«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է Հայաստանին ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան. հաղորդում է վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունը։
Այս որոշումն ընդունվել է մարտի 31-ին Ռուսաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև բանակցություններից և Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում մարտի 20-ից 24-ը անցկացված ստուգումների արդյունքներից հետո։
Ըստ «Ռոսսելխոզնադզորի»՝ Հայաստանի անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել կաթնամթերքի անվտանգությունը ռուսների համար:
Այս կապակցությամբ ՌԴ գերատեսչությունը Հայաստանին խնդրել է դադարեցնել մատակարարումները բոլոր ձեռնարկություններից։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին՝ կապված վատ վերահսկողության և հայկական կողմի սահմանափակող միջոցների խախտման հետ։
Ավելի ուշ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ի պատասխան «Ռոսսելխոզնադզոր»-ի, հայտնել է, որ արտահանվող կաթնամթերքի մեջ խախտումներ չեն հայտնաբերվել։