Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-Ը ՄԵԶ ՀԱՄԱՐ ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ ռուսները մեզ համար չեն, կամ չեն կարող լինել

Անցած երկուշաբթի օրը Հայաստանի նախագահը մասնակցեց, ավելին` նախագահեց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Իլհամ Ալիեւը` կարճատեւ արձակուրդի մեջ է: Անցած երկուշաբթի Հայաստանի նախագահը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հանդիպեց Իլհամ Ալիեւին, ավելի վաղ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ-ում հատուկ նիստ էր արել, որից հետո մեկնել Բեռն, իսկ Իլհամ Ալիեւը վաղուց Շվեյցարիայում էր, որտեղ վայելում էր իր արձակուրդը, ըստ որոշ տեղեկությունների` ակտիվ շոփինգով:

Այսինքն Հայաստանի նախագահի ելույթը ՀԱՊԿ գործընկերների առջեւ պետք է դիտարկել հենց այս համատեքստում. Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում աննախադեպ կոշտ ելույթ ունեցով Բեռնի հանդիպումից հետո, տրամաբանում ենք, որ այդ հանդիպումից միակ ուրախ մարդը Ջեյմս Ուորլիքն է, այն էլ որովհետեւ ինքը ամերիկացի է, իսկ ամերիկացիները միշտ ուրախ են: Հայաստանի նախագահը ՀԱՊԿ գործընկերներին հիշեցրեց Կազմակերպության կանոնադրությունը, ըստ որի Կազմակերպության անդամ երկրներից որեւէ մեկի դեմ հարձակումը կամ դրա սպառնալիքը հարձակում է ամբողջ Կազմակերպության վրա եւ շեշտել. «Ադրբեջանը Երեւանի վրա կրակելով, կրակում է նաեւ Աստանայի վրա, Բիշքեկի եւ Դուշանբեի վրա, Մինսկի եւ Մոսկվայի վրա…»: Ապա ՀԱՊԿ-ում նախագահությունն իրականացնող Հայաստանի նախագահը կոչ է արել ամուր պահել Կազմակերպությունը, կրկին տրամաբանում ենք, ուրեմն այն այս պահին ամուր չէ, իսկ ամուր չէ, որովհետեւ դաշնակիցներից եւ ոչ մեկը Հայաստանի կողքին չէ, այն պարագայում, երբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նշում է` «Սահմանին պատերազմական իրավիճակ է»:

Մյուս կողմից, Հայաստանի նախագահը չի ասել, որ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը կքննարկի իր հետագա անդամակցության հարցը` ՀԱՊԿ-ին: Եւ մենք, իհարկե հասկանում ենք, որ այսպես շարունակվելու է, հասկանում ենք նաեւ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, քանի որ… ըստ Gallup-ի վերջերս անցկացրած հարցումների` Պուտինի վարկանիշը Հայաստանում ավելի բարձր է, քան Ռուսաստանում, իսկ Ռուսաստանում Պուտինի վարկանիշը շատ բարձր է: Բայց այդուհանդերձ, եթե անգամ Հայաստանը այսպես շարունակվելու պարագայում դնի ՀԱՊԿ-ից իր դուրս գալու հարցը, ապա առաջանալու է երկրորդ հարցը` եթե ոչ ՀԱՊԿ-ը, հապա ո՞վ, եւ միանգամից երրորդ հարցը` ՆԱՏՕ՞-ն: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում անվտանգ լինելու համար պետք է լինել կա՛մ ՀԱՊԿ-ի անդամ, կա՛մ ՆԱՏՕ-ի, կա՛մ Չինաստան, կա՛մ Շվեյցարիա, կամ էլ` այս բոլորի եւ ամենի վրա թքած ունեցող խուլ-հետամնաց բռնապետություն (պարտադիր չէ` իսլամական): Քանի որ մենք Չինաստան չենք (չինացիների պես շատ չենք), Շվեյցարիա չենք, եւ մոտ ապագայում հազիվ թե դառնանք` անկախ նրանից, որ շատ ենք ուզում, խուլ-հետամնաց բռնապետություն չենք, չնայած հայրենի ընդդիմության հակառակ պնդումներին, ուրեմնՙ կա՛մ ՀԱՊԿ, կամ ՆԱՏՕ: Բայց այստեղ մի փոքրիկ շեղում:

Եթե հիշում եք ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրով ԵՄ-ի հետ ասոցիացան Վրաստանը եւ Մոլդովան, մոտ էր Ուկրաինան, բայց Ուկրաինայում, ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը կասեր` «պատերազմական իրավիճակ է»: Ուրեմն ինչո՞ւ Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ ասոցիացվելը անհնարին դարձավ, Վրաստանի համար` ցավոտ (տարածքներ տվեց), իսկ այ Մոլդովան ԵՄ-ի ամենալավ արեւելյան հարեւանը դուրս եկավ` առանց կատաղեցնելու Մոսկվային, ի դեպ: Բանն այն է, որ եւ Ուկրաինան (ով այդ օրերին ակտիվ գնում էր ԵՄ), եւ Վրաստանը (դատելով որոշ վրացիների դեմքերից` նրանք արդեն ԵՄ-ում են) հայտարարում էին, որ իրենց նպատակը ոչ միայն ԵՄ-ի հետ ասոցիացվել է, ապա` անդամակցելը, այլեւ, կամ հետեւաբար` ՆԱՏՕ-ին անդամակցելը: Մինչդեռ Մոլդովան երբեք նման բան չի ասել. զարգացման եվրոպական մոդելի ընդունման մասին` ասել է, ԵՄ-ի հետ մերձենալու, ապա անդամ դառնալու ցանկության մասին ասել է, բայց Քիշնեւը երբեք չի ասել, որ ինքը գնում է նաեւ ՆԱՏՕ: Դրա համար էլ Մոլդովան Մոսկվային չկատաղեցրեց եւ դրա համար էլ Մոլդովան հաջողեց:

Հիմա դառնանք մեր ընտրությանը, եթե ՆԱՏՕ, ապա ցտեսություն Ղարաբաղ, եթե ՀԱՊԿ, ապա Ղարաբաղը պաշտպանելու գործում մենակ ենք: Հայաստանի նախագահն անշուշտ հասկանում է սա եւ հենց այս պատճառով նա ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովին բավարարվել է միայն ՀԱՊԿ գործընկերներին կշտամբելով, ոչ թե նաեւ սպառնալով: Բայց այստեղ այլ նրբություններ էլ կան: Նախ, Հայաստանի նախագահը, փաստորեն ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել, կամ պահանջել, բայց սա այս պարագայում կարեւոր չէ: Ընդ որում` ավելի շատ քաղաքական կամ ռազմական, համենայն դեպս ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն ակնկալել` ղարաբաղյան հնարավոր նոր պատերազմում, առնվազն իրատեսական չէ: Մինչդեռ ՀԱՊԿ-ը իր անդամ Հայաստանին անգամ քաղաքական օգնություն չի կարող տրամադրել եւ ահա թե ինչու: Այո, Կազմակերպության կանոնադրությունում, որը փաստորեն շատ լավ գիտի մեր նախագահը, գրված է, որ Կազմակերպության անդամ պետության վրա Կազմակերպության անդամ չհանդիսացող պետության հարձակումը կամ սպառնալիքը հարձակում կամ դրա սպառնալիք է դիտարկվում ողջ Կազմակերպության դեմ: Բայց նրբությունն այն է, որ որպեսզի ՀԱՊԿ-ը կոնկրետ ադրբեջանական ագրեսիան` Հայաստանի դեմ ընդունի որպես ագրեսիա ՀԱՊԿ-ի դեմ, ագրեսիայի զոհ կամ թիրախ դարձած Հայաստանը պետք է օգնություն պահանջի ՀԱՊԿ-ից, որն էլ պետք է հատուկ նիստ հրավիրի եւ ուշադրություն` վետո-ի իրավունքով որոշում կայացնի` օգնե՞լ Հայաստանին, թե՞ՙ ինչպես միշտ: Այստեղ, ենթադրենք, ղազախները հրաժարվում են օգնել Հայաստանին, ուրեմն ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն չի օգնելու մեզ, կարող են օգնել առանձին տաջիկները, ղրղզները, բելառուսները եւ ռուսները, բայց դա չի համարվելու ՀԱՊԿ օգնություն:

Հաջորդ նրբությունը: Բանն այն է, որ ՀԱՊԿ-ը բաժանված է երեք թեւերի` Արեւմտյան (Ռուսաստան, Բելառուս), Հարավային (Ռուսաստան, Հայաստան) եւ Արեւելյան (Ռուսաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան): Ի՞նչ է սա նշանակում. եթե ենթադրենք հարեւան ֆինները, կամ լեհերը, էլ չենք խոսում անհնազանդ ուկրաինացիները մասին, հանկարծ հարձակվեն ՀԱՊԿ անդամ Բելառուսի վրա, կամ սպառնան այդպես անել, ապա դա ՀԱՊԿ-ի որոշմամբ կարող է դիտարկվել որպես հարձակում (կամ դրա սպառնալիք) ՀԱՊԿ-ի վրա, ու եթե այդպես դիտարկվի արձագանքող գործողություններ պետք է իրականացնեն բացառապես ռուսները եւ բելառուսները: Եթե Աֆղանստանը, կամ Հնդկաստանը, կամ Պակիստանը սպառնան հարձակվել, կամ հարձակվեն ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի վրա, օրինակ, եւ երբ ՀԱՊԿ-ը դա ընկալի որպես հարձակում (կամ դրա սպառնալիք) կազմակերպության դեմ, ապա պատասխան պաշտպանողական գործողություններ իրականացնելու է Կազմակերպության բացառապես Արեւելյան թեւը: Իսկ եթե, ավելի ճիշտՙ երբ Ադրբեջանն այսպես շարունակի, եւ ՀԱՊԿ-ը դա համարի հարձակում` Կազմակերպության դեմ (կամ դրա սպառնալիք), ապա Ադրբեջանին պետք է զսպեն բացառապես Հայաստանն ու Ռուսաստանը, այլ խոսքովՙ ՀԱՊԿ Հարավային թեւը: Ու այստեղ էլ մի նրբություն կա. բանն այն է, որ Ռուսաստանը, դժվար է ասել, ավելի շատ ՀԱՊԿ անդամ պետություն է, կամ Հայաստանի դաշնակի՞ց է, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, այսինքնՙ Հայաստանի հանդեպ կատարյալ չեզոք: Դժվար է ասել, թե Մոսկվան այս երկու կոչումներից ավելի շատ ո՞րն է կարեւորում: Եթե առաջինը, ապա այո՛, պետք է եւ կարելի է ՀԱՊԿ-ից օգնություն պահանջել, եթե երկրորդը, ապա դա անելը իրատեսական չէ, քանի որ հակամարտության, ի դեպ, խաղաղ կարգավորման միջնորդ երկիրը չի կարող ռազմական գործողությունների ժամանակ լինել հակամարտության կողմերից մեկի (լավ` երկուսի) դաշնակիցը: Հենց Մոսկվան նման բան արեց, ապա առաջանալու է նրան` Մինսկի խմբի համանախագահությունից հանելու (պետք է նկատել) արդարացի պահանջը, իսկ հենց որ Մոսկվային այդ խմբի համանախագահող կազմից հանեն, իսկ նման պարագայում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեծ սիրով դա կանեն, ապա կարելի է հրաժարվել Մինսկի խմբի ֆորմատից, քանի որ մեր այդքան սիրելի ռուսներն այլեւս այնտեղ չեն:

Հաշվարկե՞լ են արդյոք Հայաստանի դիվանագիտության պատախանատուները այս բոլոր նրբությունները, հավանաբար այո: Բայց այդ պարագայում հարց է առաջանում, ընդ որում` տրամաբանական. բա էլ ի՞նչ ենք ուզում ՀԱՊԿ-ից, երբ իրականում մեզ օգնողը ռուսներն են, իսկ ռուսները մեզ օգնել չեն կարող, կամ` չեն ուզում, համենայն դեպս, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երեւանի վրա հարձակումը հարձակում է Աստանայի ուղղությամբ, Բիշքեկի եւ Դուշանբեի, Մինսկի եւ Մոսկվայի ուղղությամբ, Պուտինը, որն այնտեղ նստած է եղել… ուշադիր նայել է Հայաստանի նախագահին` հավանաբար մտածելով, թե է՞լ ինչպես զսպի Ռուսաստանի դեմ հարձակումը Սիրիայում եւ Ուկրաինայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՆԿԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ. ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՆԱԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՆԱԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես անդրադարձել է առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։ «Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս...

ԿարդալDetails

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական