Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը բարելավում է արաբական աշխարհի հետ հարաբերությունները

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մեր փոթորկահույզ  աշխարհում  երկկողմ կապերի կարգավորման, հաշտությանը միտված  պայմանավորվածությունների ձեռքբերման ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին ամեն մեկ լուր պահանջված ու ոգեւորիչ է, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր տարածաշրջանին,  առավել եւս՝  հարեւան ու բարեկամ Իրանին:   
Այս առումով, ներկայումս Իրանը երկկողմ հարաբերությունների բարելավման երեք ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, որոնք ներառում են Սաուդյան Արաբիան, Բահրեյնն ու  Եգիպտոսը:

Իրան-Սաուդյան Արաբիա

Թեհրանի ու Ալ-Ռիադի միջեւ ձեռք բերված համաձայնության սկիզբը դրվել է երկու տարի առաջ՝ Իրանի էքսնախագահ Հասան Ռոհանիի օրոք, որին որպես միջնորդներ, ներգրավված են եղել Իրաքն ու Քաթարը: Սակայն, հաշտության գործընթացի հանգուցալուծումն արձանագրվեց Չինաստանի միջնորդության շնորհիվ:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Ալ-Ռիադ, եւ վերջինիս մասնակցությունը Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի նստաշրջանին, որը կայացել է երեք ամիս առաջ, ինչպես նաեւ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ԻԻՀ նախագահ Ռայիսիի այցը Պեկին, եւ օրերս չինական կողմի միջնորդությամբ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Սաուդյան Արաբիայի Անվտանգության խորհրդի խորհրդական Մուսաիդ բին Մուհամմադ Այբանի եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության արտաքին գործերի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յիի մասնակցությամբ  Պեկինում կազմակերպված եռակողմ հանդիպումը, նպաստեցին նման պայմանավորածության կայացմանը: 

Անշուշտ, Իրաքի, Օմանի, Քաթարի եւ ինչ-որ տեղ՝ նաեւ Ռուսաստանի միջնորդական ջանքերը  նույնպես որոշակի դեր են  խաղացել  մերձավորարեւելյան տարածաշրջանում բալանսների կարգավորման հարցում:  

Ընդ որում, Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում լարվածության թուլացման հարցն այնքան կարեւոր է գնահատվում, որ շատերը ողջունեցին այն: Իսկ գործընթացի նկատմամբ Եվրամիության ու ԱՄՆ ցուցաբերած  աջակցությունը չի դիտարկվել որպես  Արեւմուտքի նկատմամբ Չինաստանի հաղթանակ: Չնայած, այդ գործընթացի շնորհիվ Չինաստանի միջազգային վարկի բարձրացումն անվիճարկելի փաստ է:
Այստեղ փոքր-ինչ անհասկանալի էր միայն Իսրայելի սպասելիքների նկատմամբ Սաուդյան Արաբիայի ոչ միանշանակ վերաբերմունքը, որը կարող է վկայել  Իրանի ու Իսրայելի միջեւ վերջին շրջանի  լարվածության նկատմամբ  Ալ-Ռիադի մտահոգույան  մասին: Թեեւ, չի բացառվում, որ Ալ-Ռիադը իրանական կողմից ստացած որոշակի հավաստիացումներ է  փոխանցել Թել  Ավիվին:

Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնման առաջին փուլում նախատեսվում է մոտ ապագայում վերաբացել երկու երկրների մայրաքաղաքնորում յոթը տարի առաջ իրենց գործունեությունը դադարեցրած դեսպանատները, որոնք  կոչված են   հետեւելու երկկողմ հարաբերությունների զարգացման  բնականոն ընթացքին: Այդ առումով, թե՛  Իրանի, եւ թե՛ Սաուդյան Արաբիայի համար, որպես երկու նավթարդյունահանող  հսկաներ, դեսպանատների վերաբացման մասին օրերս ձեռք բերված  պայմանավորվածությունը չափազանց կարեւոր քաղաքական իրադարձություն էր:
Հայտնի է, որ 2016 թվականին Թեհրանում  Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ տեղի ունեցած հարձակումից ու Սաուդյան Արաբիայում շիա բարձրաստիճան հոգեւորականի մահապատժից հետո,  Թեհրանն ու Ալ-Ռիադը  հայտարարել էին դեսպանատների աշխատանքի դադարեցման մասին:
Ըստ որոշ  գնահատականների, Չինաստանի միջնորդությամբ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ պայմանավորվածություններից կարեւորագույնը Եմենում, գրեթե ինը տարի շարունակվող պատերազմի ավարտի մասին ձեռք բերված համաձայունությունն է:  Այդ մասին Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը, որ Եմենի վերջին իրադարձությունների շուրջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով մարտի 12-ին Թեհրան էր այցելել, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջիի հետ հանդիպել ու քննարկել է խաղաղության հեռանկարին ու  ռազմագերիների փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր:

Իրան-Բահրեյն

Մեր օրերի համար անսովոր թվացող այս դրական քայլին հետեւեց նաեւ Իրանի ու Բահրեյնի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին նախաձեռնությունը, որի համաձայն՝ ներկայումս ընթանում են հարաբերությունների վերականգնման նպատակով չմիջնորդավորված երկկողմ բանակցություններ:  Ըստ իրանական մամուլի փոխանցած տեղեկատվության, ներկայումս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող Իրանի խորհրդարանական պատվիրակությունը բանակցություններ է վարում Բահրեյնի օրենսդիրների հետ: Բահրեյնի խորհրդարանի պատգամավոր Մամդուհ ալ-Սալիհը, տեղական մամուլին տված հարցազրույցի ժամանակ, վստահություն է հայտնել, որ ընթացիկ բանակցությունները հարաբերությունների բարելավման հույս են ներշնչում, հավելելով, որ նման երկխոսության համար երրորդ կողմի մասնակցության կարիք չի զգացվում:  Բահրեյնցի պատգամավորը նշել է, որ իր պատկան պետությունը շահագրգռված է բոլոր հարեւան երկրների հետ, միմյանց ներքին գործերին չմիջամտելու պայմանով, զարգացնել երկկողմ հարաբերությունները, եւ կարեւորել է Թեհրանում Բահրեյնի դեսպանության վերաբացման ու երկու մայրաքաղաքների միջեւ թռիչքների վերագործարկման հարցը:

Իրան-Եգիպտոս

Դեռեւս անցնող տարվա ամռանից սկսած Եգիպտոսի կողմից Իրանի հետ հարաբերությունների վերականգնման հարցում  դրական ազդակներ էին նկատվում: Սակայն,  որոշ ժամանակ անց, այդ  գործընթացում դադար արձանագրվեց:  Ներկայումս, Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ձեռք բերված համաձայնության պայմաններում,  դադար արձանագրած գործընթացում նույնպես ակտիվություն է նկատվում:

Իրանն ու Եգիպտոսը, մինչեւ Իրանում կրոնապետական կարգերի հաստատումը, ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացներում:  Սակայն, Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի ու Եգիպտոսի միջեւ նույնիսկ խզվեցին դիվանագիտական հարաբերությունները: Չնայած, հետագայում գործնական քայլեր ձեռնարկվեցին հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

Իրանում կրոնապետական կարգեր հաստատվելուց հետո արտաքին քաղաքականության մեջ Եգիպտոսի հետապնդած նպատակները տրամագծորեն հակասում էին Իրանի Իսլամական Հանրապետության  ազգային շահերին: Տարածաշրջանային հարցերի, հատկապես՝ Իսրայելի ու արաբական երկրների միջեւ միջնորդական դերակատարություն ստանձնելուն եւ ԱՄՆ-ի հետ դաշնակցային կապեր հաստատելուն ուղղված Եգիպտոսի քայլերը չէին համապատասխանում Իրանի տարածաշրջանային շահերին:

Ենթադրվում է, որ Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի հետ հարաբերությունների  բարելավումից  հետո, նաեւ Իրանի ու Եգիպտոսի միջեւ երկկողմ հարաբերությունների կանոնակարգման  ականատեսը կլինենք: Կարեւորն այն է, որ երկու երկրների միջեւ մշտապես գոյություն են ունեցել   դիվանագիտական ուղերձներ փոխանակելու համար հաղորդակցական կապուղիներ:
Եգիպտական աղբյուրներին վկայակոչելով՝ իրանական  ISNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ դեռեւս վաղ է խոսել  երկկողմ հարաբերությունների վերականգնման կոնկրետ քայլերի մասին: Եգիպտոսի արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Մուհամմադ ալ-Արրաբին, persian.aawsat.com-ին  տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Եգիպտոսի ու Իրանի միջեւ այս պահին գոյություն ունեցող հարաբերությունները տարբերվում են մյուս արաբական երկրների հետ հարաբերություններից, քանի որ Թեհրանում վաղուց ի վեր աշխատում է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող Եգիպտոսի հավատարմատարը:  

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Քանանին էլ,  մարտի 13-ի հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է Իրան-Եգիպտոս հարաբերություններին ու կարեւորել Կահիրեի դերը տարածաշրջանային գործընթացներում: Նույն համատեքստում, Քանանին խոսել է նաեւ  վերջերս Հորդանանում տեղի ունեցած Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանի ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հանդիպման մասին, որի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունների մասին:

Հուսանք, որ այս ցանկալի գործընթացը կունենա շարունակություն, եւ այդ օրինակին  կհետեւեն նաեւ մեր փոթորկահույզ աշխարհի լարվածությունը թոթափել ցանկացող այլ երկրներ եւս: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նկարում՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Սաուդյան Արաբիայի Անվտանգության խորհրդի խորհրդական Մուսաիդ բին Մուհամմադ Այբանը եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության արտաքին գործերի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յին:

Նախորդ գրառումը

Չինաստան -ԱՄՆ առճակատում նաեւ օվկիանի ջրերում

Հաջորդ գրառումը

Ուզած պարտություն նախ ոգու պարտություն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Լրջախոհությունը անհանգստացնում է իշխանություններին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական