Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ինձ վերաբերող քրեական գործով նախագահող դատավորի՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատրվակով երկշաբաթյա արձակուրդից հետո նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 28-ին։
Դատարանի այս որոշումը համարում եմ դատական նիստերի արհեստական ձգձգման դրսեւորում՝ իշխանությունների կողմից ինձ «պատժելու»՝ հնարավորինս երկար պահելով կալանքի տակ։
Հ.Գ. Կրկնում եմ, որ այս «անիմաստ» գործով իմ կողմից ոչ մի ապացույց չի տրվել և չի տրվելու, իսկ իմ ազատազրկումն անօրինական է։