Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԹԵՄԱՅՈՎՙ ՀԱՅ ՍԵՂԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեղինակՙ Մկրտիչ Հ. Պուլտուքեան

Օրերս Բեյրութում լույս է տեսել սփյուռքահայ հայտնի ֆինանսիստ-տնտեսագետ Մկրտիչ Հ. Պուլտուքյանի «Հայ սեղանավորներ Միջին Արեւելքի տարածքին» աշխատությունը հայերեն, արաբերեն ու թուրքերեն լեզուներով: Աշխատությունն ընդգրկում է 1915-1923 թվականների տվյալները հայ սեղանավորների (լումայափոխներ, տարադրամի փոխանակությամբ զբաղվողներ, բանկիրներ, արաբերեն ու թուրքերենՙ սարրաֆներ) մասին: (Սեղանավոր բառը, որը շատ գործածական էր արեւմտահայ իրականության մեջ 19-րդ դարում եւ 20-րդի առաջին քառորդին, մեր այժմյան հասկացությամբ համազոր է բանկիր կոչմանը: Ի դեպ, սեղանավոր բառը առաջացել է հունարեն «տրապեզա» բառից, որը բառացի նշանակում է «սեղան» եւ հունարենում փոխարինում է «դրամատուն» կամ միջազգայինՙ «բանկ» բառին: Փաստորեն, սեղանավորները ոչ միայն տարադրամի փոխանակմամբ, այլեւ բանկային բազմաթիվ գործառույթներով էին զբաղվումՙ չեկեր էին ընդունում, տոկոսով վարկ էին տալիս, փոխանցումներ կատարում քաղաքից քաղաք ու երկրից երկիր:

Հայ սեղանավորները ամենաակտիվ գործունեություն էին ծավալում Օսմանյան կայսրության բոլոր շրջաններում ու բնակավայրերումՙ ընդհուպ Մերձավոր Արեւելքի մյուս երկրներում: Փաստորեն նրանց ձեռքում էր գտնվում Թուրքիայի կանխիկ փողերի մի զգալի մասը, ինչը Հայոց ցեղասպանության ծրագրման եւ իրականացման կարեւոր դրդապատճառներից էր` նրանց կողոպտելու եւ ոչնչացնելու գործում:

Ավելացնենք նաեւ, որ Մ.Հ. Պուլտուքյանը ֆինանսատնտեսական բնույթի բազմաթիվ աշխատությունների ու հոդվածների հեղինակ է, դասախոս տարբեր համալսարաններում: 1980-ական թթ.ին հանդիսացել է Լիբանանի Կենտրոնական բանկի փոխկառավարիչ, իսկ հետագայում տարբեր առիթներով խորհրդատվական ծառայություններ է մատուցել նաեւ ՀՀ կառավարությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ Էՙ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԼՌԻՙ ՊԻՏԻ ԱՆՎԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՄԲԸ, ՈՐ ՉՊԱՅԹԵՑ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՄԲԸ, ՈՐ ՉՊԱՅԹԵՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական