Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԵՐՔՈՒՄ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որոշ ժամանակ առաջ ես Հայոց ցեղասպանության առավելաբար իրավական հարցերի շուրջ հարցազրույց էի վերցրել մեր միջազգային իրավունքի մասնագետ իրավաբաններից մեկից: Հարցազրույցն ամբողջությամբ ձայնագրել էի եւ այն ավարտելուց հետո մենք պայմանավորվեցինք, որ պատրաստ լինելուն պես տեքստը կուղարկեմ զրուցակցիս, որպեսզի վերջինս` «ստուգումներ կատարի»: Դե նա ասաց` «Մի հատ նայեմ», բայց հո նայելու ընթացքում հնարավոր անճշտությունները առանց ուղղման չէ՞ր թողնելու:

Ինչպես եւ պայմանավորվել էինք, ես խմբագրությունից նրան էլեկտրոնային եղանակով ուղարկեցի պատրաստի տեքստը: Ի պատիվ զրուցակիս ասեմ, որ նա ճիշտ մեկ ժամից հետ ուղարկեց այն եւ շեշտեց` «Այ այս վիճակով կարող եք հրապարակել»: Դե, քանի որ այս ընդգծումից պարզ երեւում է, որ տեքստի նախորդ վիճակը հրապարակման ենթակա չէր, փաստորեն, ես հետաքրքրությունից մղված` բացեցի այն: Պարզվեց, որ իմ որոշ հարցերին զրուցակիցս պատասխանել է ոչ թե այնպես, ինչպես լսելի է իմ ձայնագրիչի մեջ, այլ բոլորովին այլ կերպ, այլ բառերով, այլ տոնայնությամբ, այլ տերմինների գործածումով, կամ դրանց գործածումից խուսափելով: Քանի որ նյութը պետք է հաջորդ օրը լույս տեսներ եւ ես ժամանակ չունեի, այլեւս չզանգահարեցի զրուցակցիս` պարզելու,թե այդ ինչպես է նա իմ հարցերին մեր զրույցի ընթացքում այլ պատասխաններ տվել, հիմա, ըստ գրավոր տեքստի` այլ: Նյութը հրապարակվեց` զրուցակից ասած` «այ այս վիճակով»:

Բոլորովին վերջերս` մարտի 31-ին, ռուսական Lenta.ru կայքը հարցազրույց էր վերցրել ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից: Հրապարակված հարցազրույցի առաջին տարբերակում հարգարժան փոխվարչապետը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում Թուրքիայի հետ հարաբերություններին, հաշվի առնելով մասնավորաբար Ցեղասպանության խնդիրը, պատասխանել էր.«Մենք Թուրքիայից տարածքային,կամ որեւէ այլ պահանջ չունենք: Բայց մենք չենք կարող մոռանալ Ցեղասպանությունը: Ապագային նայել չի կարելի` առանց հիշելու անցյալը: Կարեւորն այն է, որ նման բաներ չկրկնվեն»: Նկատենք, որ հարցազրույց տվել է ՀՀ փոխվարչապետը, այսինքն ՀՀ կառավարությունը, այսինքն` ՀՀ պաշտոնական ներկայացուցիչը, հետեւաբար, երբ ասվում է, թե «Մենք Թուրքիայից տարածքային կամ որեւէ այլ պահանջ չունենք…», նշանակում է, որ ՀՀ-ն այսօր Թուրքիայից որեւէ պահանջ չունի, հետեւաբար Ցեղասպանության տարելիցի նշանաբան` «Հիշում եմ եւ պահանջում»-ից պետք է հանել` «պահանջում եմ» հատվածը, թողնելով սոսկ` «Հիշում եմ»-ը: Բայց սա նշանակում է նաեւ, որ Թուրքիայի դեմ միջազգային դատարանում մեր պահանջատիրությունը հիմնավորող իրավական թղթածրարը, որի ստեղծմանը այսքան տարի ջանում ենք, չի հաջողվել ստեղծել, չկա, կամ կա, պարզապես այնտեղ հայոց պահանջատիրությունը հիմնավորող ոչ մի իրավական փաստարկ չկա:

Անշուշտ, իրավիճակը բավականին անհարմար էր, սա դեռ մեղմ ասած: Հենց այս անհարմարությունից ելնելով, թերեւս, նույն օրը` մարտի 31-ին, բայց արդեն երեկոյան, նույն Lenta.ru կայքը վերահրապարակեց իր վերցրած հարցազրույցը` Վաչե Գաբրիելյանի հետ: Չի բացառվում, որ ՀՀ կառավարության, կամ անձամբ պարոն Գաբրիելյանի` արդեն հրապարակված տեքստը ստուգելուց եւ այնտեղ ուղղումներ անելու պահանջից հետո: Ըստ նոր տեքստի, մեր փոխվարչապետը ոչ թե ասել է` «Մենք Թուրքիայից տարածքային կամ որեւէ այլ պահանջ չունենք…», այլ ասել է` «Մենք այսօր Թուրքիայի հետ չենք քննարկում մեր տարածքային կամ ցանկացած այլ պահանջները…»:

Հիմա, ի՞նչ է այստեղ տարօրինակը. մարդն այդպես չի ասել, կայքն էլ ընդունել է, որ այդպես չի ասել, ուղղել է տեքստը: Բանն այն է, որ Lenta.ru-ն ոչ թե պաշտոնական հերքում է տպագրել, այսինքն` «Մենք ներողություն ենք խնդրում ՀՀ փոխվարչապետից եւ մեր ընթերցողներից, քանի որ տեղի է ունեցել ցավալի վրիպակ, պարոն Գաբրիելյանը չի ասել այսպես, այլ ասել է այսպես…», այլ ուղղակի անհետք փոխել է տեքստը, իբր պարոն Գաբրիելյանը առհասարակ նման բան չի ասել, իբր իրենք առհասարակ նման տողեր չեն հրապարակել:

Մենք, անշուշտ, հավատում ենք, որ ՀՀ փոխվարչապետը նման բան չի ասել, հետեւաբար խորհուրդ ենք տալիս նրան եւ ոչ միայն նրան` անգամ «հայկականներից երկու գլուխ պրոֆեսիոնալ» ռուսական լրատվամիջոցներից պահանջել հարցազրույցի տեքստը` «նայելու համար» ոչ թե հրապարակելուց հետո, այլ` առաջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

95-ԱՄՅԱ ՊՈԼ ԻԳՆԱՏԻՈՍԸ ԽՈՍԵԼՈՒ Է ԴԱՐԱԴԱՐՁԻ ՃԱՇԿԵՐՈՒՅԹԻՆ

Հաջորդ գրառումը

«ԼՌԵՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԼՌԵՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական