Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՈՒՆ ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Պատմաբան Թալին Սուճյանը անգլերեն հրապարակած իր The Armenians in Modern Turkey հիմնարար աշխատության մեջ առաջարկում է քեմալական հանրապետության ստեղծումից հետո մեծ ոճրագործության վայրերում մնացած տաճկահայերի սոցիալ-քաղաքական պատմությունը: Դա ծանրակշիռ ավանդ է Հրանտ Դինքից առաջ Թուրքիայի հայերի նորագույն պատմության ուսումնասիրության մեջ:

Իսլամացված հայերի հարցը Ցեղասպանության հարյուրամյակի տարում թեեւ հետաքրքրեց լրատվամիջոցներին, բայց հազվագյուտ են գիտական այն աղբյուրները, որոնք անդրադառնում են 1915-ից հետո իրենց բնօրրանում եւ Կոստանդնուպոլսում մնացած հայերի ճակատագրին: Ուստի ողջունելի է Թալին Սուճյանի աշխատության հրատարակումը, որը նախադեպ է ստեղծում գիտական գրականության մեջ: Հազվագյուտ են այն պատմաբանները, որոնք զբաղվել են տաճկահայերի ամենօրյա կյանքի վրա քեմալական միահեծան աշխարհիկ հանրապետության ամրապնդման ժամանակաշրջանի ազդեցությամբ: Այդ գործի նախանձախնդիրն է Ստամբուլում ծնված եւ այնտեղ կինոարվեստ ու լրագրություն ուսանած երիտասարդ պատմաբան Սուճյանը: 2007-2010 թթ. «Ակօս» շաբաթաթերթին աշխատակցած պատմաբան-լրագրողուհին Հրանտ Դինքի հիմնած թերթի թղթակիցն էր Երեւանում 2007-2008 թթ.: Ոմանք հիշում են նաեւ նրա վավերագրական ֆիլմըՙ նվիրված Զապել Եսայանի կյանքին ու ստեղծագործությանը:

Ներկայումս Թալին Սուճյանը դասավանդում է Մյունխենի (Գերմանիա) Լուդվիկ-Մաքսիմիլիան համալսարանում, որտեղ 2013 թ. հունիսին պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը: Դրա ամփոփումը հանդիսացող նոր աշխատությունը տեղում կատարված հետազոտության արգասիք է, որի մեկնակետը եղել էր Պոլսի հայկական նշանավոր հաստատություններից մեկըՙ Սուրբ Փրկիչ հիվանդանոցը, որը ներառում է հանգստյան տուն: Վերջինիս կենվորներից ոմանք ամբողջ կյանքում աշխատել են քաղաքի հայկական հաստատություններում: Նրանցից մեկն է անկախ հետազոտող, մամուլի աշխատող եւ հայ համայնքի պատմության մեծ գիտակ Վարուժան Քյոսեյանը (1920-2011): Քչախոս եւ գրավիչ այդ պանսիոնակյացի հետ շփվելովՙ Թալին Սուճյանը կարողացավ ծանոթանալ Պոլսի հայկական մամուլի արխիվային բազմաթիվ կարեւոր նյութերի: Դրա շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել քեմալական ազգայնամոլության ամենամռայլ պահերի հայկական հանապազօրյա կյանքի կողմերից մեկի ամբողջական պատկերը:

Դոգմա դարձած ժխտողականություն

Նրա ատենախոսության գլխավոր թեման ժխտողականության եւ թուրքական պետությունում դրա դոգմա դարձվելու հարցն է: Հետազոտված ժամանակատվածի (1930-1950) ընտրությունը պատահական չէ: Այն համապատասխանում է պետության վերջին զանգվածային հարվածինՙ Անատոլիայում երիտթուրքերի իրականացրած բնաջնջումը ավարտին հասցնելու նպատակով: Տվյալ ժամանակահատվածը նաեւ կարեւոր պահ է պոլսահայերի համար, որոնց հաստատությունները կազմալուծված են պատրիարք Մեսրոպ Նարոյանի (1857-1944) մահվան, Սբ. Էջմիածնի Գեւորգ Զ կաթողիկոսի աջակցությունը վայելող տեղապահ Գեւորգ Արսլանյանի (1867-1951) խուսահնարքների եւ կաթողիկոսի կողմից չճանաչված նոր պատրիարք Գարեգին Խաչատուրյանի (1951-1961) դժվարությունների պատճառով:

Սոցիոլոգ Պիեռ Բուրդյոյից փոխ առնելով սոցիալական անհավասարության մեխանիզմները հայտնաբերող habitus-ի գաղափարը, պատմաբան Սուճյանը ցույց է տալիս, թե ինչպես պոլսահայերը ստիպված եղան մեծավ մասամբ համակերպվել Անկարայի նախահարձակ ժխտողականությանը, որպեզի շարունակեն իրենց հողի վրա ապրել իբրեւ պարտվածներ: Հայերի «պաշտոնականացրած» ժխտողականությունը հնարավոր դարձավ քաղաքացիական ներկայացուցչության մարմնի չգոյության պատճառով: 1862 թ. հիմնված հայոց Ազգային ժողովը գլխատվեց 1915-ին, իսկ պատրիարքի բացառիկ իրավունքները սահմանափակվում են զուտ իր հոգեւոր առաքելությամբ…

Ոչ մահմեդական փոքրամասնությունների դեմ ուղղված զանազան հարկադիր միջոցները հայտնի են. ունեւորության տուրք (varlik vergisi) 1942 թվականից, ջարդեր 1955-ին, կրոնական եւ քաղաքացիական հիմնադրամների եւ կտակների բռնագրավումներ, կատաղի արշավ հասարակական վայրերում փոքրամասնությունների լեզուների կիրառության դեմ («Քաղաքացի, խոսի՛ր թուրքերեն»…): Հեղինակն այստեղ լույս է սփռում Անատոլիայի հայերի նորագույն պատմության մի ամբողջ շերտի վրա, հայեր, որոնք զոհերն են բռնի ձուլման քաղաքականության եւ բազմաթիվ բռնարարքների (կանանց առեւանգումներ, դպրոցների փակումներ, եկեղեցիների ու վանքերի պայթեցումներ եւ այլն): Մինչ Անատոլիայում Ցեղասպանությունը շարունակվում է, Ստամբուլում իշխանությունները ամեն ջանք գործադրում են սփյուռքի հետ տաճկահայերի, ինչպես նաեւ Խորհրդային Հայաստանի բոլոր կապերը ի չիք դարձնելու նպատակով, սառը պատերազմի պայմաններում շահարկելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի մեծ կարեւորությունը:

Մամուլի դերը

Զուգահեռաբար պոլսահայերը կանցնեն «ապազգայնացման» գործընթաց, օտարներ դառնալով սեփական երկրում: Ինքնաբավության մեջ սուզված, խորհրդարանական ներկայացուցչությունից զրկված պոլսահայ մտավորականները եւ պատասխանատուները այդուհանդերձ լավ դիմացան: Շարունակեցին լույս տեսնել տարատեսակ թերթեր: Ահա գլխավոր պարբերականների անունները. «Նոր լուր», «Ժամանակ», «Մարմարա», «Փարոս», «Դէպի լոյս»… Դրանց գլխավոր խմբագիրները ստանձնեցին թուրքական իշխանությանն առընթեր համայնքի քաղաքացիական ներկայացուցիչների դերը: Դա դժվարին աշխատանք էր թուրքական մամուլի զրպարտչական եւ հակահայկական արշավների ուժեղացման, ինչպես նաեւ ոստիկանության ծառայությունների կողմից նրանց գործողությունների ու քայլերի խիստ վերահսկման պայմաններում: Այդ նույն լրագրողները ի վիճակի չէին մամուլի տարածման իրենց սահմանափակ միջոցներով տարածքային պահանջի մասին խոսել սփյուռքի իրենց հայրենակիցների անունից: Մասնավորապես 1945 թվականին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի շրջանակներից դուրս տեղեկանալով սփյուռքի պահանջների մասինՙ թուրք ազգայնամոլները վայնասուն բարձրացրին դավադրության մասին եւ տաճկահայերին ներկայացրին իբրեւ հինգերորդ շարասյուն: Եվ երբ Թուրքիան 1939 թվականին բռնակցեց սիրիական Ալեքսանդրետի սանջակը, գրաքննության դանակը անգթորեն հարվածեց «Ազդարարի» գլխավոր խմբագիր Մանուկ Ասլանյանին: Նրա թերթի հրատարակումն արգելվեց, քանի որ չէր կիսել ազգայնականների հրճվանքը, այնինչ սանջակի հայերի մեծամասնությունը Սիրիա էր փախչում, վախենալով նոր վայրագություններից:

Համայնքի օրինական վարչական հիմքերի ոչնչացումից թուլացած այդ լրագրողները, որոնք փաստորեն նշանակված էին համայնքի քաղաքացիական ներկայացուցիչներ, բավարարվեցին ժամանակավոր լուծումներով, խուսափելով վատթարագույնից եւ չլուծելով էական հարցերը (իրավահավասարություն, կողոպտված ունեցվածքի վերադարձ եւ այլն): Այդ ծանր տարիների ընթացքում որոշ ձայներ են հնչում: Դրանք ձախամետ մտավորականների նոր սերնդի («Նոր օրի» սերունդ) ձայներն են: Առավել հայտնի են Զավեն Բիբերյանը, Արամ Փեհլիվանյանը, Ավետիս Ալեքսանյանը, Վարդան եւ Ժակ Իհմալյան եղբայրները: Նրանք Հրանտ Դինքի նախորդներն էին ազատագրության եւ Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավահավասարության հարգման ջատագովները: Ճանաչված վիպասան Զավեն Բիբերյանը (1921-1984) նույնիսկ կպահանջի, որ իր հայրենակիցներն ունենան Խորհրդային Հայաստան արտագաղթելու իրավունք, եւ դրանով իսկ հարուցեց թուրքական մամուլի զայրույթը:

Թալին Սուճյանը ամենայն գնահատանքի է արժանի «Հրանտ Դինք երեւույթի» գերհրապարակայնացման միջոցով քիչ հայտնի կամ նույնիսկ անտեսված այդ պատմության լուսաբանման համար: Այստեղ պատմաբանն արժանին է հատուցում հայ մտավորականության այդ դեմքերին, որոնք դիմացան քեմալականների դամոկլեսյան սրին եւ դոգմա դարձած նշավակմանը: Թեեւ տվյալ հետազոտությունը չի ընդգրկում 1970-1980-ական թվականները, դրա մոտեցումը նախադեպ է ստեղծումՙ ընդլայնում է հայկական սփյուռքի ընկալումը, քննության առնելով դրա սոցիալական, իրավական, ինստիտուցիոնալ, մշակութային, տնտեսական իրականությունը, Լոզանի պայմանագրի (1923) ստորագրումից հետո Թուրքիայում մնացած հայերի իրականությունը եւ դիտարկելով Ստամբուլի առանձնակիությունը Երկրի մնացորդի նկատմամբ:

Տվյալ հետազոտությունը նաեւ արժեւորում է Թուրքիայի հայկական մամուլիՙ որպես ինքնության փոխանցման գործոնի էական դերը ժխտողականության հարուցած խոչընդոտների եւ մատաղ սերունդներին ճշմարիտ հայոց պատմություն ուսուցանելու անհնարինության պայմաններում:

France-Armenie, janvier 2016, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Նկար 1. Թալին Սուճյան եւ Վարուժան Քյոսեյան

Նախորդ գրառումը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԷ՞ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ…

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական