Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով թուրքական կառավարությունից հետ տալ Ցեղասպանության ժամանակ խլված Սիսի կաթողիկոսարանը եւ եկեղեցապատկան մյուս հողերը: Հայցի նախապատրաստման եւ ներկայացման գործում աջակից Լա Հեյի ատյանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Ախավան հայտարարել է, որ սույն դատական նիստը ցույց կտա, թե որքա՞ն է հարգում Անկարան քրիստոնեա փոքրամասնությունների իրավունքները եւ հավելել, որ իրենց նպատակն է` «անցյալի վերքերը արդար քայլով դարմանելը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանը նպաստելը»:

Նկատենք,որ սա հայության մի հատվածի կողմից Թուրքիային դատի տալու աննախադեպ քայլ է, գուցե` մյուսների համար նախադեպ դարձող: Ի դեպ, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը այս կապակցությամբ հայտարարել է` «Օսմանյան կայսրության կողմից կողոպտված այս հնագույն սրբավայրը գրեթե մեկ դար անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հայերն իրավացի են` հետամուտ լինել բոլոր իրավական հնարավորություններին` ձեռք բերելու արդարությունն եւ ձգտելու նրան, ինչն իրավացիորեն իրենցն է»:

Էթիեն Մահչուպյանի փոխարեն` Աբդուլքադիր Օզքանը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութղօլուն աշխատանքից ազատված իր նախկին խորհրդական, հայազգի Էթիեն Մահչուպյանի փոխարեն նույն պաշտոնում նշանակել է Աբդուլքադիր Օզքանին, ով, ինչպես եւ Մահչուպյանը, մասս մեդիայի ոլորտում աշխատանքի փորձ ունի:

Հետաքրքրական է, որ Օզքանն ընդամենը 38 տարեկան է, ինչը նշանակում է, որ եթե թեկուզ մեկ տարի անց նա Հայոց ցեղասպանության մասին կարծիք հայտնելիս հայտարարի, որ «Այո, դա ցեղասպանություն էր», վարչապետ Դավութօղլուն չի կարող նրան ազատել աշխատանքից` «քանի որ վրա է հասել Օզքանի թոշակային տարիքը», ինչպես հիմնավորվեց Մահչուպյանի ազատման պարագայում:

Ո՞ւմ եք իրազեկում

Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթը տեղեկացնում է, որ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները, «շարունակելով Հայոց ցեղասպանության մասին իրազեկել ժողովրդին», անցած երեքշաբթի օրը Անթիլիասի եւ Մար Միխայելի շրջաններում սկավառակներ են բաժանել անցորդներին, որոնցում զետեղված են եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված երգեր` հայ եւ օտարազգի հայտնի կատարողների կատարմամբ: «Քարոզչական այս աշխատանքի նպատակը Հայ դատի աշխատանքը ներկայացնելն է ու լիբանանցիներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելը: Սկավառակների տուփի վրա եղել է անմոռուկը, իսկ հետեւի մասում` Հայոց ցեղասպանության մասին արաբերեն ամփոփ տեղեկություն», գրում է «Ազդակը»:

Որ Լիբանանն ու լիբանանցիները Հայոց ցեղասպանության մասին իրազեկվելու կարիք ունեն, չգիտեինք, բայց որ, օրինակ, Իսպանիայում կամ Պորտուգալիայում դրա կարիքը կա, հաստատ գիտենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՄԱՆՏԻԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Հաջորդ գրառումը

ԿԵՑՑԵ՜Ն ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ. ՈՒՌԱ՜, ԸՆԿԵՐՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՆ ՈՒ ՈՒՂԵՂՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական