Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանի պարտավորությունն է հարգել Հաագայի դատարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ընդգծելով, որ անընդունելի է Լաչինի միջանցքի արգելափակումը:

 1lurer.am-ի փոխանցմամբ, Կատրին Կոլոննան առաջնահերթ է համարել միջանցքի ապաշրջափակումն ու ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնումը:

Կոլոննայի խոսքով` դա Ադրբեջանի պարտավորությունն է, և օրենքը պետք է հարգվի:

Ֆրանսիան մասնակցում է ԵՄ առաքելությանը, որը վերաբերում է երկու երկրների միջև անվտանգության հարցերին և շփումներին, նշել է Կոլոննան: Նա կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում.

«Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»: