Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՂՋԱԳՈՒՐՈՒՄ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ

24/07/2015
- 24 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Արեւմտյան երկրներում ապրող հայերը որոշ դեպքերում չափազանց քաղաքակրթված ձեւով են տարբերակում թուրքական կառավարությունը թուրք ժողովրդից, վերջիններին ենթադրաբար համարելով անմեղ դիտորդներ, իսկ առաջիններինՙ պատմական զանգվածային սպանությունները ծրագրողներ եւ գործադրողներ: Միտքը հետեւյալն է. մի՛ ատեր թուրք ժողովրդին եւ մի՛ ընդհանրացներ գործողութունները: Որոշ հայեր նույնիսկ կողմնակից են որոնելու, գտնելու եւ մեծարելու առաքինի թուրքերին, նախքան հանցագործությունների համընդհանուր ընդունումը կառավարության կողմից:

Բայց, դժբախտաբար, պատմությունը չի ընդունում նման տարբերակումներ: Հայոց ցեղասպանությունը որակվում է որպես թուրքերի կողմից իրագործված համազգային հանցագործություն այնքան ժամանակ, մինչեւ ժխտողականությունը չվերացվի եւ համապատասխան հատուցումներ չկատարվեն:

Թուրքիայի կառավարությունը, գաղտնի համաձայնության գալով պատերազմական ժամանակների իր դաշնակից Գերմանիայի հետ, ծրագրեց եւ իրականացրեց հայերի էթնիկական բնաջնջման քաղաքականությունը, մինչ մոլլաները սրբազան պատերազմի կոչ արեցին համընդհանուր զորակոչի ենթարկելով ժողովրդին, հավատացնելով նրան, որ «թուրքն արժանի է տիրանալու անհավատի ունեցվածքին» («գյավուրուն մալը թուրքե հալալ»):

Փոքրաթիվ թուրքեր հրաժարվեցին մասնակցել արյունարբուքին: Ավելի քչերը հեռու մնացին թալանելու գայթակղությունից եւ նույնիսկ պատսպարեցին որոշ հայերի:

Քուրդ փոքրամասնությունն էլ իր մասնակցությունն ուներ կատարված հանցագործության մեջ: Սուլթան Համիդի ժամանակաշրջանից սկսած կառավարությունը դրդում էր քուրդերին հալածանքի ու թալանի ենթարկելու հայ բնակչությանը, իսկ հայերին բնաջնջելու իթթիհատականների ծրագիրը իրավունք տվեց նրանց ահավոր վայրագություններ իրականացնել հայերի դեմ:

Պատմում են, թե երբ Ավետիք Իսահակյանի կարծիքն են ցանկացել իմանալ ատելության եւ քրիստոնեական «Սիրիր քո թշնամուն» պատգամի վերաբերյալ, վարպետը պատասխանել է աներկբայորեն. «Հիսուսի արտասանած այդ խոսքերի ժամանակ թուրքեր գոյություն չեն ունեցել»:

Պատմում են նաեւ, որ մի կույր թուրք մուրացկան, ով հայկական եկեղեցի հաճախողների ողորմությամբ էր իր ապրուստը վաստակում եւ աղոթում նրանց առողջության համար, 1909-ի Ադանայի կոտորածների օրերին, կրոնական մոլեգնությամբ տարված, իր թուրք համաքաղաքացիներին խնդրել է մի գյավուր էլ իր գիրկը գցեն, որպեսզի առիթն ունենա նրա գլուխը կտրելու եւ այդպիսով դրախտ գնալու արժանի համարվելու:

Սա կարող է եզակի դեպք որակվել, սակայն հայ-թուրքական հարաբերությունները բնորոշող խորհրդանշական փաստ է: Նույնիսկ մեր օրերում թուրքերի մեծամասնությունը սխալ դաստիարակության, տգիտության կամ պարզապես սովորույթի հետեւանքով, թունոտ ատելություն է տածում հայերի նկատմամբ:

Օրհան Քեմալ Ջենգիզ անունով մի թուրք լրագրող այս տարվա հուլիսի 8-ի «Թուդեյզ զաման» թերթում քննություն է արել հայերի դեմ ատելության այս հարցը, որը ոչ միայն հանրության կողմից է արտահայտվում, այլեւՙ կառավարական պաշտոնյաների: Կարծես բավական չէր նախագահ Էրդողանի վիրավորական խոսքերը վերջերս կայացած ընտրությունների օրերին, «Զամանի» լրագրողը նշում է նաեւ Ադանայի քաղաքապետ Հուսեին Օզլուի (Ազգայնամոլական շարժման կուսակցությունից, MHP) եւ Կարսի «Ուրքու Օջաքլար» երիտասարդական կազմակերպության առաջնորդի անունները, որոնք բացահայտորեն կոչ են անում հետապնդել հայերին:

Անիի ավերակների տակ Տիգրան Համասյանի վերջերս կայացած համերգի առթիվ Կարսի այդ երիտասարդական կազմակերպության առաջնորդը ցինիկաբար հարցրել է. «Հայերն ազատ են զգում իրենց Թուրքիայում: Ի՞նչ պետք է անենք, հայերի ո՞րս սկսենք Կարսի փողոցներում»:

Ջենգիզը հավատացած է, որ իշխանությունները խրախուսում են նման վարքագիծը: «Մի մտածեք, որ մենք ատելություն սերմանելը պատժող օրենքներ չունենք», շարունակում է նա, «Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը հստակ պատիժ է սահմանում ատելություն պարունակող ամեն տեսակ արտահայտությունների համար: Բայց երբ խոսքը վերաբերում է փոքրամասնություններին, իշխանությունները աչք են փակում: Վարչապետի կամ նախագահի հասցեին ուղղված ատելության խոսքերի ժամանակ աչալուրջ ու ակտիվ դատախազները ամբողջովին իներտ են դառնում, երբ խոսքը վերաբերում է փոքրամասնություններին կամ նրանց հասցեին դասագրքերում տեղ գտած ատելության արտահայտություններին»:

Այս տեսակի ատելությունն է, որ ինձ միշտ ետ է պահել թուրքական հողի վրա ոտք դնելուց: Մի անգամ, հունական կղզիներ այցելության ժամանակ նավը կանգ առավ Կուշադաշիում, որը Թուրքիայի մաս էր կազմում: Հակառակ տեղանքի պատմական եւ բիբլիական նշանակության, ես հրաժարվեցի ցած իջնել նավից: Այնպիսի զգացում էի ապրում, կարծես այնտեղ ինձ դիմավորելու էին ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների ուրվականները:

Հայերի ատելությունը թուրքերի հանդեպ լրիվ հասկանալի է: Բայց թուրքերի ատելությունըՙ անհասկանալի, մոլորեցնող: Նրանք սպանեցին եւ տեղահանեցին ամբողջ հայ ժողովրդին իր պատմական հայրենիքից, տեր դարձան մեր ունեցվածքին եւ հարստությանը եւ այդ ամենից հետո շարունակում են ատել մեզՙ իրենց զոհին:

Ինչքան էլ քաղաքակիրթ դառնանք, չենք կարող հաղթահարել մեր ատելությունը գազանային գործողությունների նկատմամբ, որոնք մեր ժողովրդի դեմ իրականացվեցին: Ես ատում եմ, օրինակ, այն հանցագործին, ով Գրիգոր Զոհրապի գանգը ջախջախեց, եւ այն ժանդարմին, ով Դանիել Վարուժանի մատները կտրելուց հետո կուրացրեց նրան: Նաեւ ատում եմ Վանի կառավարիչ Ջեվդետ փաշային, ով պայտեր էր մեխում հայ տղամարդկանց ներբաններին եւ ստիպում նրանց ճեմել փողոցներում: Ատում եմ Դեր Զորի ոստիկանապետ Մուսթաֆա Սիդկիին, ով Եփրատ գետում խեղդամահ արեց երկու հազար հայ որբերի: Ատում եմ նաեւ այն զինվորին, ով հայ հղի կնջոը դանակահարեց պտղի սեռի վրա գրազը շահելու համար:

Ինչպես սերն է մարդկային, այնպես էլ ատելությունն է մարդկային: Որեւէ անհատ, որ չի ատում վերը նշված վայրագությունները, զուրկ է մարդկությունից:

Ժամանակին Վարդգես Պետրոսյանը մի առիթով հետեւյալ հռետորական հարցն էր առաջ քաշել. «Միթե դա նշանակում է, որ իմ թոռը, սերնդե սերունդ, շարունակելու է ատել թուրքի թոռանը»: Հարյուր տարի անց, թվում է, թե ատելությունը սերունդներից ու ժամանակից վեր մի հասկացություն է: Պետրոսյանը նաեւ մեկ այլ արտահայտություն ուներ, որ մեր ճակատագրերը կապում է իրար: Նա ասում էր, որ «դժբախտաբար, հայրենիքը հյուրանոց չէ, որտեղից ուզածդ ժամանակ կարող ես իրերդ հավաքել ու դուրս գալ»:

Թվում է, թե մենք կապված ենք, կաշկանդված ատելությամբ: Սակայն վերջերս մի դեպք պատահեց, որ ինձ ստիպեց վերանայել ատելության, ճակատագրի եւ մարդկային բնավորության մասին ունեցած իմ պատկերացումները:

Գտնվում էի կանադական մի փոքրիկ քաղաքում, որտեղ կարճատեւ զբոսանքի համար մի տաքսի կանգնեցրի: Վարորդը նրբագեղ մի երիտասարդ կին էր, որի ակցենտը խոսում էր այն մասին, որ մերձավոր-արեւելյան արմատներ ունի:

«Որտեղի՞ց եք», հարցրեցի:

«Թուրքիայից», պատասխանեց:

Խոսակցությունը շարունակեցի թուրքերենով: Զարմացավ:

«Երկար ժամանակ է, ինչ այս վայրերում թուրքերեն խոսողի չեմ հանդիպել: Սա ղսմաթ է, ուրեմն գործերս լավ են ընթանալու այսօր»:

«Մաղթում եմ, որ այդպես լինի», ասացի:

«Հաճա՞խ եք Թուրքիա գնում», հարցրեց:

«Երբեք չեմ եղել Թուրքիայում եւ հավանաբար երբեք էլ չլինեմ: Ես հայ եմ», ասացի:

Ձեռքս սեղմեց, կարծես էլեկտրական մի հոսանք անցած լիներ մարմնով:

«Ցավում եմ 1915-ի ցեղասպանության համար», ասաց:

«Ես նույնպես: Երանի ձեր կառավարությունն էլ նույնը կարողանար ասել»:

«Յուրաքանչյուրն իր ժամանակին պետք է մաքրի իր խիղճը: Այսօր իմ հերթն է», ասաց:

Մենք արդեն տեղ էինք հասել, եւ ես պատրաստվեցի իջնել: Անունը չհարցրեցի: Ոչ էլ ինքըՙ իմը: Մերժեց վերցնել ուղեւորավարձը, չնայած այն չէր կարող փոխհատուցել մորս ունեցած սեփականությանը Ինջիրլիքում, որն այժմ Թուրքիան վարձակալության է տվել Մ. Նահանգներին: Ես չառարկեցի, որովհետեւ այդ փոխանակումը ֆիզիկապես որոշակի տեղ հասնելը վերածել էր զգացմունքային յուրահատուկ մի մերձեցման: Նա մոտեցավ ինձ եւ հարցրեց ամոթխածությամբ. «Թույլ կտա՞ք ողջագուրվել»:

Գլխով հավանության նշան արեցի:

Ամբողջ մարմինը դողում էր, մինչ աչքերը արցունքոտվում էին: Ես էլ չկարողացա արցունքներս զսպել:

Այդ րոպեին նա այլեւս թուրք չէր: Ոչ էլ եսՙ հայ:

Մենք պարզապես երկու մարդկային էակներ էինք, որ մեկուկես միլիոն անմեղ հոգիների վիշտն էինք ապրում միասին:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԼԻՍԸ

Հաջորդ գրառումը

ԻՊ-Ը ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՊ-Ը ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական