Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուրջ գործերն օդի մեջ կենացներ ասելով չեն անում. տնտեսագետը՝ առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգի բացերի մասին

11/02/2023
- Հասարակություն

Azg.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

-Պարոն Մանասերյան, ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց առողջության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը, որը լիարժեք կսկսի գործել արդեն 2027 թվականից։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք տեսնում այս գործընթացում։

-Առողջապահական պարտադիր ապահովագրությունն, իհարկե, անհրաժեշտություն է, բայց դրան պետք է գնալ փուլ առ փուլ։ Բևեռացման բարձր մակարդակ ունեցող երկրներում դա հատկապես շատ դժվար է անել։ Առաջին հերթին դրա մասին պետք է մտահոգվի կառավարությունը։

Իհարկե, առաջնահերթ պետք է հաշվի առնել կենսաթոշակային տարիքի անձանց առողջապահական ապահովագրությունը։ Նրանք առավել խոցելի զանգվածն են, և հատկապես մտահոգություն է առաջացնում կառավարության տարբեր անդամների՝ բազմիցս հնչեցրած այն արտահայտությունը, թե «Մի՛ մտահոգվեք, գումարներ կան»։

Եթե գումարներ կան, կարծում եմ՝ առաջնահերթությունների մեջ նախևառաջ բանակի խնդիրներն են, դրանից հետո՝ այն մարդկանց սոցիալական պայմանների բարելավումը, որոնք ստեղծել և շենացրել են երկիրը։ Այդ խավի՝ տարեցների, պայմանները պետք է բարելավվեն։

Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև բազային կենսաթոշակ ստացողները գրեթե կրկնակի և նույնիսկ ավելի զիջում են կենսաապահովման նվազագույն զամբյուղի գումարը, և այդ պայմաններում նման արտահայտություն անելը անթույլատրելի է։ Պետք է նախ այդ խնդիրը լուծել, ընդ որում՝  դա շատ ավելի քիչ է, քան այն չարդարացված պարգևավճարների գումարները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է։

– Պարոն Մանասերյան, գործընթացն ավելի սահուն չէ՞ր լինի, եթե պետությունը սկզբում ներդներ առողջության կամավոր ապահովագրության համակարգը։

– Կամավոր ապահովագրությունը ցանկալի է, բայց համատարած գիտակցության առումով քիչ հավանական է, որ կարող է տեղի ունենալ։ Համեմատության համար նշեմ վթարների դեպքում ավտոմեքենաների կամավոր ապահավագրությունը, որն այդպես էլ չիրագործվեց՝ մինչև դարձավ պարտադիր։

Իսկ ինչ վերաբերում է առողջության ապահովագրությանը, պետությունը պետք է սկսի առավել խոցելի խմբերից, որոնք որևէ հնարավորություն չունեն, և պետության օժանդակությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Հետո արդեն մասնավոր հատվածի շրջանում դա պետք է դարձնել պարտադիր պայման։

– Իսկ մոտավոր պատկերացում ունե՞ք, թե գործազրկության ինչ մակարդակ պետք է լինի Հայաստանում՝ առողջապահական նոր հայեցակարգը հաջողությամբ գործարկելու։

– Գործազուրկները հաջորդ խոցելի խավն են, որոնց աջակցել ևս անհրաժեշտ է։ Չմոռանանք նաև ուսանողներին, որովհետև նրանք որևէ կերպ ապահովված չեն, և սխալ չի լինի ասել, որ ուսանողները ևս խոցելի խավին են դասվում։ Չաշխատող և կողմնակի եկամուտ չունեցող երիտասարդներին ևս պետք է պետական աջակցության տակ վերցնել։

Ինչ վերաբերում է բուն գործազրկությանը, ապա ես վերջին երկու տարիների մասով բավական լուրջ կասկածներ ունեմ. հրապարակվում են թվեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։

Գործազրկության ընդհանուր մակարդակը 2018 թվականին եղել է մոտ 220 հազար մարդ, իսկ վերջին տարիներին լսում ենք հաշվետվությունները, երբ ամեն տարի 40-50-100 հազար աշխատատեղի մասին է հայտարարվում։ Մարդ շվարում է՝ այդքան գործազրկություն անգամ չկար, եթե անգամ բոլոր թվերն իրար գումարենք։ Հետո էլ ասում են, թե չէ՝ գործազրկություն կա։ Այսինքն՝ անազնվությունը բերում է նրան, որ մարդիկ պարզապես իրականությունից կտրվում են և չեն կարողանում գնահատել առկա խնդիրները։

– Պարոն Մանասերյան, այսպիսիով կարո՞ղ ենք փաստել, որ պետությունն առայժմ պատրաստ չէ լիարժեք անցում կատարել առողջապահական նոր հայեցակարգին։

– «Պատրաստ չէ» բառակապակցությունը կարելի է մի քանի առումով հասկանալ։ Եթե լսում ենք ղեկավարներին, նրանք ասում են, որ ֆինանսական խնդիր չունեն, ֆինանսներ կան։ Եթե մասնագիտական առումով, ապա այստեղ նրանք բոբիկ են, որովհետև մեծ մասը մասնագիտությանը չեն տիրապետում։ Խոսքը նախարարների մասին է։ Իհարկե, չնչին բացառություններ կան, որոնք իրենց ոլորտի մասնագետներն են։ Իսկ սա առաջնահերթ նշանակություն  ունի։

Լուրջ գործերն օդի մեջ կենացներ ասելով չեն անում։ Պետք է մասնագիտորեն պատրաստ լինել, պատկերացնել՝ որ Հայաստանի մասին է խոսքը՝լեռնային, սահմանամերձ շրջաններում, բանակում, որտե՞ղ։ Սոցիալական խմբերին պետք է մեկ առ մեկ ուսումասիրել և հասկանալ յուրաքանչյուրի կարիքները։

Նախորդ գրառումը

Հենց այս հոգեբանությամբ էլ երկիր եք ղեկավարում՝ ինչից գլուխ չեք հանում (իսկ դուք ոչ մի բանից գլուխ չեք հանում), «դիմահար կրակով ոչնչացնում եք»

Հաջորդ գրառումը

Արցախից 7 անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախից 7 անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական