյուս անդամների շեշտված ավտորիտար իշխանաձեւի ֆոնին արտառոց կարող է թվալ նրանց: Թերեւս կան նաեւ այլ պատճառներ, որոնք առայժմ տեսանելի չեն: Սակայն հաստատապես կարելի է ասել, որ Ռուսաստանի նախագահը, որն այժմ ահռելի ճնշումների տակ է գտնվում Արեւմուտքից, դժգոհ է քաղաքական մեր դեգերումներից, կամ, ասենք, դեպի կոմպլեմենտար քաղաքականությանը վերադառնալու մեր ախորժակից…

Ահա այս պայմաններում նախորդ յոթնօրյակին մեր երկիրը թատերաբեմ դարձավ, նախագահ Ս. Սարգսյանի բնորոշմամբ, «Եւրոպական շաբաթի»: Ավելինՙ թե՛ նախագահ Սարգսյանը, թե՛ արտգործնախարար Նալբանդյանը եւ թե, նրանց երկրորդելով, ԼՂՀ նախագահի խոսնակ Բաբայանը բավական սրությամբ արծարծեցին, օգտագործելով «Եվրոնեսթի» եւ մյուս հանդիպումների հարթակը, ռուսական զենքի վաճառքի հարցը Ադրբեջանին, պահանջելով վերանայել այդ քաղաքականությունը կամ, առնվազն, վերահսկել այդ զենքերի վաճառքի պայմանները:

Այո՛, Մոսկվայից Բաքու նման վաճառականությունը «ընդամենը բիզնես» չէ, ինչպես լկտի կերպով վերջերս ասել էր ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը Երեւանում, սակայն կարծում եմ, որ «եվրոպական շաբաթը» այն միջավայրը չէր, ուր պետք էր քննադատել Ռուսաստանին: Մեր բարձրաստիճան այրերն անշուշտ ինձնից անհամեմատ լավ գիտեն ռուսական բնավորությունը, որը չի հանդուրժում հրապարակային քննադատություն իր հասցեին, բայց փոխարենը լսող ականջ է խորհրդապահաբար ասված խոսքին:

Պետք է օգտագործել այդ ականջը եւ ոչ թե եվրոպական խոսափողը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸՙ ԶԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

12-ԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

12-ԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական