Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՐՁԵՔ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.ԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 13-ին, երբ ՀՅԴաշնակցությունը` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանի սրահներից մեկում տոնում էր իր հիմնադրման 125 ամյակը, մայրաքաղաքի` «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում տեղի ունեցավ մի փոքրիկ իրադարձություն: Էդմոն Մարուքյանն ու իր մի շարք ընկերները հայտարարեցին նոր կուսակցության ստեղծման մասին, որը կոչվում է «Լուսավոր Հայաստան»: Թե որքա՞ն կձգվի այս կուսակցության կենսագրությունը, դժվար է ասել, չնայած հավանաբար պատահական չէ, որ «Լուսավոր Հայաստան»-ը հիմնադրվեց հենց այն օրը, երբ մեկ ուրիշ կուսակցություն իր 125-ամյակն էր տոնում:

Կուսակցությունն իր հիմնադիր համագումարում ընտրել է 13 հոգուց կազմված խորհուրդ, 2 հոգուց կազմված վերահսկիչ մարմին, խորհրդի նախագահ (Էդմոն Մարության) եւ իրեն հռչակել մի կուսակցություն, որի նպատակն է Հայաստանը դարձնել ԵՄ անդամ պետություն, իսկ մինչ այդ` որդեգրել եվրոպական չափանիշներ ու գործելակերպ: Ընդ որում, ԼՀԿ անդամները` ի դեմս խորհրդի նախագահ Մարուքյանի, իրենց չեն համարում հակառուսական ուժ (տրամաբանում ենք, որովհետեւ դեպի Եվրոպա գնալն ամենեւին էլ հակառուսականություն չէ): Հիմնադիր համագումարի ողջ ֆինանսական միջոցները ԼՀԿ-ի պարագայում գոյացել էր երկու դրամահայթայթման երեկոների ժամանակ, որոնց շնորհիվ ԼՀԿ-ին նվիրաբերվել էր շուրջ 3 մլն դրամ, ընդ որում շուտով կուսակցությունը պատրաստվում է հրապարակել բոլոր նրանց անունները, ովքեր դրամ են նվիրաբերել կուսակցության ստեղծմանը, որպեսզի պարզ լինի, որ այդ անուններում օլիգարխներ չկան եւ… ԱՄՆ դեսպանը չկա: Բայց դա կարեւոր չէ: Իմ կարծիքով կուսակցություն բացելու մեջ կարեւոր է, իհարկե, թե փողը որտեղի՞ց, բայց ավելի կարեւոր է, թե ովքե՞ր են բացում եւ ինչո՞ւ են բացում: ԼՀԿ-ի պարագայում ոմանք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին «Դեմ եմ» ակցիայի անդամներն են, ոմանք էլ պարզապես ակտիվիստներ են, կամ պարզապես ակտիվ քաղաքացիներ: Այսինքն, բացի Էդմոն Մարուքյանից, մյուսները քաղաքականություն նոր-նոր են մտնում, գուցե դրա համար էլ վստահ են, որ իրենց հաջողվելու է լուսավոր Հայաստան կառուցել, եւ հենց այդ պատճառով էլ մենք հիմք չունենք նրանց չհավատալու: Թող փորձեն, եթե չստացվի, ոչինչ էլ չի փոխվի` գոնե մեզ համար, եթե ստացվի, շատ բան կփոխվի` նախ եւ առաջ մեզ համար: Վերջին հաշվով այս երիտասարդ տղաներն ու աղջիկները առայժմ աչքի չեն ընկել ընտրությունների օրերին ընտրական տեղամասերում «սպառծիվկեքով», նրանցից շատերը հավանաբար չեն էլ լսել Սդղի գյոլ կոչվող «զարզանդեցնող» վայրի մասին, Գերմանիայից նոր բերված մեքենայով չի բախվել հասթափոր ծառին` գիշերը ժամը 3:00-ին` լավ հարբած վիճակում, ոչ էլ հեռացել են «էս երկրից», որովհետեւ «էսի երկիր չի ու չի էլ դառնա»: Նրանք մնացել են եւ հիմա փորձում են` առանց ծայրահեղության, ավելին` դատապարտելով այն, առանց պիտակավորումների, ավելին` խուսափելով դրանից, առանց աղոթքի` սեփական ուժերով: Ի դեպ, աղոթքի մասին. գյուղերից մեկում քահանան հոտի հետ հանդիպմանը հարցնում է` «Իսկ դուք գիտե՞ք, թե ի՞նչ է պետք անել` նախքան Աստծուց մեղքերի թողություն խնդրելը»: Հավաքվածներից մեկը` մի կին, կամացուկ ասում է. «Պետք է մեղք գործել»:

Իսկ 125 տարում հնարավոր չէ մեղք չգործել, մի քանի օրում` հնարավոր է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

64 ԱՐԴԱՐ ԵՎ 386 ՄԱՐԴ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱԿ-Ն Է ՈՒ ՕԵԿ-Ը

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱԿ-Ն Է ՈՒ ՕԵԿ-Ը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական