Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներն ԱՄՆ կմեկնեն

Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելու համար իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներն ավելի քան տասն օրով (մարտի 27-ից ապրիլի 7-ը) Ամերիկայի Միացյալ Նահանգներ կգործուղվեն։ Նրանք ԱՄՆ Լինքոլն քաղաքում են լինելու։ Մեկնողների թվում են ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Լիլիթ Գալստյանն ու  Զեմֆիրա Միրզոևան:

Բացի օրապահիկից, գործուղման հետ կապված մյուս ծախսերը՝ ճանապարհածախսն ու գիշերավարձը, հրավիրող կողմն է հոգալու։

ԱՄՆ կգործուղվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Նա կմասնակցի Վաշինգտոնում, ապրիլի 8-14-ը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Համաշխարհային խորհրդարանական ֆորումին։

Գևորգյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը հրավիրող կողմն է կատարելու։

Ս․Վ․