Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բայց դժվար թե կատարի. Դավիթ Բաբայան

23/02/2023
- Իրավունք, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշումը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, շատ կարևոր է։ Մեր թիմը՝ իրավաբանները և դիվանագիտական կորպուսը, շատ լավ է աշխատել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հնարապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Լավ է, որ նման պարտավորեցում կա։ Լավ է նաև, որ Ադրբեջանի հայցը մերժվել է (Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժել էր Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը՝ խմբ.)։
Սակայն գործընթացը, կարծես թե, մի փոքր թերի է, որովհետև այնտեղ նախևառաջ գազի խնդիրն է շատ վիճահարույց. չի ընդգծվում, որ Ադրբեջանը պարբերաբար արգելափակում է գազի մուտքն Արցախ։ Սա իսկապես աբսուրդ է. ինչպե՞ս կարող է նման բան լինի և այդ մասին չնշվի։
Եվ երկրորդ, նշված չէ, որ այսպես կոչված «էկոակտիվիստների» գործողություններն ադրբեջանական պետությունն է ուղղորդում և կազմակերպում։ Սա ինչ-որ տեղ ինդուլգենցիայի պես բան է, բայց ինդուլգենցիան ստանում են այն ժամանակ, երբ զղջում կա։ Իսկ Ադրբեջանի պարագայում նույնիսկ զղջում չկա»,- ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ Ադրբեջանը չպետք է որևէ հնարավորություն ունենա վիճարկելու Հաագայի դատարանի որոշումը։
«Հուսով ենք, որ անպայման պետք է շարունակություն լինի, և ամեն ինչ արվի, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի։ Այդ երկիրն անվերապահորեն պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բայց դժվար թե կատարի։ Սա է խնդիրը. որովհետև բազմաթիվ նմանօրինակ միջազգային որոշումներ կան, որոնք Ադրբեջանն առ այսօր չի իրականացրել»,- նշեց արցախցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշել է՝ Բաքուն պարտավոր է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ու տեղաշարժը։
Հարցին՝ ինչ կարող է հետևել, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել Հաագայի դատարանի որոշումը, միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել էր՝ նախ դա լավ արձագանք չի ունենա միջազգային հանրության կողմից։
«Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումն առաջացնելու է առնվազն երկրի հեղինակության խնդիր, նաև լուրջ բարդություններ։ Հայկական կողմն էլ պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու այս նոր պարտավորության մասին և, այդ դեպքում, չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը»,- նշել էր Կիրակոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 ուժերը բոյկոտել են նիստը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026
Իրավունք

Գլխավոր դատախազը քրեական հետապնդում է հարուցել 2017 թվականին մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ

05/06/2026
Քաղաքականություն

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին կարճատես քաղաքականության հետևանքները. Գալուզին

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 ուժերը բոյկոտել են նիստը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական