Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

«Միասինը» հանրահավաք է նախաձեռնել

Ապրիլի 4-ին՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան փողոցում՝ ԱԺ դիմաց, «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է հանրահավաք։

«Միասինը» կարճ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Օրակարգում 2 հարց ունենք՝ Արցախի ճանաչում և օրվա իշխանությունների հեռացում։

Հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, սոցիալական ցանցերի ընկերներ, եկեք, տեսնենք՝ ի՞նչ ենք անում։ Վաղը կարող է ուշ լինել»։