Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես անձամբ Եգիպտոսի նախագահի խորհրդի կարիքը ունեմ. Վահագն Խաչատուրյան

29/01/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրապետության նախագահի նստավայրում ընթանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նախ առանձնազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։

Բացման խոսքում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի նախագահին Հայաստան այցի համար և որոշ մանրամասներ ներկայացրեց առաձնազրույցից։

«Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նախագահի նստավայրում։ Սա պատմական իրադարձություն է։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը առաջին անգամ  ժամանեց Հայաստան, որի համար շնորհակալություն եմ հայտնում։

Մենք հասցրեցինք մի փոքր զրուցել։ Եգիպտոսի նախագահը ներկայացրեց իր երկրի և տարածաշրջանի խնդիրները, ես  ևս ներկայացրեցի Հայաստանի և տարածաշրջանի խնդիրները։ Գաղտնիք չէ, որ Եգիպտոսը իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ մեծ փորձ ունի միջնորդական առաքելությունում և, ամենակարևորը, խաղաղության օրակարգի շահերը ներկայացնող է՝ հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարակից է։ Եվ այս առումով մենք շատ նման ենք իրար։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այնպիսին է՝ հասնել խաղաղության տարածաշրջանում, հարևանների հետ խաղաղ, բարեկեցիկ կյանքով ապրել»,- ընդգծեց նախագահը։

Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ  Հայաստանը Եգիպտոսի փորձի կարիքը կունենա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում։

«Ես անձամբ Եգիպտոսի նախագահի խորհրդի կարիքը ունեմ, որովհետև իր քաղաքական, ռազմական անցյալում ինքը մեծ փորձությունների առաջ է կանգնել, տեսել է պատերազմներ և հասել է նրան, որ Եգիպտոսը կայուն, զարգացող երկիր է դարձել։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այցի համար։ Վստահ եմ, որ այսօրվա մեր քննարկումները արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների զարգացմանը»,- եզրափակեց նախագահը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժի՝ Հայաստան ներխուժումից հետո զբոսաշրջային հոսքերը դեպի Սյունիք և Վայոց ձոր նվազել են

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026
Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ

13/04/2026
Պաշտոնական

Ուղիղ. Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը

10/04/2026
Պաշտոնական

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին. արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը. Միրզոյան

09/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժի՝ Հայաստան ներխուժումից հետո զբոսաշրջային հոսքերը դեպի Սյունիք և Վայոց ձոր նվազել են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական