Մրցույթի կազմկոմիտե
Այս մրցույթը մեկնարկել է 2005 թ.` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առթիվ: Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բարձր դասարանների աշակերտների եւ ուսանողների համար:
Մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի, հայկական Սփյուռքի ուսանողներին ու աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ, նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման, ազգային միասնության ապահովման եւ հայապահպանության գործին:
Մրցույթն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից:
Մրցույթի հաղթողներին դիպլոմներ եւ նվերներ են հանձնում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հերթական մրցույթի պայմանները:
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների եւ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար անցկացվող լավագույն գրական ստեղծագործության 10-րդ միջազգային մրցույթի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (մրցույթը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին)
1. Ընդհանուր դրույթներ.
1.1 Ներկա դրույթներն սահմանում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների եւ դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող լավագույն գրական ստեղծագործությունների միջազգային 10-րդ մրցույթի կարգավիճակը, թեման, նպատակն ու խնդիրները, մրցույթին մասնակցելու պայմանները, ինչպես նաեւ անցկացման կարգն ու ժամկետները:
1.2 Մրցույթն ունի միջազգային (համահայկական) կարգավիճակ, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր դասարանի աշակերտները: Մրցույթին կարող են մասնակցել նաեւ այլազգի ներկայացուցիչներ:
1.3 Մրցույթի թեման է` «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» :
1.4 Մրցույթի հիմնական նպատակն է ի հայտ բերել Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողների եւ աշակերտների պատկերացումները ներկա դարի մարտահրավերներին դիմակայելու գործում համազգային միասնության ապահովման հրամայականի, նրա դերի ու նշանակության, ինչպես նաեւ միասնականության, համախմբումի տեսլականի, դրանց առանցքային արժեքների ու առանձնահատկությունների մասին:
1.5 Մրցույթն անցկացվում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից:
1.6 Մրցույթն անցկացվում է 2016 թվականի մարտի 5-ից հունիսի 15-ը: Մրցույթի արդյունքներն կամփոփվեն սույն թվականի սեպտեմբերին, իսկ հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերին:
2. Մրցութային աշխատանքներին ներկայացվող պահանջները.
Մրցութային աշխատանքներին ներկայացվող պահանջները պետք է բխեն մրցույթի հիմնական նպատակներից, ուստի անհրաժեշտ է, որպեսզի արտացոլեն 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրներն ու դրանց լուծման եղանակները, յուրաքանչյուր հայ երիտասարդի, անկախ նրա բնակության վայրից ու քաղաքացիությունից, տեղն ու դերը առաջադրված խնդիրների լուծման համար ծավալված համազգային շարժման գործընթացներում:
Ցանկալի է, որպեսզի մրցույթի մասնակիցները իրենց աշխատանքներում անդրադառնան համազգային միասնության գաղափարհախոսության առանցքային արժեքներին ու առաջնահերթություններին, շարադրեն իրենց տեսլականը` երիտասարդության միջավայրում ազգային շահը կարեւորելու, հանուն ազգի գործելու գիտակցության ամրապնդման վերաբերյալ:
Համազգային միասնության շարժիչ ուժը, կենտրոնը համայն հայության հայրենիք ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է: Այդ կարեւոր խնդիրը իրագործելու համար պետք է ունենանք տնտեսապես հզոր հայրենիք: Ուստի ցանկալի է, որպեսզի մրցույթի մասնակիցները իրենց աշխատանքներում անդրադառնան Հայաստանի տնտեսական զարգացման, հզորացման գործընթացներում հայության տարբեր հատվածների ներդաշնակ գործունեության ապահովման, համահայկական հարուստ ներուժի արդյունավետ օգտագործման կարեւորագույն խնդիրներին: Ցանկալի է, որ մրցույթի մասնակիցները ներկայացված աշխատանքներում փորձեն տեսնել իրենց տեղն ու դերը հայ պետականության վերելքին, բարգավաճմանը ծառայելու, համազգային միասնությանը իրենց մասնակցությունը բերելու գործում:
Համայն հայության հայրենիքի` Հայաստանի պաշտպանության խնդիրը , որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն, պետք է առանձնահատուկ տեղ զբաղեցնեն մրցութային աշխատանքներում:
Մրցութային աշխատանքների տարողունակ թեմա կարող է դառնալ նաեւ համազգային կյանքի կարեւորագույն խնդիրներից մեկը` Հայաստան- Սփյուռք ներկա գործակցությունը, որը գնալով ըմդլայնվում եւ խորանում է:
3. Մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը.
Մրցույթը ղեկավարելու նպատակով ձեւավորվում է Կազմկոմիտե, որը որոշում է մրցույթի անցկացման ժամկետները, կարգը, ձեւավորում մրցութային հանձնաժողով եւ ամփոփում մրցույթի արդյունքները:
Մրցութային հանձնաժողովը`
– մշակում է աշխատանքների գնահատման չափորոշիչները
– ստուգում եւ գնահատում է աշխատանքները
– սահմանում է մրցանակային տեղերը եւ անվանակարգերը
– որոշում է մրցույթի հաղթողներին եւ ցուցակը ներկայացնում Կազմկոմիտեի քննարկմանը
Մրցույթի արդյունքներն ուսանողների եւ աշակերտների համար կամփոփվեն առանձին-առանձին, յուրաքանչյուրին հատկացնելով երեքական տեղ:
4. Հաղթողների պարգեւատրումը.
Մրցույթում առաջին երեք տեղերը շահած թե՛ ուսանողները, եւ թե՛ աշակերտները կպարգեւատրվեն համակարգչային տեխնիկայով («Notebook» կամ տաբլետ) եւ դիպլոմներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողներնՙ արժեքավոր նվերներով եւ պատվոգրերով:
5. Մրցույթին մասնակցելու պայմանները
Մրցույթի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ, որը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո ստեղծագործություն (պատմվածք, բանաստեղծություն եւ այլն):
Մրցույթին մասնակցելու իրավունք են ստանում միայն ներկա կանոնակարգում նշված ժամկետում ուղարկված, թեմային ներկայացվող պահանջներին համապատասխանող, համակարգչով հավաքված աշխատանքները:
Հայաստանից եւ Արցախից ներկայացվող աշխատանքները պետք է լինեն հայերեն լեզվով, իսկ այլ երկրների մասնակիցներից կընդունվեն նաեւ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով գրված աշխատանքներ: Աշխատանքների ծավալը պետք է լինի համակարգչային 4-5 էջի սահմանում:
Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Word ֆորմատով, անձամբ կամ փոստով:
Մրցութային աշխատանքին պարտադիր է կցել մասնակցի անձնական տվյալները պարունակող տիտղոսաթերթ.
– Ազգանուն
– Անուն
– Հայրանուն
– Ծննդյան թիվը
– Բնակության հասցեն
– Հեռախոսը
– Էլեկտրոնային փոստի հասցեն
– Ուսումնական հաստատության անվանումը, վայրը եւ հեռախոսահամարը:
Աշխատանքնեը կարող են ներկայացվել Մրցույթի կազմակերպիչների հասցեով`
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղ
ք.Երեւան, Վարդանաց 16
Հեռ. (37493) 31 95 88
(37491) 36 32 13
Էլ. փոստ` vladis@netsys.am
կամ
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ, Երեւան, Վազգեն Սարգսյան 3
Էլ. փոստ` allarmenian@mindiaspora.am
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
ՀՀ, Երեւան, Վազգեն Սարգսյան 3
Էլ. փոստ` kgnhanrakrtutun@mail.ru