Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Փետրվարի 25- ին ժամը 16.35- ին Բունդեսթագն իր 158- րդ նիստում փախստականների հարցերին վերաբերող առավոտյան տաք քննարկումներից հետո սկսվեց օրակարգի 10- րդ կետը: Դաշինք 90/ Կանաչներ խմբակցության ներկայացրած առաջարկը, որ կրում էր «100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակումն ու ոգեկոչումը» վերնագիրը, առիթ տվեց մեկ անգամ եւս համոզվելՙ քաղաքական շահերն առաջնային են, եւ եթե չընտրվի ճիշտ timing- ը, կտապալվի հատկապես այնպիսի մի նախագիծ, որ վերաբերում է պատմական արդարությանը: Իհարկե դեռ առիթ կլինի վերլուծելուՙ պառլամենտարիզմի այս թատերական 1 ժամանոց ներկայացումը, որ համեմվեց նաեւ Ղուկասի ավետարանից հղումով, Թուրքիային ժամանակ շահելո՞ւ, Գերմանիայի առաջիկա ծրագրերը ճշգրտելո՞ւ, թե՞ ԳԴՀ որոշ երկրամասերում ընտրություններով պայմանավորվածՙ քաղաքական կապիտալ հավաքելու մարտավարություն էր:

Առաջինը ելույթ ունեցավ Կանաչների նախագահ Ջեմ Էոզդեմիրը : Անմոռուկ կրծքանշանը նրա բաց մոխրագույն կոստյումի օձիքին ավելի տեսանելի էր այս անգամ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մամուլի հրապարակումներից Բունդեսթագի գործընկերների հակահարձակ քաղաքականությունն անակնկալ չէր լինելու նրա համար: Հենց սկզբից այնպիսի տպավորություն էր, թե հաշվարկել էրՙ գործընկերները օգտագործելու են նրա ոչ ճիշտ timing- ը: Կանաչների նախագահը ներկայացնելով հարցը եւ կանխազգալով Թուրքիայի հետ փախստականների հարցով առաջիկա ԵՄ գագաթնաժողովի փաստարկումը հետագա ելույթներում, ասացՙ մեր ռեալպոլիտիկը չպիտի լինի ցինիկ, այլՙ արժեքներով առաջնորդվող: Եվ հստակ ձեւակերպեց Բունդեսթագի բանաձեւից ակնկալիքըՙ ցեղասպանություն էր, Գերմանիան համապատասխանատու է, հայ- թուրքական սահմանի բացումը մոտ ապագայում: Իր հուզական ելույթը եզրափակեց Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանիՙ Բունդեսթագին ուղղված գրավոր նամակից մեջբերումովՙ մեր նպատակն է ճշմարտությունն ու հաշտությունը: Վարվեք ճշմարտության ձայնին անսալով:

Հետո ամբիոնին մոտեցավ Քլաուս Բրեհմիգը (ՔԴՄ), որի ելույթի առանցքը հետեւյալն էրՙ պատմաբաններն արդեն միակարծիք ենՙ ցեղասպանություն էր, բայց մանավանդ Գերմանիան պատմական դաս չպիտի տա ուրիշներին, կարող է կոչ անելՙ առերեսվել սեփական պատմությանը: Այսօրվա Թուրքիայի կառավարությունը պատասխանատու չէ 100 տարի առաջ կատարվածի համար, իսկ սիրիացի փախստականների հարցովՙայսօր մարդասիրական քայլ է անում: Ոչ միայն Բրեհմիգը, այլեւ կոալիցիան ներկայացնող մյուսներն էլՙ Հանս Փետեր Ուհլը (ՔՍՄ), Յոհանն Վադեֆուլը (ՔԴ- ՔՍ միություն), Դիիթմար Նիիթանը (ՍԴԿ) հստակ ձեւակերպեցին, թե իրենք նպատակահարմար չեն գտնում հիմաՙ Եվրոպայի համար կարեւորագույն այս փուլումՙ ԵՄ- Թուրքիա բանակցություններից առաջ, քվեարկության դնել նման բանաձեւ, բայց վստահեցնում ենՙ մինչեւ առաջիկա ապրիլի 24-ը բանաձեւը մտնելու է խորհրդարան: Ձախերից Ուլլա Յելփկեն իրենց մերժումը ձեւակերպեց մոտավորապես այսպեսՙ ցեղասպանության եզրույթը վերնագրում ճիշտ էՙ առկա է, բայց բանաձեւի բովանդակային մասում լավ ձեւակերպված չէ, ինչպես նաեւ նվազեցված է Գերմանիայի համապատասխանատվության մասը: Նա հաղորդեց, թե ապրիլի 24-ին նոր նախագիծ են ներկայացնելու: Հենց Յելփկեի ելույթի վերջում սրահ մտավ կանցլեր Մերկելը ու անմիջապես առանձնացավ կուսակից Քաուդեի հետՙ կարեւոր զրույցի: Էոզդեմիրն էլ ամբիոնին մոտենալուց առաջ նախ թեքվեց Քաուդեի կողմը, ապա ամբիոնից հայտարարեցՙ եթե ապրիլին լինելու է միասնական առաջարկ, մենք մեր առաջարկը հետ ենք վերցնում:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃՈՃԱՆԱԿ

Հաջորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՆՋՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՅՍՕՐՎԱ ՍԻՐԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՆՔ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՆՋՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՅՍՕՐՎԱ ՍԻՐԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՆՔ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական