Երեքշաբթի, Հունիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դրսի ու ներսի ցնցումները

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մեր տարածաշրջանում առկա իրերի ոչ բարվոք դրությունը շաբաթասկզբին մի քանի րոպեում նոր ուրվագիծ ձեռք բերեց. շաբաթը, ինչպես ասում են, ուրբաթից շուտ եկավ Թուրքիայում տեղի ունեցած եւ Թուրքիայի զգալի մասն ավերած երկրաշարժով։ Հետաքրքրական մի զուգադիպությամբ՝ երկրաշարժն Արեւմտյան Հայաստանի այն վայրերում է տեղի ունեցել, ուր կատարվել էր Հայոց ցեղասպանությունը՝ Այնթապում, Մարաշում, Ուրֆայում, Եդեսիայում, Տիգրանակերտում, ինչպես նաեւ մեր բարեկամ Սիրիայի մի շարք, նաեւ հայաբնակ վայրերում։ Այս իմաստով արձանագրենք, որ անիմանալի են Աստծո գործերը։ Զոհերի սարսափելի մեծ թվերն ասում են, որ անշուշտ նրանց մեջ զգալի կլինեն մահմեդականացված, քրդացած կամ ուղղակի կրիպտո հայերի սերունդները, ու սա եւս ահավոր է։

Նորմալ եմ համարում Հայաստանի իշխանության ե՛ւ ցավակցությունը Էրդողանին եւ Ասադին, ե՛ւ փրկարարական ջոկատների ուղարկումը Թուրքիա եւ Սիրիա։ Ուրիշ բան, որ դրանից Թուրքիայի ղեկավարությունն ու թուքական էությունը չեն փոխվում։ Դա հասկանալու համար մեկ մեջբերումն անգամ բավարար է։ Այսպես, գնահատելով Ադրբեջանից օգնության եկած փրկարարների աշխատանքը, ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանն ասել է, թե ադրբեջանցի եղբայրները դժվար պահին իրենց կողքին են այնպես, ինչպես իրենք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ էին կանգնած ադրբեջանցի եղբայրների կողքին։

Նույն կերպ, անմարդկային նկարագրին հավատարիմ՝ այս օրերին Էրդողանը հրթիռակոծեց Սիրիան՝ առանց մարդասիրության, առանց երկրաշարժի հետեւանքների հետ հաշվի նստելու։ Սա խոսում է այն մասին, որ՝ ոչ մի բան չի ստիպի էրդողանյան Թուրքիային՝ հետ կանգնելու տարածաշրջանային ոստիկան դառնալու իր ծրագրերից (Հայաստանի համար իր հետեւանքներով), եթե միայն՝ բնությունը, որովհետեւ անհնար է, որ սարսափելի երկրաշարժի հետեւանքով ստեղծված աղետալի վիճակը չազդի թուրք ընտրողի տրամադրության վրա, ու Էրդողանը մայիսին կայանալիք ընտրություններին ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտա քաղաքականությանը։

Մեր ներսի մանրիկ երկրաշարժերը

Չեք պատկերացնում՝ սովորական մարդիկ որքան են հոգնել մեր ներսի մանրիկ երկրաշարժերից, որ առաջացնում են ամեն առիթով ընդդիմությունն ու իշխանությունը միասնաբար։ Առիթները բազում են՝ սկսած դժբախտ դեպքերից մինչեւ Արցախի շրջափակում։

Պարոնայք իշխանավորներ եւ ընդդիմադիրներ, ձեր մշտական պատերազմները, իրար ուղղված աշխարհացունց-նույնաբովանդակ մեղադրանքները, որոնցից վաղուց ցավում են մեր ականջները, հոգիներն ու սրտերը, դուք ահագնացնում եք ամեն օր, չնկատելով այդ բոլորից անտանելիության աստիճան հոգնած սովորական մարդուն։ Երկու ամիս շրջափակված, մրսող ու սոված Արցախի, Հայաստանի մերձպատերազմյա իրավիճակի պարագայում, հավատացեք, այլեւս անհնար է «մենք-դուք» լսելը առիթ-անառիթ։ Մի արեք այնպես, որ երազենք այն վիճակը, որ նկարագրեց ԱԺ նախագահը խորհրդարանում հնչեցրած իր ելույթի վերջում, թե կգա այն օրը, որ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ կհեռանան, ու կգան նորերը։ Մի արեք այնպես, որ հայ մարդու այլընտրանքը միայն դա լինի՝ վռնդել երկու կռվող կողմերին էլ եւ հայացքն ուղղել ուրիշ մարդկանց։ Իհարկե, երկու կողմի քիչ պրոֆեսիոնալներին որպես ժառանգություն փոխանցելով։ Այլընտրանք չեք թողնում ձեզնից հոգնածներիս։

Օրինակ՝ ըստ էության հանդես գալու երկու լավ հնարավորություն ԱԺ ընդդիմությունը կորցրեց՝ իր այլընտրանքային գործելակերպը ներկայացնելու համար։ Առաջինը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ խորհրդարանական լսումներում տրվեց Գուրգեն Արսենյանի ելույթի շուրջ սկանդալին, այդպիսով գոնե լրատվամիջոցների մակարդակով առիթ տալով ոչ թե լսումներում հնչած լուծումներն առանձնացնելու լսումների մասին հրապարակումներում, այլ միասնաբար ու պաթոսով սկանդալի մասին պատմելու։ Այդ նպատակն է՞ր դրված։

Երկրորդը Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի հանդեպ քրեական հետապնդման թույլտվություն ստանալու՝ գլխավոր դատախազի՝ միջնորդությունների առիթով ձեր գործելակերպն էր։ Միջնորդություններն ընդդիմադիրներն անվանում են վատ հիմնավորված,շոու, ու փոխանակ իրավական հակափաստարկներով ցուցադրեին դրանց վատ հիմնավորվածությունը ԱԺ ամբիոնից, գերադասեցին ԱԺ լացի պատի մոտ (ընդդիմության միջանցքի աստիճաններ) քաղաքական հայտարարություններ անել։

Եւ էլի մեկը՝ իշխանության եւ ընդդիմության վերաբերյալ ընդհանրական. փետրվարի 8 , 2023 թվական, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխան։ Արցախի շրջափակման երկրորդ ամիսն է լրանում, Ադրբեջանը գազի խողովակն է ամեն օր բացում-փակում, այդ թվում՝ փակել էր նաեւ բուն հարցուպատասխանի օրը, ու չգտնվեց կես պատգամավոր ո՛չ ընդդիմությունից (որը բացակա էր դահլիճից), ո՛չ իշխանությունից, որ կառավարության ղեկավարից ուղիղ հարցներ՝ ի՞նչ է լինելու արցախցիների ճակատագիրը, ինչպե՞ս են ապրելու, ի վերջո Հայաստանն ի՞նչ քայլեր է անելու Արցախի ապաշրջափակումն արագացնելու համար, բացի բոլորի համար տեսանելի-անարդյունք Արարատ Միրզոյանի արտերկյա հանդիպումներից։

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի Ազգային ժողովում առկա մեծամասնության եւ փոքրամասնության մասին։ Եվրոպացի դիտորդներին հակառուս տիրույթում դիտարկելու խոսակցությունն՝ էլ՝ վրադիր։

Փնտրվում է Հայաստանի Հանրապետությունը

Այո, այո, ինչպես եւ մի դար առաջ Եղիշե Չարենցն էր որոնում՝ ի՞նչ է երկիր Նաիրին, այսօր էր նվազագույնը Հայաստանի վարչապետը համարյա թե չարենցաբար հարցադրում է անում, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որո՞նք են նրա սահմանները, հուսով ենք՝ Աննա Հակոբյանի կորցրած «Երկիր Նաիրի» վեպը սիմվոլիկա չէ այս դեպքում (կորուստը նկատի ունեմ)։ Վարչապետը փնտրում է իր կառավարած երկի՞րը։ Եւ որպեսզի գտնի այն՝ ՀԱՊԿ-ից է խնդրում, որ ասեն, թե ո՞րն է իրենց պատկերացրած Հայաստանի Հանրապետությունը, նրա սահմանները ո՞րն են։ Ու այդ հարցի պատասխանը ՀԱՊԿ-ը մինչեւ հիմա չի տվել։

Ուզում ենք օգնել վարչապետին։ Նրան խնդրում ենք բացել Սովետական Փոքր հանրագիտարանի երրորդ հատորը, «Հայաստանի Հանրապետություն» հոդվածը։ Սովետական Փոքր հանրագիտարանը լույս է տեսել 1937 թվականին, երբ խորը Սովետ էր, ու այդ երկրի վարչարարները չէին իրականացրել մի շարք քյանդրբազություններ՝ իբր Կարմիր Քրդստան ստեղծելու նպատակով մեր տարածքներից նվիրելով Ադրբեջանին, ոչ էլ մեր ղեկավարության անփութության եւ անհետեւողականության պատճառով արոտավայրեր էին տրվել Ադրբեջանին։ Ըստ այդ հոդվածի՝ այդ պահին առկա Հայաստանի Խորհրդային Հանրապետության սահմանները ձեւավորվել են 1922 թվականին եւ կազմել են 30 հազար քառակուսի կիլոմետր։ Ոչ թե ավելի պակաս, ինչպես վերջերս նշում էր վարչապետը։

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանն էլ բազմիցս նշել է, որ ՀՀ այդ սահմանները պաշտոնապես Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են 1929 եւ1969 թվականներին։

Նույնիսկ Սովետական Մեծ հանրագիտարանի 1926 թվականի առաջին հատորում հրատարակած Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ 1927 թ. մարդահամարին կից քարտեզներում Խորհրդային Հայաստանի արեւելյան եւ հյուսիսային սահմանները նույնը չեն, ինչ որ ընդունված է այսօր։ Դրանց մեջ Ադրբեջանին «նվիրված» հողամասերը, ներառյալ Արծվաշենը, Ալ լճերը, Շուռնուխի արեւելյան շրջանը եւ Կապանի օդանավակայանի մոտակայքը Հայաստանի տարածքում են գտնվում, իսկ Հայաստանին ու Արցախին բաժանողը միայն Հակարի (Աղավնո) գետն է։

Ահա Հայաստանի Հանրապետությունը, որի սահմանները նոր չէ, որ պիտի ճշտվեն, ու Դուք պետք է Ձեր կառավարած երկրի սահմանը ներկայացնեք, ոչ թե սպասեք՝ ուրիշը ոնց ուզի- այնպես ներկայացնի։

Այդ հարցի պատասխանը ՀԱՊԿ-ը մեզանից պետք է ստանա։ Իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքն օկուպացրած ադրբեջանական զինուժը պետք է դուրս շպրտվի։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին

Հաջորդ գրառումը

Երկրաշարժերը զգուշացնում են։ Լսող կա՞…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
Հաջորդ գրառումը

Երկրաշարժերը զգուշացնում են։ Լսող կա՞…

Լրահոս

«Անուշ». մոնոներկայացում, որը ներկայացնում է «Թատրոն 8»-ը

22/06/2026

«Թատրոն 8»-ը հունիսի 26-ին, Հովհաններս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացնում է «Անուշ» մոնոներկայացումը։ Շատերին սիրելի «Անուշն» առաջին անգամ է ներկայացվում...

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական