Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՎՈՐԵՆՔ ՈՉ ԹԵ ՍԵՓԱԿԱՆ, ԱՅԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ

21/08/2015
- 21 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Պարադոքսալ կերպով Հայաստանում նույնիսկ ամենամոլի ռուսատյացը չի ժխտում, որ մեր երկրի անվտանգության միակ օտար երաշխավորը Ռուսաստանն է: Սակայն այս պարագան հաճախ ներկայացվում է որպես… մանրուք ռուս-հայկական հարաբերություններում, որոնք, իհարկե, զարգանում են «ի վնաս» Հայաստանի: Ի՜նչ մեղադրանքներ ասես չեն ներկայացվում Ռուսաստանին, կորցնելով տարրական անաչառությունը, քաղաքական-տնտեսական-աշխարհագրական եւ այլ անողոք իրողությունները, մեծ եւ փոքր պետությունների փոխհարաբերությունների յուրահատկությունները: Ընդհանուր տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը քավության նոխազ է դարձել Հայաստանի բազում անհաջողությունների համար, որ երկրի ներկա անմխիթար իրավիճակի համար գլխավորապես մեղավոր են ոչ թե սեփական երկրի ղեկավարները, այլ ռուսները:

Եթե հակառուսական քարոզչություն են ծավալում «գրանդասեր» քաղաքագետները, դա միանգամայն հասկանալի է: Հայաստանյաց թերթերից մեկի ռուսատյացությունը պաթոլոգիայի է վերածվել: Գերմանական թերթերից մեկում հրապարակված եւ ռուսական թերթերում արտատպված մի հարցազրույցում հայաստանցի քաղաքականագետը անվերապահ հայտարարում է, թե հայերն այլեւս չեն ուզում լինել Ռուսատանի գաղութը: Ինչպես ռուսական ասացվածքն է հռչակումՙ ուզենալը վնասակար չէ: Հետաքրքրական է, ղարաբաղցիները համամի՞տ են այս կարծիքին: Ի դեպ, Ռուսաստանն արդեն ունի մեկ հայ գաղութ, որ մենք գաղթօջախ ենք անվանումՙ 3 միլիոնից ավելի ռուսահայ համայնքը (ավելի շատ հայություն, քան հայրենիքում), որից, իմիջիայլոց, զանգվածային վերարտագաղթ չի նկատվում:

Լավ, միթե մեզ համար դաս չէ Վրաստանի օրինակը, վրացիների անսանձ ռուսատյացության արդյունքը: Վերջերս Մոսկվայում էր, պարզ է, ոչ պաշտոնական այցով, Վրաստանի խորհրդարանի նախկի ղեկավար Նինո Բուրջանաձեն: Ընդունվեց ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինի, ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ընդունե՞ց նրան Պուտինը, թե՞ ոչ, հայտնի չէ: Վրաց քաղաքագետը մասնակցեց մի շարք «կլոր սեղանների », բազմաթիվ հարցազրույցներ ունեցավ տեղական լրատվամիջոցներում:

Իր բոլոր, այսպես ասած, խորհրդածություններում Բուրջանաձեն ցավ ու դառնություն է հայտնում այն կապակցությամբ, որ Օդեսայի ներկայիս չարագուշակ նահանգապետն իր շիզոֆրենիկ ռուսատյացությամբ միայն չարիք բերեց Վրաստանին: Բուրջանաձեն կողմնակիորեն համերաշխվում է ռուս քաղաքագետներից մեկի այն տեսակետին, որ Սաակաշվիլին կույր էր իր արեւմտասիրության, եւ բութՙ ռուսատյացության մեջ: Նա ափսոսանք է հայտնել, որ ժամանակին ինքն էլ է աջակցել Վրաստանի ինտենսիվ «եվրոպականացման», մասնավորապես ՆԱՏՕ-ին անդամագրվելու Սաակաշվիլու մաքառումներին: «Ժամանակին ես կարծում էի, ասում է Բուրջանաձեն, որ Վրաստանի համար շատ կարեւոր կլիներ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, եւ շատ բան եմ արել դրա համար: 2008 թվականից հետո իմ պատկերացումները արմատապես փոխվեցին»: Բուրջանաձեն հիրավի մեծ դառնությամբ է արձանագրում այն իրողությունը, որ Արեւմուտքը շատ բան էր խոստացել Վրաստանին (ՆԱՏՕ, առանց վիզայի ռեժիմ Եվրոպայի հետ եւ այլն), սակայն Թբիլիսին այդպես էլ ոչինչ չստացավ: Ոչինչ: Ավելին, երբ սկսվեց անմիջական ռազմական առճակատումը Ռուսաստանի հետ, Վրաստանը մեն-մենակ մնաց ռուսաց հզոր բանակի դեմ: Ոչ ոք չուզեց պայքարել փոքրիկ Վրաստանի համար, հառաչում է Բուրջանաձեն: Այսօր Վրաստանում իշխում է խոր հիասթափությունը Արեւմուտքից ընդհանրապես եւ Ամերիկայիցՙ մասնավորապես:

Ինչքան էլ որ Բուրջանաձեն անընդհատ հայտարարում է, թե Աբխազիան եւ Հարավային Օսիան շարունակում են մնալ որպես վրացական տարածքներ (օկուպացված), այնուամենայնիվ ընդունում է, որ տարածքային աղետալի կորստի մեջ ավելի շատ մեղավոր են իրենքՙ վրացիները: Նա կոպիտ սխալ է համարում այն, որ Սաակաշվիլին Վրաստանը դարձրել էր երկու գերտերություններիՙ ԱՄՆ-Ի եւ Ռուսաստանի պայքարի հարթակ եւ տխմարաբար կտրանակապես հրաժարվում էր վերջինիս հետ որեւէ ձեւաչափի բանակցություններիցՙ երկխոսությունից:

Առհասարակ Բուրջանաձեն իր բազմաբնույթ ելույթներում շատ է խոսում վրաց-ռուսական հարաբերությունները «նորոգելու» մասին: Ռուս լրագրողների այն դիտողությանը, թե Վրաստանում այսօր էլ շատ չեն իր նման «ռուսամետ» քաղաքագետները, Բուրջանաձեն ընդվզում է, որ, նախ, ինքը ոչ թե ռուսամետ է, այլ վրացամետ եւ մտածում է միայն իր ժողովրդի շահերի մասին, տվյալ դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու միջոցով: Եվ հետո, որ վրաց հասարակայնության արդեն մեկ երրորդը իրՙ Բուրջանաձեի դիրքորոշումը համարում է ճիշտ եւ որ բնակչության 31 տոկոսը, ըստ սոցիոլոգիական հարցումների, հանդես է գալիս Ռուսաստանի հետ մերձենալու եւ նույնիսկ Եվրասիական միություն մտնելու օգտին (պիտի տարա՞ծք կորցնեին, որ իմաստնանային):

Բուրջանաձեի շատ մտքերՙ կապված Վրաստանում տեղի ունեցածի ու ներկա իրավիճակի հետ, ասես կողմնակիորեն հասցեագրված են Հայաստանին: «Փոքր պետությունները պետք է առաջին հերթին մտածեն սեփական շահերի մասին եւ պատրանքներ չունենան, թե ինչ-որ մեկը իրենց համար կարող է տանջամաշ լինել»: Անշուշտ «տանջամաշ» չեն լինում, սակայն փոխադարձ շահերի առկայության դեպքում մեծ տերությունը կարող է որոշակի երաշխիք լինել փոքրի համար: Ստացվում է, որ Սաակաշվիլու արտաքին քաղաքականությունը տվել է ապշեցուցիչ արդյունքՙ Վրաստանի ազգային շահերը այդպես էլ չեն համընկել ոչ մի խոշոր պետության շահերի հետ: Նորից ու նորից Բուրջանաձեն նշում է, որ Սաակաշվիլու ագրեսիվ հակառուսական ընդվզումները երկու երկրների ազգային շահերը վերածեցին ռազմական կոնֆլիկտիՙ Վրաստանի համար ծանրագույն տարածքային կորստով: Մինչդեռ թվում էր Եվրոպան ու Ամերիկան, ինչպես ասում են, սարի պես կանգնած էին Վրաստանի թիկունքին: Իր անտարբերությամբ հատկապես ցինիկ էր ԱՄՆ-ը: Բուրջանաձեն ուզում է հուսալ, որ այնուամենայնիվ կվերականգնվի վստահության կամուրջը վրացիների ու աբխազների եւ օսերի միջեւ: Թեեւ համոզված է, որ խնդրի կարգավորումը կապված է միայն ու միայն Մոսկվայից:

Բնականաբար, Բուրջանաձեն անդրադառնում է նաեւ Ուկրաինայի իրադարձություններին եւ նշում, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը կրկնում է իրենցՙ վրացիների սխալը, իր հակառուսական մոլուցքի մեջ հույսը դնելով նույն ԱՄՆ-ի ու Եվրոմիության վրա: Ի՜նչ արեցին նրանք Վրաստանի համար, որ ինչ անեն Ուկրաինայի համար:

Ասես ի լրումն մեծ եւ փոքր պետությունների միակողմանի բարդ փոխհարաբերությունների վերաբերյալ Բուրջանաձեի մտքերի, իմաստ ունի հիշատակել նորերս տեղի ունեցած մի իրողություն: Արեւմտյան լրագրողներից մեկի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասաց, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանում շարունակում են սիրել ամերիկացիներին, եթե, իհարկե, չեն պաշտում: Հիանալի իմանալով ռուսաց նախագահի հայտնի իրոնիան իր երկրում թե արտասահմանում տեղի ունեցող զանազան երեւույթների նկատմամբ, կարելի էր սոսկ կանխագուշակումներ անել «զգացմունքային» այդ հայտարարության գործնական ենթատեքստի մասին: Սակայն Պուտինն ինքը բացեց փակագծերը: Եվ ինչ պարզվեց: Ամերիկացիները Ուկրաինային, որ անշուշտ փոքր պետություն չէ, սակայն նույն խաղալիքն է ավելի մեծերի ձեռքին, դարձնելով հակառուսական զենք, տապալելով նրա ֆինանսատնտեսական համակարգը, Եվրոպային հարկադրելով ի վնաս իրեն ձեռնարկելու պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, այդ ընթացքում վերջին տասնամյակի համեմատ ամերիկա-ռուսական ապրանքաշրջանառությունը մեծացրել են… 23 տոկոսով:

Դե եկ, փոքր պետություն, վրացական թե հայկական, ու մի խենթացիր:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՀԱՆՔ ՈՒՆԵՔ, ԻՍԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ, ԵՎ ՁԵՐ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ…

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՀԱՆՔ ՈՒՆԵՔ, ԻՍԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ, ԵՎ ՁԵՐ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական