Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՆՎԱԶԵԼ ԵՆ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի անշարժ գույքի շուկան 2015-ին

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել է 50023 օտարման գործարք, որի գերակշիռ մասըՙ 72,8 տոկոսը առքուվաճառքի գործարքներն են: 2014-ի համեմատ օտարման գործարքների քանակը նվազել է 4,3 տոկոսով: Այսինքն, շուկան, ըստ էության պասիվացել է: Այժմ, թե անցյալ տարի ինչպե՞ս են փոխվել բնակարանների եւ անհատական տների գները Երեւանում եւ մարզերում, ի՞նչ է տեղի ունեցել հողի շուկայում, հիպոթեքային վարկավորմամբ ձեռքբերումները ինչպե՞ս են փոխվել:

Երեւանում բնակարանների եւ անհատական տների գները դրամով արտահայտված

Բնականաբար, անշարժ գույքի գործարքների մեծ մասը բնակարաններին է առնչվում ու հիմնականում Երեւանում: Այսպես` օտարման գործարքների քանակի 36,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում 13044 առքուվաճառքի գործարքների 65,4 տոկոսն էլ բնակարաններինն է: 2014-ի համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2015-ին նվազել է 15,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2015-ին 2014-ի համեմատ աճել են ընդամենը 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) 2014թ.Միջին գները (դրամ) 2015թ.
Կենտրոն428000428000
Արաբկիր356600356600
Քանաքեռ-Զեյթուն282700282700
Նոր-Նորք252500253300
Ավան260200260700
Էրեբունի250800252000
Շենգավիթ256300257150
Դավթաշեն275200275900
Աջափնյակ249500250100
Մալաթիա-Սեբաստիա242200243300
Նուբարաշեն155600156750
Միջինը Երեւանում273600274200

2015-ին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 4367 գործարք, որից 13334-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի համեմատ նվազել է 8,2 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ին 2014-ի համեմատ մայրաքաղաքում մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) 2014թ.Միջին գները (դրամ) 2015թ.
Կենտրոն476100476100
Արաբկիր383000383000
Քանաքեռ-Զեյթուն295000295000
Նորք-Մարաշ319200319200
Ավան270500270500
Էրեբունի239700239750
Շենգավիթ255000255000
Դավթաշեն276000276000
Աջափնյակ250050250050
Մալաթիա-Սեբաստիա238000238000
Նուբարաշեն150700150800
Միջինը Երեւանում (բացի Նոր-Նորքից)286700286700

Այսպիսով, ինչպես երեւում է վերոնշյալ երկու աղյուսակներից, մայրաքաղաքում անցյալ տարի բնակարանների գները չնչին աճ են ունեցել, իսկ անհատական տներինըՙ մնացել անփոփոխ: Դրամով արտահայտված այս ցուցանիշները թերեւս կարելի է ընդունել որպես շուկայական իրական գներ, նկատի ունենալով, որ կադաստրի պետական կոմիտեում միջինացնում են արդեն կատարված գործարքների գները: Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ անշարժ գույքի գործարքները հիմնականում կատարվում են դոլարային համարժեքով: Այսինքն, եթե 2014-ին օրինակ Կենտրոնում անհատական տան 1 քմ 476100 դրամ գինը դոլարային արտահայտությամբ մոտ 1150 դոլար էր, ապա արդեն 2015-ին, նկատի ունենալով դրամի մոտ 15 տոկոսով արժեզրկումըՙ 1000 դոլարից էլ ցածր: Հետեւաբար, հարկ է արձանագրել, որ անշարժ գույքի գները մայրաքաղաքում եւ ընդհանրապես Հայաստանում իրականում 2015-ին նվազել են:

Որտե՞ղ են ամենաթանկ տներն ու բնակարանները Երեւանից դուրս

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2015-ին վաճառվել են 3951 բնակարաններ, որոնց քանակը 2014-ի համեմատ նվազել է 14,8 տոկոսով, իսկ միջին գները` աճել են 0,2 տոկոսով (ինչպես արդեն նշեցինքՙ դրամով արտահայտված): Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2015-ին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ, Աբովյանում 1 քմ գինը 155 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 154 հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Գորիսը` 122 հազար դրամ, Իջեւանը` 118 հազար դրամ, Աշտարակը` 116 հազար դրամ եւ Մասիսը` 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

Մարզերում անցյալ տարի վաճառվել են 3033 անհատական տներ` 20,9 տոկոսով քիչ նախորդ տարվա համեմատ: Միջինացված` 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների միջին գները մարզերում 2015-ին 2014-ի համեմատ մնացել են անփոփոխ: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է որտեղ 1 քմ-ն կազմել է 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Գորիսըՙ 130 հազար դրամ, Նոր Հաճնըՙ 129 հազար դրամ, Իջեւանը 123 հազար դրամ, Եղվարդը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի առքուվաճառքի գործարքներն ավելացել են, հիպոթեքային վարկավորման ծավալնեըՙ նվազել

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ին 2014-ի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 8,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 1,7 տոկոսով:

Ինչ մնում է հիպոթեքային վարկերով գույքի ձեռքբերմանը, ապա անցյալ տարի արձանագրվել են հիփոթեքային գրավադրման 1461 գործարքներ, որից 1024-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,1 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 15 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2014-ի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 23,2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 19,1 տոկոսով, իսկ մարզերում` 31,3 տոկոսով:

Անշարժ գույքի շուկան կանգային վիճակում է

Այսպիսով, ի՞նչ միտումներ են գրանցվել 2015-ին անշարժ գույքի շուկայում: Առաջինՙ նվազել են բոլոր գործարքները, բացառությամբՙ հողի առքուվաճառքի: Երկրորդՙ նվազել են իրական գները: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կացությունը նկատելի փոփոխություններ չի կրի: Չնայած մայրաքաղաքում երկու խոշոր քաղաքաշինական ծրագրեր են նախատեսվում այս տարի, բայց դա լուրջ տեղաշարժերի չի հանգեցնի: Հայաստանի անշարժ գույքի շուկան սկսեց աշխուժանալ 2003-իցՙ երեք տարվա երկնիշ տնտեսական աճի եւ մասնավորապես շինարարության բուռն զարգացման արդյունքում: 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված հասցրեց այս ոլորտին, իսկ դրան հաջորդող ցածր տնտեսական աճի տարիները բավարար չեղան անշարժ գույքի շուկայի վրա նկատելի ազեցություն գործելու համար: Իրականությունն այն է, որ անշարժ գույքի շուկան առաջինն է բացասաբար արձագանքում քաղաքական եւ տնտեսական ցնցումներին, իսկ աշխուժացումը տեղի է ունենում միայն տարիներ տեւող բարձր տնտեսական աճից հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 4 ՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 4 ՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական