Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պիտակը

10/03/2023
- 10 Մարտի, 2023
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդիկ որքան կարեւորութիւն կու տան պիտակին, առանց կարեւորութիւն տալու միջուկին, որակին, ըլլայ ան հագուստեղէն, օծանելիք, տնտեսական ապրանքներ, կահոյք, թէ այլ: Մարդոց այս տկարութիւնը շահագործելով ճարտարարուեստի մարզի որոշ   գործարարներ, իրենց արտադրած ոչ որակաւոր ապրանքներուն վրայ կեղծուած պիտակներ կը փակցնեն, որպէսզի ապրանքը աւելի պահանջարկ ունենայ:

Համաշխարհային վաճառանիշեր իրենց անունն ու պիտակը ապահովագրած կ՛ըլլան, եւ եթէ պատահի որ որեւէ հաստատութիւն նոյնանուն պիտակով ապրանք շուկայ իջեցնէ, անմիջապէս զայն դատարանի միջոցով  պատասխանատուութեան ու պատժամիջոցներու կ՛ենթարկեն, թէեւ փոքր, աննշան երկիրներու պարագային սովորաբար կ՛անտեսուին այդ օրէնքները, եւ շուկան կ ողողուի անորակ ապրանքներով, որոնք մեծ ընկերութիւններու կեղծուած վաճառանիշեր կը կրեն:

Վաճառանիշ կրող պիտակներն ալ կը կեղծուին ու կը վաճառուին, այնքան ատեն, որ արգիլող չ ըլլար: Հիմա շուկայի վրայ հագուստեղէնի որքան տեսականիներ կան, որոնք կրնան չինական ըլլալ, թրքական, վիէթնամական, կամ այլ, սակայն որոնք իտալական, ֆրանսական շինծու անուններ կը կրեն: Հայաստանի մէջ որոշ վաճառատուներ ամօթ համարելով թրքական ապրանք վաճառելը, կամ թրքական ապրանք մերժող յաճախորդները խաբելու նպատակով, պիտակները կը հանեն ու անոնց փոխարէն չինական պիտակ կը փակցնեն:

Շուկայական ապրանքներէն անցնինք սրճարաններուն, կամ ճաշարաններուն: Քաղաքին մէջ ֆրանսական կամ անգլիական անունով կնքուած սրճարան-թէյարաններ կան, որոնց մօտ բաժակ մը սուրճը կամ թէյը շատ աւելի սուղ է, քան որեւէ այլ ժողովրդային, սովորական սրճարան: Կրնայ ըլլալ, որ միեւնոյն թէյն է, կամ սուրճը, սակայն բաժակը սովորական չէ, մատուցողը քիչ մը ներկայանալի տեսք ունի եւ անշուշտ վայրը իր արժէքը ունի: Ծանօթներ երբ քեզ տեսնեն այդ անուանի թէյարանին մէջ նստած, պիտի հիանան ու նախանձին, մինչ սովորական սրճարանին մէջ՝ երեսիդ նայող պիտի չըլլայ: Հետաքրքրական է, արդեօք ստամոքսդ պիտի կարենա՞յ տարբերել, այսինքն՝ սուղ վճարած սուրճովդ՝ ցնծայ, իսկ աժան վճարածովդ փորի ցաւ տայ:

Մարդիկ ալ նոյնն են, մարդոց մակդիրները, տիտղոսներն ու կոչումները պիտակներ են: Պիտակաւոր մարդիկ կան եւ անպիտակ: Տասնամեակներ առաջ, Հալէպ այցելած հայրենի արուեստագէտներու խումբի մը հետ երբ կը ծանօթացնէինք մենք զմեզ, հիւրերէն մէկը քմծիծաղով ըսաւ՝ «Էս ինչքան ատենապետ ունէք, ուր գնացինք մեզ դիմաւորողները ատենապետներ էին»: Չուշացաւ մեր պատասխանը՝ «Մենք ալ Հայաստան որու որ հանդիպեցանք, բոլորն ալ դոկտոր-փրոֆեսորներ էին»…

Ատենապետը որոշ փայլ մը կ՛աւելցնէ անունին, բայց «Տոքթոր» տիտղոսը անմրցելի է: Անուանի բեմադրիչ նախկին լիբանանահայ, այժմ Լոսանճելոսաբնակ Գրիգոր Սաթամեանին մէկ զուարճախօսութեան ելոյթին, մատնանշածը շատ դիպուկ էր՝ կին մը միւս կնոջ  կը հարցնէ «Պարահանդէսին ո՞ւր պիտի նստիք», պատասխանը շանթահարիչ է՝ «Տոքթորենց սեղանը», ու պատկերացուցէք թէ դիմացինը ինչպէս կ՛այլայլի ու նախանձէն ինքզինք կ՛ուտէ:

Պոլսոյ մէջ հազիւ ըսէին «Էֆենտին եկաւ»՝ ամէն մարդ կը կոճկուէր ու բոլորը ոտքի կ՛ելլէին դիմաւորելու մեծ վաճառական այսինչ էֆենտին, որ նաեւ եկեղեցւոյ թաղականութեան ատենապետն էր: Կարդացէք Արփիարեանի «Կարմիր Ժամուցը», որպէսզի տեսնէք թէ ինչպէս այդ անհպելի, գերյարգուած, թուրք փաշաներու բարեկամ էֆենտին կը մանրանայ ու կը փոշիանայ հայ ֆէտայի քահանային դիմաց:

Մարդոց անուն «փակցնելը» ընդհանրացած երեւոյթ է մեր մէջ, այնքան մը, որ անձին բուն անունը կը մոռցուի ու  անձը իր «փակցուած» անունով  կը ճանչցուի:

Պիտակին կարեւորութիւնը քաղաքական ոլորտի իշխանաւորներուն քով տարբեր իմաստ եւ ազդեցութիւն ունի, մասնաւորաբար յետամնաց երկիրներու կամ մենատիրական վարչաձեւերու մէջ: Սովորական դպրոցական կամ համալսարանական վկայականի մը հազիւ տիրացած իշխանաւոր մը, որ չես գիտեր ինչպէս հասած է իր դիրքին, յանկարծ համալսարանի մը կողմէ Պատուոյ դոկտորի աստիճանին կ՛արժանանայ, չես գիտեր ինչ նկատառումներով:

Համացանցին մէջ կեղծ «համալսարաններ» դրամով վկայականներ կը վաճառեն փափաքողներուն: Ո՞վ՝ որու կը խաբէ, պիտակի խե՜ղճ զոհեր:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՛ւ են «Իզվեստիա»-ն, «Պրավդա»-ն ու մյուսները արցախյան խնդրի մասին սադրիչ ապատեղեկատվություն տարածում

Հաջորդ գրառումը

Փաշինյանի պաշտամունք

Համանման Հոդվածներ

10 Մարտի, 2023

Ակամա թշնամին նույնպես թշնամի է

10/03/2023
10 Մարտի, 2023

Երջանիկների դժբախտությունը

10/03/2023
10 Մարտի, 2023

Իրանը եւ Թուրքիայի նախագահական ընտրությունները

10/03/2023
10 Մարտի, 2023

Եկե՞լ է Ալիեւին եւ ֆբ կոնցեռնին պատժելու ժամը

10/03/2023
Հաջորդ գրառումը

Փաշինյանի պաշտամունք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական