Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր պատերազմի համար Ադրբեջանը պետք է ստանա ՌԴ-ի և Արևմուտքի համաձայնությունը, իսկ նրանք այստեղ պատերազմ սկսելու ցանկություն չունեն. Արմեն Բադալյան

13/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լայնամասշտաբ նոր պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է ունենա աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը. առանց այդ աջակցություն նա չի կարող նոր պատերազմ սկսել, իսկ այս պահին որևէ կենտրոն շահագրգռված է չէ մեր տարածաշրջանում ռազմական նոր գործողություններով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով, սակայն, ադրբեջանական կողմից պարբերաբար հնարավոր են սադրանքներ և դիրքային առաջխաղացումներ։

«Նոր պատերազմի համար պետք է լինի առնվազն Ռուսաստանի և Արևմուտքի համաձայնությունը, իսկ այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը  այստեղ պատերազմ սկսելու ցանկություն չունեն։  Նրանք խնդիր ունեն տարածաշրջանից միմյանց դուրս դնելու, բայց ոչ պատերազմի»,- նշեց Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իբր Հայաստանից Արցախ զենք-զինամթերք է տեխափոխվում, քաղտեխնոլոգը նկատեց՝ նմանօրինակ հայտարարություններով Ադրբեջանը ցանկանում է ընդգծել, որ հենց այնպես չի կրակում. կրակում է՝ ի պատասխան հայկական կողմի գործողությունների։ Սա, ըստ մեր զրուցակցի, սադրանքի դասական ձև է։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա, Արմեն Բադալյանի խոսքով, մարտի 5-ին Արցախում ադրբեջանական դիվերսիան պատճառ հանդիսացավ, որպեսզի հայաստանյան իշխանություններն օգտվեն պատեհ առիթից և հայտարարեն՝ ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։

«ՀՀ վարչապետն այդ մասին անմիջապես հայտարարեց կառավարության նիստի ժամանակ, որովհետև Արևմուտքը ՀՀ իշխանությունների առջև խնդիր է դրել՝ Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ զորքին՝ այն փոխարինելով միջազգային ուժերով։ Ադրբեջանի նպատակն էլ դա է, որպեսզի ռուսներն Արցախից դուրս գան։

Բայց Արևմուտքի քաղաքական շահերը չեն բխում հայերին պաշտպանելուց, բխում են այնտեղ ռուսների չլինելուց։ Եթե Լաչինի միջանցքում և Արցախում լինեն արևմտյան զորքեր, Արևմուտքի համար բոլորովին վատ չի լինի՝ առավել ևս, որ Հայաստանում արդեն իսկ 100 ԵՄ դիտորդ կա։ Դժվար չէ այդ 100 հոգուն մեկ գիշերվա ընթացքում տեղափոխել Արցախ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, գաղտնիք չէ՝  Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով աշխատում են ընդդեմ Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության։ Բայց սա մի փոքր բարդ է, որովհետև Ադրբեջանը արցախյան հարցի կարգավորման Ռուսաստանի կոնցեպցիան է ընդունել, որի պատճառով էլ արհամարհեց Հաագայի դատարանի որոշումը»,- ամփոփեց քաղտեխնոգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրիպտորաժույթներ. ԱՄՆ-ն նախատեսում է պետական պարտքը կրճատել 3 տրիլիոն ԱՄՆ դոլարով

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական