Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՒԺՈՂՆ Է

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ընդհատվեցին ժնեւյան բանակցությունները, երեք շաբաթով: Սկզբից էլ պարզից պարզ էր, որ դժվար են լինելու բանակցությունները, որոնք հակադիր կողմերի միջեւ տեղի էին ունենալու արտասովոր պայմաններում ու մթնոլորտում: Պայմաններ ասելով պետք է հասկանալ ընտրված ձեւաչափըՙ քովնտի սրահներում միջնորդավորված ձեւով, իսկ մթնոլորտ ասելովՙ ոչ թե երկու կողմերի, այլՙ բազմաթիվ, նկատի ունենալով սիրիական ընդդիմության իրարմեջ բաժանվածությունը: Եվ առհասարակ, ինչպես Սիրիայի հարեւան Լիբանանի 15-ամյա պատերազմի ժամանակ, նման երկարատեւ կոնֆլիկտների պարագայում հաշտության կամ համաձայնության հասնելը լինում է շատ դժվար, քանի դեռ կողմերից մեկը չի պարտվել կամ, ինչպես լիբանանյան կոնֆլիկտի պարագայում, քանի հակամարտ կողմերը լրիվ չեն սպառել իրենց ուժերը:

Համենայնդեպս, պետք է լավատես լինել, քանի որ միջազգային գլխավոր երեք ուժերըՙ Մ. Նահանգները, Ռուսաստանը եւ Եվրոմիությունը շահագրգռված են սիրիական հակամարտության ավարտով: Առաջինըՙ նախընտրական ներկա տարում Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժացում թույլ չտալու, երկրորդըՙ Սիրիայում իր ռազմական նախաձեռնությունը խաղաղությամբ արդարացնելու, մինչ երրորդըՙ փախստականների ներխուժումից փրկվելու շահագրգռվածությամբ: Ու թեեւ վերոհիշյալ երեք ուժերն իրենց հերթին լուրջ խնդիրներ ունեն զսպելու տարածաշրջանի երեք ուժերինՙ ի դեմս Թուրքիայի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի, սակայն կարծում եմ իրավացի են միջազգային այն քաղաքագետները, ովքեր հավատում են սիրիական կոնֆլիկտի հաղթահարմանը մինչեւ տարեվերջ:

Մինչ այդՙ կարծում եմ թույլ է տրվում մի լուրջ սխալ, որը եթե ոչ այս հանգրվանում, ապա հետագայում իր բացասական հետեւանքները անպայման ունենալու է Սիրիա-պետության համար: Դա սիրիացի ժողովրդի հիմնական զանգվածի, ինչպես ընդունված է ասելՙ լուռ մեծամասնության անտեսումն է բանակցությունների սեղանինՙ բանակցությունների կազմակերպիչների կողմից: Այն մեծամասնության, որի թվումՙ սիրիահայ համեմատաբար փոքրաթիվ, բայց օրինակելիորեն կառուցողական համայնքը, որը անցնող հինգ տարիների ընթացքում մերժեց զենք բարձրացնել, սակայն կրեց բոլոր տառապանքները, ունեցավ մարդկային ու նյութական ամենածանր կորուստները:

Գիտեմ, ասվելու է, որ այդ զանգվածները բանակցություններում ինքնըստինքյան ներկայացված են նախագահ Բաշար Ասադի կառավարության պատվիրակությամբ, բայց դա ճիշտ չէ- հիշյալ զանգվածները, որոնց թվումՙ բացի հայերիցՙ նաեւ արաբ քրիստոնյաները, տասնամյակներ ամբողջ իրենց խոսքը չեն ունեցել երկրի ղեկավարման գործում, հարգվել ենՙ բայց չեն գնահատվել քաղաքական-պետական առումով, այդ երկրում նրանց հետ հաշվի չեն նստել անգամ այն ժամանակ, երբ երկիրն ամբողջովին բացել էին Թուրքիայի առջեւ, կամ երբ սխալ ձեւերով էին պայքարում երկրում արմատական իսլամի տարածման դեմ…

Ահա՛, նորից է կրկնվում սխալըՙ գլխավոր տուժողը միշտ մնում է լուռ մեծամասնությունը: Նաեւՙ անտեսվա՛ծը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ՁՎԵՐԸ` ՏԱՐԲԵՐ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՁՎԵՐԸ` ՏԱՐԲԵՐ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության...

ԿարդալDetails

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական