Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր փորձա՞նք են ուզում բերել գլխներիս

28/03/2023
- Նորություններ, Տեղական

Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Հռոմի կանոնադրությունը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:

Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն փաստաթուղթը չի վավերացվել, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թվականի օգոստոսի 13-ին այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

ՀՀ կառավարությունը դատարան է դիմել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս որոշումը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բացատրել է նրանով, որ Երևանը հնարավորություն կստանա ռազմական հանցագործությունների դեմ հայցեր ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարան: Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունը, նախարարի խոսքով, առաջացել է 2021 թվականի մայիսից սկսված և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին շարունակվող Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, որի արդյունքում օկուպացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Հռոմի կանոնադրությունը ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի հիմնադիր փաստաթուղթն է, որտեղ քննվում են ծանր հանցագործությունները: Հռոմի կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է այդ հանցագործությունների շրջանակը՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա և այլն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանը հնարավորություն կստանա ՄԱԿ – ի Միջազգային քրեական դատարանում արդեն նոր կարգավիճակով բարձրացնել ադրբեջանական զինված ուժերի ռազմական հանցագործությունների և Հայաստանի ու նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը, ինչպես նաև կարող է քրեական պատասխանատվության ենթարկել ագրեսորին՝ անկախ այն բանից՝ նա միացել է այդ միջազգային փաստաթղթին, թե ոչ:

Ինչպես հայտնի է, Հաագայի Միջազգային քրեական դատարանը, որը նույնպես ստեղծվել է Հռոմի կանոնադրության հիման վրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր է տվել: Դատարանն այս որոշումը կայացրել է «Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից գրավված հատվածներից մարդկանց անօրինական արտաքսման» գործի քննության շրջանակում, ինչը, դատարանի կարծիքով, վնաս է հասցրել ուկրաինացի երեխաներին:

Այսօր Factor.am-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն ասել է՝ եթե Պուտինը գա Հայաստան, կկալանավորվի։

Եթե Հայաստանի Սահմանադրությունը Հռոմի կանոնադրությունը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումներն էլ՝ օրինական, ուրեմն միանում է այդ որոշումներին։

Սակայն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում պե՞տք է Հայաստանին ներքաշել Պուտինի դեմ ուղղված Միջազգային քրեական դատարանի գործողությունների վավերացման մեջ։

Հայաստանը, ի պատասխան նաև Ռուսաստանի դժգոհության, պաշտոնապես հայտարարել է, որ Հռոմի սատուտի վավերացումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Պուտինի ձերբակալմամ վճռի հետ և նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, բայց ի՞նչ են մտածում ՔՊ-ի պատասխանատուները, երբ այդ կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է, թե ավելի լավ է Պուտինը Հայաստան չգա, թե չէ կձերբակալվի։

Մեկը, ով ԱԺ պատգամավոր է, պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ, գեներալ, մի՞թե չի հասկանում, որ չմտածված, օդ տատանող հայտարարությունը կարող է վնասել Հայաստանի՝ առանց այն էլ չփայլող հեղինակությանը։

Մենք մեր խնդիրները չենք կարողանում լուծել, ուրիշի խնդի՞րն եք ուզում բարդել գլխներիս։ Պայթյունավտանգ այս իրավիճակում հնարավոր չէ՞ լեզուն պահել ատամների տակ ու անպատասխանատու հայտարարություններ չանել։

Նոր փորձա՞նք են ուզում բերել այս բազմաչարչար երկրի գլխին։

Նախորդ գրառումը

Փաշինյանը կմասնակցի Ժողովրդավարության գագաթնաժողովին

Հաջորդ գրառումը

Էլ դժվար հետ գան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Էլ դժվար հետ գան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական