Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը

Արցախի Հանրապետության  Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները  մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը  խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից տուժածներ չկան։  

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն