Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ տպավորությամբ՝ ՀՀ իշխանությանն, այսինքն՝ վարչապետին, բոլորովին չի հետաքրքրում մեր գերիների ճակատագիրը. իրավապաշտպան

22/02/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

-Պարոն Իշխանյան, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, ԼՂ հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը։

Ըստ Ձեզ, կարող է արդյոք նշված բանաձևը բեկում մտցնել իրավիճակի մեջ՝ դրական ազդելով Բաքվի բանտերում տարիներ շարունակ պահվող հայ գերիների վերադարձի հարցի վրա, թե սա ընդամենը Ալիևին ուղղված հերթական կոչ է լինելու։

-Վստահաբար պնդում եմ, այդ բանաձևը որևէ արդյունք չի ունենալու։ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ ակնարկել է, որ միջազգայի կառույցների բանձևերը,  հայտարարություններն իր համար նշանակություն չունեն։Գերիներին ազատելու և Բերձորի միջանցքը բացելու մասին, այլ կառույցների, հեղինակավոր պետությունների ղեկավարների  բազմաթիվ  հայտարարություններ, հորդորներ են եղել և ի՞նչ․․․

Հաշվի առնենք նաև,որ Ադրբեջանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է և ունի Թուրքիայի պես դաշնակից։

Այնպես որ,  այդ բանաձևն  ընդամենը հերթական, ներեցեք՝ անիմաստ թուղթն է։

-Եթե բանաձևը չի կարող, ապա ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանի ղեկավարին կատարելու միջազգային պարտավորությունները և Հայաստանին վերադարձնելու անազատության մեջ պահվող ՀՀ քաղաքացիներին։

-Միայն ու միայն՝ ուժը։ Այսօր Հայաստանը ներկայանում է, որպես խեղճուկրակ երկիր, որը պատրաստ է ցանկացած զիջումների, հանուն «խաղաղության»։ Այս պարագայում Ադրբեջանն ամեն նոր զիջման դիմաց պահանջելու է նոր զիջումներ։ Ի՞նչ ասաց Ադրբեջանի նախագահը. «Հայաստանի կողմից դրական քայլեր կան, բայց դրանք բավարար չեն»։ Տպավորություն ունեմ, որ վարչապետ կոչեցյալն ինչ-ինչ խոստումներ է տվել և որոնք կարող են հրապարակվել։ Այլ բացատրություն Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին և դրանց ոչ համարժեք պատասխանների բացակայությանը չկա։

Եթե 2020թ․խայտառակ պարտությունից հետո վարչապետ կոչեցյալը հրաժարական տար, կամ ընդդիմությունը հասներ իշխանափոխության, թերևս ինչ-որ հույսեր կլինեին՝ բանակն ուժեղացնել, այո՝ թշնամուն հետ մղել։ Սա հարգանք կառաջացներ և՛ մեր դաշնակցի,՛ և այլ երկրների կողմից՝ մեր հանդեպ։

-Պարոն Իշխանյան, բավարա՞ր եք գնահատում արևմտյան կառույցներում ՀՀ իշխանությունների աշխատանքը՝ ուղղված հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակին։

-Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությանն, այսինքն՝ վարչապետին, բոլորովին չի հետաքրքրում մեր գերիների ճակատագիրը։ Հիշենք նրա 2021թ․  նախընտրական խոսքը․ «Մեր գերիները դեռ մի քանի ամիս կդիմանան»։ Սա բացարձակ ցինիզմի դրսևորում էր։

Այս պայմաններում, ի՞նչ եք պահանջում միջազգային կառույցներից։

Իմ կարծիքով, Հայաստանը որևէ հանդիպում, բանակցություն Ադրբեջանի հետ չպիտի ունենար,  քանի դեռ մեր գերիները չեն վերադարձել։ Եվ միայն այդ դեպքում արևմտյան կառույցներն ավելի հետևողական կլինեին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամուլսարը կշահագործվի

Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. Արարատ Միրզոյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Տեսանյութ. Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավոր Արմինե Մելիքսեթյանը դողացող ձայնով մեղադրական վերդիկտ կարդաց

24/09/2025
Իրավունք

Չեմ հավատում, որ Բորիսն ինքնասպան է եղել. փաստաբան

24/09/2025
Իրավունք

Դատարանների գործողությունները համաձայնեցված են, և Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը. Աջապահյանի պաշտպանական թիմ

19/09/2025
Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն խոշոր չափերի նվիրատվությունների գործով Քպ-ի դեմ քրեական վարույթը կարճել է

19/09/2025
Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. Արարատ Միրզոյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական