«Այսօր Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային անվտանգության համար լրացուցիչ երկու միլիարդ դոլարի օգնության մասին»,-հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռն ասել է. «Միացյալ Նահանգներն ընդգրկուն պատժամիջոցներ կսահմանի այն առանցքային գործոնների դեմ, որոնք եկամուտ են բերում Ռուսաստանին, միջոցներ կձեռնարկի ավելի շատ ռուսական բանկերի, ռուսական պաշտպանական և տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաև երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք փորձում են լրացնել մեր պատժամիջոցների վնասները և շրջանցել դրանք։
Մենք նաև այլ սահմանափակումներ ենք կիրառելու Չինաստանում տեղակայված կազմակերպությունների կամ Եվրոպայում չինական դուստր ընկերությունների նկատմամբ»։
Մեծ Բրիտանիայի վարչապետը առցանց հանդիպման ժամանակ կոչ է անելու շարունակել օգնել Ուկաինային։
Ինչպես հայտնի է, դեռ փետրվարի 20-ին է Բայդենը հայտարարել, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նոր փաթեթը կներառի HIMARS բազմակի հրթիռային համակարգեր, որոնք արդեն օգտագործվում են ուկրաինական զորքերի կողմից։