Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՍԵԼ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՂՎՈՐ Է»

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Մեր հասարակության մեջ վաղուց արդեն անեկդոտի է վերածվել սփյուռքահայերի այն տիպը, որ քայլում էՙ լայն ժպիտը դեմքին, գոչում է «Մասիսը, մեր Մասիսն այնքա՜ն աղվոր է», գնում է խորհրդանշանային իրեր, Հայաստանում մնում առավելագույնը երկու շաբաթ եւ վերադառնում իր բնակած երկիր:

Առաջին հայացքից նման մարդն ամենեւին էլ արժանի չէ ծաղրի. նա այցելում է իր պապերի հայրենիքը, կամ Արեւմտյան Հայաստանից, կամ Կիլիկիայից արմատներ ունենալու դեպքումՙ իր պապերի երազած անկախ հայրենիքը, տեսնում է Արարատ լեռըՙ մինչ այդ միայն պոետների միջոցով կամ լուսանկարներով իրեն հասած, եւ հեռանում էՙ «կշտանալով» հայրենիքից : Եվ եթե անգամ հայաստանցիները չգիտեն Վարդգես Պետրոսյանի դիպուկ խոսքը, նրանք ենթագիտակցական մակարդակով հասկանում են, որ հայրենիք հասկացության հետ համատեղելի չէ կշտանալու հասկացությունը:

Իսկ Պետրոսյանը հեռավոր 1980 թվականին գրում էր. «Կշտացա՞նք… Այսինքն կշտացա՞նք Երեւանից, Մասիսից, Ծիծեռնակաբերդից, որտեղ հուշարձան են սարքում 2 միլիոն զոհերի համար: Կշտացանք. կարծես թե հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ»:

Սակայն ոգեւորություն ի սիրտ պետք է նշել, որ հանդիպում են նաեւ յուրահատուկ սփյուռքահայեր, ովքեր գալիս են Հայաստանում բառի բուն իմաստով «կենալու»: Հայաստանի ուսանողական ջոկատներ կազմակերպությունը, հաշվի առնելով նաեւ Խորհրդային Միության տարիներին իր գործունեությունը, արդեն հիսուներորդ տարին կազմակերպում է կամավորական աշխատանքի ճամբարներ Հայաստանում: Այս տարվա ամռանը Բուսաբանական այգում տեղակայված նման ճամբարում որպես կամավոր էին աշխատում ոչ միայն քսանամյա երիտասարդներ, այլեւ երկու հիսունն անց քույրերՙ Մարի-Թերեզ եւ Միշել Չամասյանները:

«Մենք ե՛ւ հորական, ե՛ւ մորական կողմերից հայ ենք, ամբողջովին հայ, բայց առաջին անգամ ենք Հայաստանում,- ժպտում է տիկին Մարի-Թերեզը,- մեզ համար կարեւոր էր հենց այս տարի առաջին անգամ այցելել Հայաստանՙ կապված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ»:

Թե ինչու քույրերը չեն այցելել Հայաստան Ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառումների կիզակետ ապրիլին, պարզվեց խոսակցության կեսից: «Ես չէի ցանկանում պարզապես որպես զբոսաշրջիկ գալ, պտտվել երկրով մեկ եւ հեռանալ: Ես կարիք ունեի ինչ-որ մնայուն բան ինձնից հետո թողնել, Հայաստանի համար որեւէ լավ բան անել: Եվ քանի որ ֆինանսապես չեմ կարող օգտակար լինել Հայաստանին, որոշեցի գործի դնել ձեռքերս», – պատմում է տիկին Մարի-Թերեզըՙ համոզված լինելով, որ քույրը լիովին համաձայն է իր հետ:

Երկու շաբաթ տեւող կամավորական ճամբարի աշխատանքային գործընթացի հիմքը Բուսաբանական այգին մաքրելն էր, վերջին շրջանում այրված տարածքը կարգի բերելը, ավելորդ խոտածածկից ազատվելը: Տարիքն առած քույրերը շոգ արեւի տակ տասը օր շարունակ տքնաջան աշխատել են զվարթ երիտասարդների կողքին եւ շփվել հայրենի բնության հետ: Ճամբարի ջանքերով ամբողջովին բացվել է խոտածածկի տակ գտնվող եւ Բուսաբանական այգու այցելուներին անհայտ կասկադը, ընդհանուր առմամբ այգին վայելուչ տեսքի է եկել:

Աշխատանքային առօրյայից դուրսՙ կազմակերպությունը հոգացել էր նաեւ, որ իր կամավորները այցելեն Հայաստանի տեսարժան վայրերը: Քույրերն ամենից շատ հավանել էին Էջմիածին քաղաքը եւ Սեւանա լիճը:

Քույրերը հայերենով միայն մի քանի արտահայտություն գիտեն. «Ես հայ եմ», «Հայաստանը շատ աղվոր է», «Մենք շատ կսիրենք Հայաստանը»: Եվ նրանց շուրթերից Հայաստանի աղվորության մասին մեկնաբանությունը ամենեւին անեկդոտի թեմայի առիթ չէ, այլ վեպի կամ գոնե հուզիչ պատմության…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՙ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԵԱՆ ՋԵՐՄՈՒԹԵԱՆ-ՏԵՆԴԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐՈՆ ՊԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐՈՆ ՊԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական