Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

251-ՐԴ ՀՂԻՆ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Հղի կնոջ ասածն օրենք է: Ճիշտ է, ոչ բոլորի համար, եւ եթե անգամ բոլորի, ապա ոչ միշտ, բայց օրենք է: Օրինակ, երբ հղի կինը խնձոր է ուզում, ահա, խնդրեմ խնձորը, եթե ձմռանը լոլիկ է ուզում, ահա, խնդրեմ լոլիկը… Մի խոսքով: Հետեւաբար 250 հղի կանանց ասածը ավելին քան օրենք պետք է լինի, մանավանդ երբ նրանք ուզում են միեւնույն բանը, տվյալ պարագայում այն, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ դատախազությունը դադարեցնի քրեական հետապնդումը: Հիշեցնեմ, որ տիկին Բախշյանը մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի գործով. ըստ նախաքննությանՙ վերջինիս մահվան պատճառը եղել է բժշկուհու աշխատանքային անփութությունը: Երբ հաստատվեցին այս լուրերը եւ դատախազությունը քրեական գործ բացեց, հայտնի դարձավ, որ բժշկուհի Բախշյանը մեկնել է կարճատեւ արձակուրդիՙ Հայաստանից դուրս, եւ վերադառնալուն պես նրան ձերբակալեցին, ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Դատարանը նման որոշում կայացրեց հատկապես հաշվի առնելով, որ բժշկուհու տաքությունը չի իջնում 38-ից: Ի դեպ, մահացած ծննդկան Մերի Մարգարյանի տաքությունն էլ 38-ից չէր իջնում, ու չնայած այս հանգամանքին, բժշկուհի Բախշյանը նրան հիվանդանոցում չպառկեցրեց: Ինքը Բախշյանը մեկուսարանից գնաց հիվանդանոց, քանի որ տաքությունը 38 աստիճանից չէր իջնում:

Հիմա իջել է, այդպես լինում է, երբ հիվանդը բժիշկների անմիջական հսկողության տակ է լինում եւ երբ բժիշկներն իրենց աշխատանքը անփութորեն չեն անում, այլՙ նվիրված:

Հիմա արդեն Շենգավիթ բժշկական կենտրոն այցելող 250 հղի կանայք գրավոր պահանջում են դատախազությունիցՙ դադարեցնել Բախշյանի հանդեպ քրեական հետապնդումը: Ավելի ճիշտՙ «մեր սիրելի բժշկուհու հանդեպ»: Բախշյանի փաստաբան Սիրունյանն այս գրությունը սիրով տարածում է եւ լավ է անում, քանի որ իր գործը հրաշալի է անում, ի տարբերություն մեր որոշ բժիշկների:

Հասկանալի է, որ սոցցանցերում այս առումով մեծ ընդվզում է, քանի որ մարդիկ պահանջում են չլսել 250 հղիներին, կամՙ իբր 250 հղիների, կամ 250 իբր հղիներին եւ դատապարտել բժշուհունՙ ընդհուպ զրկվելով վերջինիս իր բժշկական լիցենզիայից: Առողջապահության նախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Բժշկին, որի ձեռքերում բազմաթիվ կյանքեր են փրկվել, չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»: Այսինքն առողջապահության նախարարությունը պահանջում է դադարեցնել բժշկուհի Բախշյանի հանդեպ ֆեյսբուքյան հետապնդումը, այսինքն առողջապահության նախարարությունը չգիտի, թե ինչ է սոցցանցը, այսինքն նախարարությունը կոչ է անում, եթե չասենքՙ պահանջում է, ուշադրություն դարձնել Բախշյանի ձեռքում ծնված կյանքերի, այլ ոչ թե կյանքից զրկվածի վրա… Ինքը Բախշյանն իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում: Կայքերից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ այս պահին իրենց տանն է, որ ընդունում է բժիշկների նշանակած դեղերը, քանի որ դեռ լրիվ չի ապաքինվել: Ծննդկան Մերի Մարգարյանը բժիշկների նշանակած դեղերը չէր ընդունում, քանի որ բժիշկները նրան դեղեր չէին նշանակել, չնայած նա եւս լրիվ չէր ապաքինվել…

Ի՞նչ պետք է անել ուրեմն: Պե՞տք է արդյոք դատախազությունը լսի 250 հղիների հորդորն ու դադարեցնի բժշկուհու հանդեպ քրեական հետապնդումը, պե՞տք է արդյոք սոցցանցը լսի առողջապահության նախարարությանն ու դադարեցնի բժշկուհու հանդեպ ֆեյսբուքյան հետապնդումը, պե՞տք է արդյոք շնորհակալ լինելՙ պարգեւած կյանքերի համար, իսկ պե՞տք է արդյոք պատասխանատվություն կրելՙ մահվան պատճառ լինելու համարՙ օրենքի ամբողջ խստությամբ… Ի վերջո ի՞նչ է օրենքը, այն ինչ գրված է թղթի վրա եւ բոլորի համար էլ պարտադի՞ր է, թե՞ այն, ինչ ուզում է կամ ասում է հղի կինը: Եթե առաջինը, ապա Շուշանիկ Բախշյանը պետք է դատվի, իսկ եթե երկրորդը, ապա Շուշանիկ Բախշյանը պետք է դատվի, քանի որ Մերի Մարգարյանը եւս հղի էրՙ 251-րդը…

Նախորդ գրառումը

ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԵՂՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԵՂՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական