Ըստ ռուսական աղբյուրների Ռուսաստանի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել այն մասին, որ 48 ժամվա ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը (տակտիկական խումբ 2) կարող են մի քանի հարված հասցնել, որպեսզի կանխեն հայկական զինված ուժերի հակահարձակումը:
Այս պահին իրականանում է ակտիվ նախապատրաստություն գործողության համար: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կունենան Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նույնականացման նշաններ:
Աղբյուրը մանրամասնում է, որ դավաճանության արդյունքում ձախողվել է արագորեն Լեռնային Ղարաբաղի տարածքը գրավելու Ադրբեջանի գործողությունը: Հանրապետությունում բարձր գաղտնիության ռեժիմի պայմաններում ձերբակալվել է Ադրբեջանի գլխավոր շտաբի մի գեներալ, որը կասկածվում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
Նա մասնակցել է ղարաբաղյան գործողության մշակմանը և դրա մեկնարկից երկու շաբաթ առաջ ռուսական կողմին է փոխանցել մանրամասն տեղեկություններ (ներառյալ հարձակման ճշգրիտ ուղիները): Հետագայում ՌԴ ԱԴԾ-ի միջոցով տեղեկատվություն է բերվել հայկական կողմին։ Վերջինս կարողացել է ամբողջությամբ պատրաստվել թշնամու հարձակմանը: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի գլխավոր շտաբի գեներալը հավաքագրվել էր իր եղբորորդու միջոցով, որը բիզնես է վարում Մոսկվայում: Փոխգործակցությունը տեղի է ունեցել բացառապես ֆինանսական վարձատրության պայմանների հիման վրա։
աղբյուր՝ https://knews.kg/2020/09/29/v-rezultate-predatelstva-sorvalas-operatsiya-azerbajdzhana-po-bystromu-zahvatu-territorii-nagornogo-karabaha-telegram-kanal/?fbclid=IwAR1y6CRSVre2JionqoteY09fLT0tlQe_itVzZrp4jxU6GdQWJ7A6fVCKxFk