Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԻ ՈՐՈՇԻՉ ՏԱՐԻՆ ՈՒ ԼՌԵԼՈՒ ԿՈՉԸ

24/07/2015
- 24 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրեթե երկու տարի առաջ զարգացումների ուղղության կտրուկ փոփոխությամբ Հայաստանը Եվրոպական միության հետ ասոցիացումից թեքվեց դեպի անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: ԵՄ-ից հնչած առաջին արձագանքները որքան անակնկալի եկած իրավիճակ էին բնութագրում, այնքան էլ փորձում էին շարունակական տեսնել ԵՄ կարեւոր մոտեցումներից մեկըՙ «փափուկ իշխանության» կիրառումը, երբ բոլոր մակարդակներից հնչող հայտարարություններում Հայաստանի որոշումը հարգելու մասին էր խոսվում, թեեւ այդ դեռ չէին էլ հասցրել լրիվ հասկանալ:

Ինչ-որ պահի ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Եվրոմիությունը միմյանց ասելու ոչինչ չունեին, ու տարիներ շարունակ բանակցված, բայց այդպես էլ չստորագրված Ասոցիացման համաձայնագիրը մի կողմ դրվեցՙ բանակցված տեսքով արդեն հսկայածավալ տնտեսական բաղադրիչի անիրականանալի լինելու բացատրությամբ: Սակայն հարաբերությունները պահպանելու ու զարգացման ուղիներ գտնելու մասին հայտարարությունները կամաց-կամաց ինչ-որ ձեւ ու բովանդակություն ստացավ, եւ արդեն այս շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի Երեւան այցելության ժամանակ հենց նրա կողմից հայտարարվեց, որ այս տարին որոշիչ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:

Հուլիսի 20-ին Հայաստանի նախագահն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Հայաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարվեց, թե մայիսի 21-22-ը Ռիգայում Արեւելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովի արդյունքներով ամրագրված ԵՄ տարբերակված մոտեցման հիման վրա «լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»:

Դոնալդ Տուսկն, իր հերթին, Երեւանում կրկին հայտարարեց, թե Եվրոմիությունը հարգում է ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրից չօգտվելու Հայաստանի որոշումը, հատկապես որ Եվրոմիությունը պատրաստ է խորացնել հարաբերությունները: «Մենք հաջողությամբ ավարտել ենք նոր, համապարփակ երկկողմ համաձայնագրի քննարկումների առաջին փուլը: Այդ համաձայնագրում մենք սահմանել ենք ապագա համագործակցության ոլորտները: ԵՄ անդամ երկրներն արդեն քննարկում ենք այդ բանակցությունների մանդատը», Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ներկա իրավիճակն այսպես ներկայացրեց Եվրոպական խորհրդի նախագահը:

Նա հատուկ ընդգծեց, որ համագործակցության մի կարեւոր ոլորտ ճանապարհորդություններ են Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ: «Ռեադմիսիայի եւ վիզաների ստացման դյուրացման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը որոշիչ պայման է վիզաների ազատականացման թեմայով երկխոսություն սկսելու համար: Առանց վիզայի ռեժիմը վերջնական նպատակն է: Ես հույս ունեմ, որ հաջորդ քայլը հնարավոր կլինի անել եկող ամիսներին, եթե աշխատանքների ներկա վիճակը պահպանվի»:

Այս ամենի ավարտին էլ Տուսկը շեշտեց, որ այս տարին որոշիչ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, այսինքնՙ նշված հիմնական քայլերն իրապես ակնկալվում են այս տարի:

Ասել է, թե ամենից առաջ Եվրոմիությունը իսկապես խմբագրում է Արեւելյան գործընկերության ձեւաչափըՙ ըստ երկրներում տիրող իրավիճակի եւ նրանց հավակնությունների: Մյուս կողմից, համագործակցության հնարավոր ոլորտներն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված հանձնառություններին չհակասելու մոտեցումը որոշակի վերջնական տեսքի են եկել, ու տվյալ պահին հարցն ավելի շատ տեխնիկապես բանակցությունները սկսելու մանդատ ստանալուն է մնացել:

Լեզունՙ ատամների հետեւում

Սարգսյան-Տուսկ հանդիպման մեկ այլ թեմա էլ ղարաբաղյան հարցն էր: Այս առնչությամբ Դոնալդ Տուսկը եւս մեկ անգամ ԵՄ աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, Սերժ Սարգսյանն էլ շեշտեց, որ բոլոր կառույցներում աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, «ինչը եւս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին»:

Հարցին, թե Եվրոպական խաղերից հետո ադրբեջանական կողմից կրկին հրադադարի ռեժիմի խախտումներ կան ու նաեւ Ալիեւ կրտսերի մեղադրանքները «հակաադրբեջանական արշավների» առնչությամբ, Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե Եվրոպական խաղերը Բաքվում վերջին կաթիլ էին, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը: «Ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր Եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից»: Նախագահի խոսքերով, «հավասարության նշանը պետք է վերացվի… չնայած այն հանգամանքին, որ նաեւ եվրոպական կառույցներում եւ Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաեւ խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի»:

Տուսկի ուղերձն այս առնչությամբ կրկնություն էր, թե պետք է պահպանել Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած հանձնառությունները, պատրաստակամ լինել փոխզիջումների, ձեռնպահ մնալ լարվածություն ստեղծող քայլերից, հռետորաբանությունից: Ըստ Տուսկի, քաղաքականության մեջ հռետորաբանությունն ունի հետեւանքներ, երբեմնՙ ողբերգական, ուստի լռությունը երբեմն շատ ավելի լավ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ՃԱԿԱՏՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՄԻ ՊԱՅԾԱՌ, ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻ ՊԱՅԾԱՌ, ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական