Կիրակի, Ապրիլի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՄՆ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄՈՒՄ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հատկապես սիրիական հակամարտության ֆոնի վրա առավել զգայուն դարձած ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ ձգտում կա իրենց ազդեցության ոլորտները ճշտելու հին հակամարտությունների հանգուցալուծման գործընթացի մեջ: Հիշենք մինչեւ ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը ՌԴ արտաքին գործերի նախագահ Լավրովի անարդյունք այցը Հայաստան եւ այս առիթով շրջանառվող ենթադրությունները:

Սեպտեմբերին, երբ ադրբեջանական կողմը սկսեց ծանր հրետանի կիրառել Արցախի եւ Հայաստանի սահմանին, որի արդյունքում զոհվեցին հայկական բանակի 4 զինվոր եւ խաղաղ բնակիչներ, ԱՄՆ կոնգրեսականներ, հանրապետականՙ Էդ Ռոյսը եւ դեմոկրատՙ Էլիոթ Ինգըլը երեք կետից բաղկացած ծրագիր առաջարկեցին: Իրենց համոզմամբ, սահմանագծում կիրառելով իրենց առաջարկած գաղափարներըՙ հնարավոր է կանխել հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի անմիջական մասնակցությամբ իսկույն ստորագրահավաք կազմակերպվեց Կապիտոլիումում ի պաշտպանություն կոնգրեսականների նամակի:

Ռոյս-Ինգըլ նախաձեռնության եւ օրեցօր սրվող սահմանային իրավիճակի մասին քննարկումներ տեղի ունեցան դեկտեմբերի 8-ին եւ 9-ին ԱՄՆ Կապիտոլիումում կազմակերպված հանդիպմանը: Այն նախաձեռնել էր ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ամերիկահայ ազդեցիկ կառույցների մասնակցությամբ: Այս նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոն էր ժամանել Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Նրան ուղեկցում էր Ամերիկայում եւ Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ սենատորների եւ կոնգրեսականների հետ հանդիպման էին հրավիրվել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից փրկված եւ ավելի քան երկու տասնամյակ Ամերիկայի տարբեր նահանգներում ապրող հայ նախկին փախստականները: Նրանք եկել էին իրենց ապրած դժոխային օրերի պատմությունը պատմելու սենատորներՙ Շյումերին, Գիլլիբրանտին, կոնգրեսականներՙ Ջեֆրիսին, Դոնովանին եւ Վելասքեզին:

Ամերիկացի օրենսդիրները այս հանդիպմանը մեկ անգամ եւս կոչ արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքին զերծ մնալ հայ- ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջեւ արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված սովորույթից:

ԱՄՆ Կապիտոլիումում իր մասշտաբով նախադեպը չունեցող արցախյան այս երկու մեծ օրերը ավարտվեցին տոնական ընդունելությամբ, կազմակերպված Արցախ-ԱՄՆ նախձեռնողական խմբի եւ Արցախի ճակատագրով մտահոգ ամերիկյան այլ կառույցների մասնակցությամբ:

Նյու Յորք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐՔԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ…

Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐ ԱՃԻ ՏԱՐԻ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐ ԱՃԻ ՏԱՐԻ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը՝ Երևանում աղմկոտ բաքոսատոն. Արմեն Այվազյան

25/04/2026

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա) կազմակերպելը, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ Region

25/04/2026

«Ռեգիոն» տելեգրամյան ալիքի թղթակիցը հայտնում է, որ այսօր հայ֊վրացական Բագրատաշեն ֊ Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

2023 թ. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր 100 տարի առաջ. Նյու Յորքի քաղաքապետ

25/04/2026

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում։ «Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական