Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 շինություն հասցեում գտնվող 1 332,72 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.15116 հեկտար մակերեսով հողամասը ներկայացնել օտարման՝ մրցույթով:
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 85․ 250․ 000 դրամ՝ ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտ կադաստրային արժեքը՝ 37 622 212,4 դրամ։
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։